Եսենիցե (սլովեներեն՝ Jesenice, գերմ.՝ Assling)[1], քաղաք Սլովենիայում: Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է:

Բնակավայր
Եսենիցե
Jesenice1.jpg
ԵրկիրՍլովենիա Սլովենիա
Մակերես8,5 կմ²
ԲԾՄ585±1 մետր
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ01
Փոստային ինդեքսներ4270
Պաշտոնական կայքjesenice.si
##Եսենիցե (Սլովենիա)
Red pog.png

Հակիրճ տեղեկատվությունԽմբագրել

Գտնվում է Կարավանկե երկրամասի հարավային մասում, Ավստրիայի հետ Սլովենիայի սահմանի մոտ, Կրանից՝ 35 կիլոմետր, Լյուբլյանայից՝ 60 կիլոմետր դեպի հյուսիս: Հայտնի է որպես Սլովենիայի հանքարդյունահանման ու պողպատաձուլման կենտրոն (այստեղ է գործում պողպատաձուլական Acroni խոշոր ընկերությունը)[2], որի նույնանուն հոկեյի ակումբը համբավվել է ոչ միայն Սլովենիայում, այլև նրա սահմաններից դուրս[3]: Թե՛ անցյալում և թե՛ ներկայումս քաղաքի զարգացման հիմքը եղել ու մնում են հանքարդյունաբերությունը, մետաղաձուլությունն ու մետաղամշակությունը: Եսենիցեից 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Կրասնա Գորկա առողջարանը:

Պատմական փաստաթղթերում Եսենիցեն առաջին անգամ հիշատակվել է 1337 թվականին՝ որպես villa de Jesenicza (1381-ին՝ Assnigkh և Asnigkh, 1493–1501-ին՝ Jasnickh և Aisnstnick անվանումներով): Անվանումն առաջացել է *jesenik գոյականից , որ նշանակում է աճարկուտ 'ash woods' (< jesen 'ash tree')[4]: Գերմաներեն ժամանակակից անվանումն է Aßling[1]:

Զբաղեցնում է 8,5 քառակուսի կիլոմետր տարածք[5]: 2008 թվականի հունիսի 30-ի տվյալներով համայնքի բնակչության թվաքանակը եղել է 21.945[6], (2014 թ.՝ 21.374[7]), բուն քաղաքինը՝ 13.515:

Անվանի անձինքԽմբագրել

  • Միհա Բալոհ (ծնվ. 1928), դերասան[8]
  • Հելենա Զաման[9] (ծնվ. 1963), երգչուհի
  • Տոնե Չուֆար (1905–1942), գրող
  • Անյա Կլինար (ծնվ. 1988), լողորդուհի
  • Անժե Կոպիտար (ծնվ. 1987), հոկեյիստ
  • Տոմո Կրիժնար (ծնվ. 1954), գրող
  • Թոմաս Լուլման (ծնվ. 1927), հասարակագետ, պրոֆեսոր[10]
  • Միհա Մաձինի (ծնվ. 1961), գրող, սցենարիստ, կինոռեժիսոր, գիտությունների դոկտոր
  • Յանեզ Մոդիչ (1846 – 1892), մեղվաբույծ[11]
  • Թեոդորա Պոշտիչ (ծնվ. 1984), գեղասահորդուհի
  • Յուրե Ռոբիչ (1965–2010), հեծանվարշավորդ
  • Միրալ Սամարջիչ (ծնվ. 1987), ֆուտբոլիստ
  • Ռուդի Շելիգո (1935–2004), գրող, քաղաքական գործիչ
  • Ռոկ Ուրբանց (ծնվ. 1985), դահուկացատկորդ
  • Գրեգոր Ուրբաս (ծնվ. 1982), գեղասահորդ
  • Միլենա Զուպանչիչ (ծնվ. 1946), դերասանուհի

ՊատկերասրահԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Leksikon občin kraljestev in dežel zastopanih v državnem zboru, vol. 6: Kranjsko. 1906. Vienna: C. Kr. Dvorna in Državna Tiskarna, p. 144.
  2. Acroni company website
  3. «Acroni Jesenice Hockey Club» (Slovenian)։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-09-ին։ Վերցված է 2014-04-20 
  4. Snoj, Marko. 2009. Etimološki slovar slovenskih zemljepisnih imen. Ljubljana: Modrijan and Založba ZRC, p. 115.
  5. Statistical Office of the Republic of Slovenia Invånarantal i orter den 31 december 2007.
  6. Statistical Office of the Republic of Slovenia, Basic population groups by sex and municipalities
  7. «Slovenia: Gorenjska» (engleski)։ City population։ Վերցված է 15. 04. 2014 
  8. Miha Baloh on Internet Movie Database
  9. Profile, 24ur.com; accessed 31 January 2016.
  10. |título=Mor el sociòleg Thomas Luckmann|url=http://www.ara.cat/cultura/Mor-socioleg-religio-Thomas-Luckmann_0_1577242507.html%7Cfechaacceso=24 de julio de 2017|periódico=Ara.cat|idioma=ca}}
  11. Debevec, Leopold. 1946. "Dve stoletnici." Slovenski čebelar 48(12): 290–292.

Արտաքին հղումներԽմբագրել