Ժենգյալով հացի փառատոն
Ժենգյալով հացի փառատոն, ժենգյալով հացի ամենամյա համահայկական փառատոն, որն ավանդաբար անց է կացվել մայիս-հունիս ամիսներին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում։ Միջոցառման նպատակը ոչ նյութական մշակութային ժառանգության տարածումը, համայնքային կյանքի աշխուժացումը, էկոտուրիզմի զարգացումը և զբոսաշրջութան խթանումն է[1][2]։
Ժենգյալով հացի փառատոն | |
---|---|
![]() | |
Տեսակ | փառատոն |
Ժամանակաշրջան | 2018 - |
Հաճախականություն | ամենամյա |
Երկիր | ![]() |
Վայր | գյուղ Հաթերք |
Առաջինը | 2018 |
Պատմություն
խմբագրելՓառատոնն առաջին անգամ կայացել է 2018 թվականին։ Նախաձեռնության հեղինակն «Էկոտուրիզմն Արցախում» խմբի ղեկավար Սամվել Միրզախանյանն է, կազմակերպվում է Մարտակերտի շրջվարչակազմի, Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ու մասնավոր մի շարք կազմակերպությունների աջակցությամբ։
Փառատոնի շրջանականերում կայացող իրադարձություններին մասնակցում են ինչպես բազմաթիվ հյուրեր և տուրիստներ, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Փառատոնի ծրագրում մշտապես ներառված են լինում ժենգյալով հացի պատրաստումը, համտեսը, հյուրասիրությունը և վաճառքը, գյուղատնտեսական այլ մթերքների համտեսը և վաճառքը։
2019
խմբագրել2019 թվականին փառատոնի ժամանակ թխվել է աշխարհում ամենաերկար ժենգյալով հացը, որը հավակնում է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հաթերքում կազմակերպվել է ժենգյալով հացի երկրորդ փառատոնը». Երկիր Մեդիա. 11.05.2019. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Հաթերքում կկազմակերպվի ժենգյալով հացի երկրորդ փառատոն».(չաշխատող հղում)
- ↑ «Ժենգյալով հացի 3-րդ փառատոնը՝ Արցախում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.