Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամբերգ (այլ կիրառումներ)

Ամբերգ (գերմ. և բավ. Amberg), շրջանային ենթակայության քաղաք Բավարիա դաշնային երկրում (Գերմանիա)։ Բնակչությունը՝ 44,65 հազար մարդ (2005)։ Քաղաքը գտնվում է Նյուրենբերգից 60 կիլոմետր արևելք, Ֆիլս գետի վրա։ Ամբերգում և Վայդենում են գտնվում բարձրագույն տեխնիկական դպրոցը։

Բնակավայր
Ամբերգ
բավ․՝ Amberg
գերմ.՝ Amberg
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ներքին բաժանումԳաիլոհ և Ռայգերինգ
Առաջին հիշատակում1034
Մակերես5007 կմ²
ԲԾՄ374 մետր
Բնակչություն42 534 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1[2] և UTC+2
Հեռախոսային կոդ09621
Փոստային դասիչ92224
Ավտոմոբիլային կոդAM
Պաշտոնական կայքamberg.de(գերմ.)
Ամբերգ (Գերմանիա)##
Ամբերգ (Գերմանիա)

Պատմություն խմբագրել

Ամբերգը առաջին անգամ հուշագրություններում հիշատակվում է 1034 թվականին՝ «Ամմենբերգ» (բառացի թարգմանությամբ՝ կերակրող լեռ) անվանումով։ Միջնադարում Ամբերգը հանդիսանում էր երկաթի և երկաթահանքի տեղափոխման համար միջանկյալ կետ։ Ամբերգից երկաթը ջրային ճանապարհով՝ Ֆիլս գետով տեղափոխում էին Ռեգենսբուրգ։ Հակադարձ ճանապարհին Ամբերգ էին ներմուծում աղ։

1269 թվականից Ամբերգը մտավ Վիտտելսբախերների ազդեցության տակ և ավելի ուշ դարձավ Վերին Պֆալցի մայրաքաղաքը։ 1296 թվականին Ամբերգը ստացավ քաղաքային իրավունքներ։

1595 թվականից մինչև 1620 թվականը քաղաքում էր գտնվում Քրիստիան I–ի (Անհալտ Բերնբուրգյան) նստավայրը։

Երեսնամյա պատերազմի ժամանակ Ամբերգը անցավ Բավարիայի տիրապետության տակ և նորից դարձավ կաթոլիկական։ Բազմաթիվ բողոքականներ փախուստի դիմեցին և բնակություն հաստատեցին մոտակա քաղաքներ Նյուրենբերգում և Ռեգենսբուրգում։

1810 թվականին Վերին Պֆալցի մայրաքաղաք դարձավ Ռեգենսբուրգը։ 1859 թվականին Ամբերգում երկաթգիծ կառուցվեց։

1972 թվականի հուլիսի 1–ին կայացան վարչական բարեփոխումներ, որի արդյունքը եղավ այն, որ Ամմերսրիխտը, Գայլոն, Կամերզյոլդենը և Ռայգերինգը միացվեցին Ամբերգին։ 1995 թվականին կայզեր Վիլհելմի նախկին զորանոցում բացվեց Ամբերգ Վայդենի ինստիտուտը։

Բնակչություն խմբագրել

Թվական Բնակչություն Թվական Բնակչություն
1400 2720 1950 37920
1500 3180 1960 41849
1600 4280 1970 41522
1700 3720 1980 44264
1800 5763 1990 43111
1859 12312 2000 43794
1900 22039 2005 44600
 
Սուրբ Մարտինի Բազիլիկը

Տեսարժան վայրեր խմբագրել

Պատմական կառույցներ խմբագրել

Քաղաքի պատմական կենտրոնը շրջապատված է 4 դարպասներով քաղաքային պարիսպով՝ Նաբբուրգյան դարպասներ, Ֆիլսյան դարպասներ, Վինգերսխոֆերսյան դարպասներ և Կղմինդրյան դարպասներ (Ziegeltor)։

Քաղաքի հիմնական տեսարժան վայրն է հանդիսանում, այսպես կոչված, «քաղաքային աչքերը», որոնք Ֆիլս գետի վրայով կազմում են կամրջի կամարներ և դրանց անդրադարձումը ջրում։

Ամբերգում է գտնվում Եվրոպայի ամենափոքր հյուրանոցներից մեկը, որը կոչվում է Էխոյզլ (գերմ․ Eh’häusl)։

Եկեղեցիներ խմբագրել

Շուկայի հարավային կողմում գտնվում է Սուրբ Մարտինի Բազիլիկը։ Այն կառուցված է գոթական ոճով 1421 թվականին։

Սուրբ Գեորգիի եկեղեցին կառուցվել է XI դարում։ Այն հետաքրքիր է առավելապես իր պատմության պատճառով (եղել է մենաստանի մի մասը, 1916 թվականին այնտեղ հիվանդանոց էր գտնվում )։

Ամբերգ քաղաքի վրա՝ Մարիայի Փրկությունը լեռան գագաթին, վեր է սլանում եկեղեցի, որը նախկինում եղել է ուխտագնացության վայր։ Եկեղեցին օծվել է 1711 թվականին։ Ներկա ժամանակ լեռան վրա, համարյա ամբողջ շաբաթ, մինչև հուլիսի 2-ը, տեղի է ունենում տոնախմբություն, ուր շատ ժողովուրդ է հավաքվում։

Թանգարաններ խմբագրել

Քաղաքային թանգարան, Հնէաբանական թանգարան, միակը իր տեսակում օդի թանգարան (Կլյոստերլ 2006 թվականի հունիսի 4-ից), արդյունաբերության թանգարան և հանքարդյունաբերության՝ Թոյերնում։

Թատրոն խմբագրել

1803 թվականից վանական-ֆրանցիսկների նախկին լյութերոկան եկեղեցում գտնվում է թատրոնը։ 1953 թվականին թատրոնը դադարեցրեց իր գործունեությունը, բայց 1978 թվականի վերականգնումից հետո այն նորից բացեց իր դռները հանդիսատեսի առջև։ Վերջին ժամանակներս թատրոնում տեղի են ունենում եկվոր թատրոնների ներկեյացումները, քանի որ ամբերգյանը չունի իր խումբը։

Հայտնի բնիկներ և բնակիչներ խմբագրել

  • Բաումանն Հանս - մանկական գրող, բանաստեղծ, երգահան
  • Օտմայր Կասպար - գերմանացի աստվածաբան և երգահան

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբերգ» հոդվածին։