Ֆիլլախ (գերմ.՝ Villach), քաղաք Ավստրիայի հարավում՝ Կարինթիայի շրջանում[2], Ավստրիայի, Իտալիայի և Սլովակիայի ցամաքային սահմանին։ Մեծությամբ յոթերորդն է ամբողջ Ավստրիայում և երկրորդը՝ դաշնային Կորինթիայի շրջանի տարածքում[3]։

Քաղաք
Ֆիլլախ
գերմ.՝ Villach
Զինանշան

Ֆիլլախի համայնապատկերը
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
Շրջան Կարինթիա
ՀամայնքԿարինտիա
ՔաղաքապետԳյունթել Ալբել
Մակերես134.89 կմ²
ԲԾՄ501 մ
Խոսվող լեզուներգերմաներեն
Բնակչություն61,221 մարդ (2016)
Խտություն450 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ04242
Փոստային ինդեքս9500
Փոստային դասիչ9500[1]
Ավտոմոբիլային կոդVI
Պաշտոնական կայքvillach.at(գերմ.)
Ֆիլլախ (Ավստրիա)##
Ֆիլլախ (Ավստրիա)

Ֆիլլախը կարևոր տրանսպորտ է ոչ միայն Հարավային Ավստրիայի, այլև ամբողջ Ալպ-Ադրիայի տարածաշրջանի համար։ Ըստ 2016 թվականի տվյալների՝ Ֆիլլախի բնակչությունը կազմում է 61 221 մարդ։

1997 թվականին Ֆիլլախը դարձել է Տարվա ալպյան քաղաք անվանակարգի առաջին դափնեկիր։

Աշխարհագրություն

խմբագրել

Ֆիլլախը Ավստրիայի յոթերորդ խոշորագույն քաղաքն է, որը գտնվում է երկրի հարավային հատվածում՝ զբաղեցնելով ընդհանուր հաշվով 134 կմ քառակուսի տարածք։ Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 501 մետր։

Քաղաքը տեղակայված է Դրավա գետի ափին՝ Ալպերի հովտում։ Ֆիլլախից ոչ հեռու կան մի շարք մանր ու միջին չափի լճեր, որոնցից կարելի է առանձնացնել Օսիախերզեն և Ֆակերզեն։ Ալպյան լեռների շրջակայքում գտնվելու հանգամանքը քաղաքը դարձնում է զբոսաշրջային և լեռնադահուկային կենտրոն։

Պատմություն

խմբագրել

Ֆիլլախի տեղում գտնվող բնակավայրերի մասին առաջին գրավոր հիշատակումները թվագրվում են մ․թ․ա․ 4-րդ հազարամյակին։ Այնտեղ նշվում է, որ հռոմեական տիրապետության շրջանում այստեղ գոյություն է ունեցել Սանտիկում անվանումով փոքրիկ բնակավայր։

Քաղաքը վերելք է ապրել միջնադարյան ժամանակաշրջանում և արդեն 9-րդ դարում այն առևտրի նշանավոր կենտրոն էր։ Շուտով Գերմանիայի կայսր Օտտոն II-ն այն հանձնում է Բրիքսենի եպիսկոպոսությանը և վերջինս դառնում է եկեղեցական կալվածք։ Այն շարունակում է պահպանել իր եկեղեցապատկան կարգավիճակը մինչև 1759 թվականը։

1240 թվականին Ֆիլլախը ստանում է քաղաքի կարգավիճակ։ 1348 և 1690 թվականներին այստեղ տեղի են ունենում ավերիչ երկրաշարժեր, որոնք խոչընդոտում են քաղաքի բնականոն զարգացումը։ 1759 թվականին քաղաքի վերահսկողությունն անցնում է Հաբսբուրգների ձեռքը։ Նապոլեոնյան պատերազմների ընթացքում Ֆիլլախը միավորվել է Ֆրանսիական կայսրության Իլլարյան նահանգնի մեջ։

Տեսարժան վայրեր

խմբագրել

Ֆիլլախի տեսարժան վայրերից կարելի է առանձնացնել՝

  • Բարոկկո ոճով կառուցված Սուրբ Խաչ կաթոլիկ եկեղեցի[4][5][6]
  • Սուրբ Նիկոլայոսի նեոգոթական եկեղեցի
  • Լանդսկրոնի միջնադարյան ամրոց
  • Կոնգրես-համալիր

Ամեն տարի քաղաքը հյուրընկալում է տասնյակ մարաթոններ և ֆեստիվալներ։ Դրանցից նշանավորներն են «Սպեկտրում» թատերական ֆեստիվալը, ջազի ֆեստիվալը և արվեստի փառատոնը։

Բնակչություն

խմբագրել

Ըստ 2016 թվականի տվյալների՝ Ֆիլլախի բնակչությունը կազմում է 61 221 մարդ։ Հիմնական բնակիչները ավստրիացիներն են, որոնք խոսում են գերմաներեն լեզվի ավստրիական բարբառով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Villach, Villach, Kärnten - Austria Postcode
  2. Австрия // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 63. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  3. Филлах // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 392.
  4. Barbara Kienzl: Die barocken Kanzeln in Kärnten. Verlag des Kärntner Landesarchivs, Klagenfurt 1986, ISBN 3-900531-16-1, S. 402.
  5. Barbara Neubauer-Kienzl, Wilhelm Deuter, Eduard Mahlknecht: Barock in Kärnten — Mit einem Beitrag von Eva Berger. Universitätsverlag Carinthia, Klagenfurt 2000, ISBN 3-85378-489-5, S. 83, S. 188 f. und S. 208—210.
  6. Eduard Mahlknecht: Die Heiligenkreuzkirche in der Perau Villach — Kärnten. Verlag St. Peter, Salzburg 1996.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլլախ» հոդվածին։