Կրան
Կրան (սլովեներեն՝ Kranj, գերմ.՝ Krainburg[2]), Սլովենիայի Հանրապետության՝ մեծությամբ չորրորդ քաղաքը (Լյուբլյանայից, Մարիբորից ու Ցելեից հետո)։ Նույնանուն համայնքի և Վերին Կառնիոլա երկրամասի վարչական կենտրոնն է։ Համայնքի բնակչության թվաքանակը 2018 թվականի տվյալներով եղել է 56.081, բուն քաղաքինը՝ 37.313[3]: Տրանսպորտային խոշոր հանգույց է, արդյունաբերական կենտրոն. զարգացած են հատկապես էլեկտրոնիկայի և կաուչուկի արտադրությունները։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
սլովեն.՝ Kranj գերմ.՝ Krainburg | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 148 կմ² | ||||
ԲԾՄ | 386±1 մետր, 387 մետր | ||||
Բնակչություն | ▼37 605 մարդ (2022)[1] | ||||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ, կենտրոնաեվրոպական ամառային ժամ, UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 04 | ||||
Փոստային ինդեքսներ | 4000 | ||||
Պաշտոնական կայք | kranj.si(սլովեն.) | ||||
| |||||
ԱշխարհագրությունԽմբագրել
Քաղաքի միջուկը լավ պահպանված միջնադարյան հին քաղաքամասն է՝ ընկած Սավայի և նրա վտակ Կոկրայի միախառնման վայրի մոտ։ Կրանով են անցնում Լյուբլյանա-Եսենիցե-Ֆիլլախ (Ավստրիա)-Մյունխեն (Գերմանիա) երկաթգիծն ու ավտոմայրուղին, նրա մերձակայքում է գտնվում Սլովենիայի ազգային կամ որ նույնն է՝ Լյուբլյանայի միջազգային օդանավակայանը՝ Ljubljana Jože Pučnik Airport-ը , որը Կրանին ավելի մոտ է, քան Լյուբլյանային (իսկ Կրանից Լյուբլյանա հեռավորությունը 20 կիլոմետր է)։
ՊատմությունԽմբագրել
Հնագիտական գտածոները վկայում են, որ քաղաքի ներկայիս տարածքը բնակեցված է եղել դեռևս նախապատմական ժամանակներում։ Շրջակայքում հայտնաբերվել են բրոնզի դարի, ինչպես նաև՝ իլլիրիական, կելտական, հինհռոմեական, օստգոթական, լոմբարդական կամ լոնգոբարդական[4] բնակավայրերի մնացորդներ, դամբաններ։ Սլավոնները ներխուժել և այս վայրերում բնակություն են հաստատել մեր թվականության 580 թվականին[5] (ըստ այլ աղբյուրների՝ ավելի ուշ՝ 7-րդ դարի սկզբներին)։ Բնակավայրը լոնգոբարդների ժամանակներում՝ 6-րդ դարում անվանվել է Carnium[6], որից էլ առաջացել են նրա հետագա անվանումները[7]։ Գերմանական անվանումը եղել է Krainburg.[8]: Առաջին հազարամյակի վերջերից Կրանը դարձել է Կառնիոլայի[6] կոմսերի նստավայրը, կոմսության վարչական ու մշակութային կենտրոնը (այդ դերը հետագայում փոխանցվել է Լյուբլանային)։ 1221 թվականին արդեն բնակիչները հիշատակվել են որպես cives՝ քաղաքացիներ[9]։ Միջնադարյան քաղաքը զգալի վնաս է կրել Ֆրիուլիի 1348 թվականի երկրաշարժից[10]։
ՊատկերասրահԽմբագրել
Սավա գետը: Աջից՝ հիդրոէլեկտրակայանը
Քույր քաղաքներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://pop-stat.mashke.org/slovenia-cities.htm
- ↑ Leksikon občin kraljestev in dežel zastopanih v državnem zboru, vol. 6: Kranjsko։ Vienna: C. Kr. Dvorna in Državna Tiskarna։ 1906։ էջ 52
- ↑ citypopulation.de: Stadtgemeinde Kranj, abgerufen am 26. Dezember 2017
- ↑ Wilfried Menghin: Die Langobarden. Archäologie und Geschichte. Theiss, Stuttgart 1985, ISBN 3-8062-0364-4 (Geschichte der Langobarden aus archäologisch-historischer Sicht).
- ↑ Savnik, Roman, ed. 1968. Krajevni leksikon Slovenije, vol. 1. Ljubljana: Državna založba Slovenije, pp. 159–162.
- ↑ 6,0 6,1 Snoj Marko (2009)։ Etimološki slovar slovenskih zemljepisnih imen։ Ljubljana: Modrijan։ էջ 210
- ↑ https://www.kranj.si/KRANJ_SI,,o_kranju,zgodovina.htm
- ↑ Klin, Wilhelm. 1967. Die postalischen Abstempelungen auf den österreichischen Postwertzeichen-Ausgaben 1867, 1883 und 1890.
- ↑ Miha Kosi: Stadtgründung und Stadtwerdung. Probleme und Beispiele aus dem slowenischen Raum. In: Pro Civitate Austriae. Informationen zur Stadtgeschichtsforschung in Österreich. Neue Folge, Heft 14, Österreichischer Arbeitskreis für Stadtgeschichtsforschung, Linz 2009, S. 7.
- ↑ Christa Hammerl: Conclusion: Effect distribution of the earthquake [January 25th, 1348]. In: P. Albini und A. Moroni (Hrsg.): Materials of CEC Project. In: Review of Historical Seismicity in Europe. Bd. 2, CNR, Milano 1994.
- ↑ Градови партнери [City of Banja Luka - Partner cities]։ Administrative Office of the City of Banja Luka (Serbian)։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-17-ին։ Վերցված է 2013-08-09
- ↑ «Međunarodna suradnja Grada Pule»։ Grad Pula (Croatian, Italian)։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-05-ին։ Վերցված է 2013-07-28
Արտաքին հղումներԽմբագրել
Կրան Վիքիպահեստում |
- Kranj at Geopedia.si Archived 2017-07-29 at the Wayback Machine.
- Kranj city homepage
- Kranj tourist board