Բյույուքչեքմեջե
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բյույուքչեքմեջե (թուրքերեն՝ Büyükçekmece), շրջան Ստամբուլի մարզի հարավարևմտյան, եվրոպական հատվածում՝ Մարմարա ծովի ափին։ Շրջանը համարվում է Ստամբուլի արդյունաբերական սիրտը։ Տարածքը, որտեղ ներկայումս գտնվում է շրջանը, մի քանի անգամ վերաբնակեցվել է։ Ենթադրաբար այս վայրում եղել է հունական Աֆիրա գաղութը։ Բյույուքչեքմեջեն գտնվում է Մարմարա ծովի հատված հանդիսացող ծոցի ափին։ Միմար Սինանը կառուցել է կամուրջ ծոցի վրա, որն առանձնացրել է ծովը ծոցից։ Շրջանի տարածքում առկա են նաև քարվանսարայների հետքեր, ինչը նշանակում է, որ Բյույուքչեքմեջեն եղել է Եվրոպային կապող տրանսպորտային ճանապարհի մի մաս։ Օսմանյան կայսրության կողմից գրավվելուց հետո, տարածքում բնակչություն չի եղել, և արհեստական անտառ է տնկվել։ Բյույուքչեքմեջեում են գտնվում նաև Ստամբուլի մեծահարուստների առանձնատները։ Այն հայտնի հանգստավայր է եղել մինչև 1970-ական թվականները։ Բյույուքչեքմեջեում ներկայումս գտնվում են Ստամբուլի արդյունաբերական գրեթե բոլոր գործարանները։ Այստեղ բնակվում են հիմնականում Անատոլիայից ներգաղթած միգրանտները։ Բյույուքչեքմեջում և Մարմարա ծովը, և ծոցը, խիստ աղտոտված են։
Բյույուքչեքմեջե թուրքերեն՝ Büyükçekmece | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Թուրքիայի շրջաններ և municipality of Turkey? |
Մտնում է | Ստամբուլի մարզ |
Խոշորագույն քաղաք | Ստամբուլ |
Հիմնական լեզու | թուրքերեն |
Բնակչություն (2008) | 163 140 |
Ազգային կազմ | թուրքեր, քրդեր, հայեր, հույներ |
Կրոնական կազմ | իսլամ, քրիստոնեություն |
Տարածք | 196 |
![]() | |
![]() | |
Ժամային գոտի | UTC+2 |
Փոստային ինդեքսներ | 34537 |
Ավտոմոբիլային կոդ | 34 |
buyukcekmece.gov.tr |