Գետաշեն (Արցախ)
Այս հոդվածը Արցախ-ի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Գետաշեն (այլ կիրառումներ)։
Գետաշեն գյուղը գտնվում է Արցախի Շահումյանի շրջանում, Կյուրակ գետի ափին։ Այժմ գյուղը օկուպացված է Ադրբեջանի կողմից, իսկ բնիկ հայ բնակչությունը ստիպված է եղել փախչել։
Գյուղ | ||
---|---|---|
Գետաշեն | ||
Երկիր | ![]() | |
Այլ անվանումներ | Չայքենդ | |
ԲԾՄ | 994 մետր | |
Բնակչություն | 2․236 մարդ (2008) | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա մուսուլմաններ | |
Տեղաբնականուն | գետաշենցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
ՊատմությունԽմբագրել
1991 թ. մայիսին հայաթափվեցին Գետաշեն, Կամո, Ազատ և Մարտունաշեն, Հադրութի շրջանի 14 և Բերդաձորի բոլոր հայկական գյուղերը, հարյուրավոր անմեղ հայորդիներ հայտնվեցին Շուշիի, Աղդամի, Ֆիզուլիի, Կիրովաբադի, Բաքվի բանտերում ու համակենտրոնացման ճամբարներում։ Նրանցից շատերի ճակատագիրն առ այսօր անհայտ է, տասնյակ անմեղ մարդիկ իրենց մահկանացուն կնքեցին գերության մեջ։