Բագրատ Ուլուբաբյան

հայ արձակագիր, պատմաբան

Բագրատ Արշակի Ուլուբաբյան (դեկտեմբերի 9, 1925, Մուշկապատ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 19, 2001, Եղվարդ, Կոտայքի մարզ, Հայաստան), հայ գրող , պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1950 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1947 թվականից։ Հայտնի է Արցախի պատմության վերաբերյալ աշխատանքներով։

Բագրատ Արշակի Ուլուբաբյան
Bagrat Ulubabyan.JPG
Ծնվել էդեկտեմբերի 9, 1925(1925-12-09)
ԾննդավայրԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 19, 2001(2001-11-19) (75 տարեկան)
Վախճանի վայրԵղվարդ, Կոտայքի մարզ, Հայաստան
ԳերեզմանԵրևան
Մասնագիտությունպատմաբան և արձակագիր
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Բագրատ Ուլուբաբյան Վիքիդարանում
Bagrat Ulubabyan Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մուշկապատ գյուղում։ Սովորել է Շուշիի Մանկավարժական ինստիտուտում, որն ավարտել է 1944 թվականին, այնուհետև կրթությունը շարունեկել Բաքվի Մանկավարժական ինստիտուտի Հայոց լեզվի և գրականության բաժնում, որն ավարտել է 1946 թվականին։ Այնուհետև հայոց լեզու և գրականություն է դասավանդել Մարտունու շրջանի Գիշի գյուղի դպրոցում և Ստեփանակերտի ուսուցչական ինստիտուտում։ 1949-1967 թվականներին գլխավորել է ԼՂԻՄ֊ի գրողների միությունը։ Միաժամանակ եղել է «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագիր, մշակույթի մարզային վարչության պետ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի գործադիր կոմիտեի փոխնախագահ։ 1957 թվականին Ստեփանակերտի Մաքսիմ Գորկու անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը բեմադրել է Բագրատ Ուլուբաբյանի «Հողի լեզուն», 1963 թվականին՝ «Ում հետ ես դու» պիեսները։

1968 թվականին տեղափոխվել է Խորհրդային Հայաստան։ 1969 թվականին «Արցախի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 10-րդ դարը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1973 թվականին «Խաչենի իշխանության պատմությունը (9-ից 10-րդ դարեր)» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան։ Աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ Արցախյան շարժման ակտիվ մասնակից է եղել։ Մահացել է 2001 թվականի նոյեմբերի 19-ին Եղվարդում 76 տարեկան հասակում։ Թաղված է Երևանում։

Գիտական գործունեությունԽմբագրել

Բագրատ Ուլուբաբյանը զբաղվել է ինչպես պատմագիտությամբ, այնպես էլ գրականությամբ։ Եղել է Հայաստանի Գրողների միության անդամ։ Հրատարակել է բանաստեղծությունների 2 ժողովածու, պատմվածքների և վիպակների 5 ժողովածու («Այգեստան», «Թարթառ», «Լեռնաստան», «Հատիկը չի մահանում», «Կանթեղ»), 4 վեպ («Հայրենի հող», «Մարդը», «Ոսկե շղթա», «Սարդարապատ»)։ Գրաբարից արդի հայերենի է թարգմանել Ղազար Փարպեցու «Հայոց պատմություն» կոթողային աշխատությունը։ Պատմագիտական աշխատությունները գլխավորապես նվիրված են Արցախի պատմությանն ու մշակույթին, նրա պատմաճարտարապետական հուշարձաններին, գործիչներին և Հայաստանի զարգացած ֆեոդալիզմի պատմությանը։

Երկերի մատենագիտությունԽմբագրել

Պատմագիտական աշխատություններ

Բանաստեղծական ժողովածուներԽմբագրել

  • Երգեր աշխատանքի և խաղաղության (բանաստեղծություններ), Բաքու, 1952, 92 էջ։
  • Այս առավոտ (բանաստեղծություններ), Երևան, 1956, 72 էջ։

Պատմվածքների և վիպակների ժողովածուներԽմբագրել

  • Այգեստան (վիպակ), Բաքու, 1960, 188 էջ։
  • Թարթառ (վիպակ և պատմվածքներ), Երևան, 1963, 180 էջ։
  • Լեռնաստան (պատմվածքներ), Բաքու, 1966, 200 էջ։
  • Հատիկը չի մահանում (վիպակներ), Երևան, 1967, 340 էջ։
  • Կանթեղ (պատմվածքներ և վիպակներ), Երևան, 1976, 343 էջ։

ՎեպերԽմբագրել

  • Հայրենի հող (վեպ), Երևան, 1959, 388 էջ։
  • Մարդը (վեպ), Բաքու, 1963, 256 էջ։
  • Ոսկե շղթա (պատմավեպ), Երևան, 1979, 376 էջ։
  • Սարդարապատ (պատմավէպ), հատ. Ա, Պէյրութ, 1987, 272 էջ։
  • Սարդարապատ (պատմավեպ), Երևան, 1988, 560 էջ։
  • Սարդարապատ (պատմավէպ), հատ. Բ, Պէյրութ, 1989, 293 էջ։
  • Սարդարապատ (պատմավեպ), Երևան, 1991, 560 էջ։

ԳրականությունԽմբագրել