Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զենիցա (այլ կիրառումներ)

Զենիցա (բոս․՝ Zenica, խորվ.՝ Zenica, սերբ.՝ Зеница [zɛ̂nitsa]), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական մասում՝ Սարաևեյից 70 կմ դեպի հարավ-արևելք։ Քաղաը գտնվում է Բոսնա գետի ափին և շրջապատված է լեռներով ու բլուրներով։ Հանդիսանում է համանուն համայնքի վարչական կենտրոնը։ 2013 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ բնակչությունը կազմում է 115,134[1] մարդ։

Քաղաք
Զենիցա
բոս․՝ Zenica
խորվ.՝ Zenica
սերբ.՝ Зеница
Դրոշ Զինանշան
Flag of Zenica.svg Coat of arms of Zenica.svg

Vue de ZENICA depuis la rivière BOSNA.jpg
Հարավային Զենիցան ու Բոսնա գետը
Կոորդինատներ: 44°12′0″ հս․ լ. 17°55′0″ ավ. ե. / 44.20000° հս․. լ. 17.91667° ավ. ե. / 44.20000; 17.91667
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Մակերես43,01 կմ²
ԲԾՄ316 մ
Բնակչություն115.134[1] մարդ (2013)
Խտություն206 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ(+387) 32
Փոստային ինդեքս72000
Փոստային ինդեքսներ72000
Պաշտոնական կայքzenica.ba
##Զենիցա (Բոսնիա և Հերցեգովինա)
Red pog.png

ԱշխարհագրությունԽմբագրել

Զենիցան տեղակայված է Բոսնա գետի ափին, որից էլ իր անունն է ստացել Բոսնիան։ Քաղաքը տեղակայված է ծովի մակարդակից 316 մ բարձրության վրա։

  • Մակերեսը՝ 500 քառ. կմ,
  • Լայնությունն ու երկարությունը՝ 44°12' և 17°56',
  • Բարձրությունը ծովի մակարդակից՝ 316 մ,
  • Բարեբեր հողեր՝ 64,14 քառ. կմ (12.69 %),
  • Անտառներ՝ 37,84 քառ. կմ (60.90 %),
  • Արոտավայրեր՝ 11,81 քառ. կմ (2.34 %),
  • Դաշտեր՝ 72,63 քառ. կմ (14.37 %)։

ԺողովրդագրությունԽմբագրել

Համայնքի բնակչությունԽմբագրել

Ազգային կազմը
Թվական Սերբեր  % Բոսնիացիներ  % Խորվաթներ  % Հարավսլավցիներ  % Այլ  % Ընդհանուր
1961 20 369 24,15 % 31 177 36,97 % 20 509 24,32 % 10 755 12,75 % - -% 84 341
1971 21 875 19,45 % 61 204 54,43 % 24 658 21,93 % 2133 1,90 % 2577 2,29 % 112 447
1981 21 204 15,97 % 66 930 50,42 % 23 595 17,78 % 17 536 13,21 % - -% 132 733
1991 22 592 15,52 % 80 377 55,21 % 22 651 15,56 % 15 651 10,75 % 4306 2,96 % 145 577

2005 թվականին Զենիցա համայնքի բնակչության ազգային կազմն ուներ հետևյալ պատկերը՝ 85 % բոսնիացիներ, 8 % խորվաթներ ու 5 % սերբեր։

Քաղաքի բնակչությունԽմբագրել

Ազգային կազմ
Թվական Սերբեր  % Բոսնիացիներ  % Խորվաթներ  % Հարավսլավցիներ  % Այլ  % Ընդհանուր
1961 10 525 32,41 % 5908 18,19 % 9393 28,92 % 5517 15,31 % - -% 32 476
1971 12 779 24,93 % 21 365 41,68 % 13 250 25,85 % 1945 3,79 % - -% 51 263
1981 12 728 20,02 % 22 146 34,84 % 11 716 18,43 % 14 437 22,71 % - -% 63 569
1991 18 488 19,21 % 43 166 44,85 % 15 917 16,54 % 14 748 15,32 % 3919 4,07 % 96 238

ՏրանսպորտԽմբագրել

 
Վրանդուկ ամրոցը
 
Գնացք Զենիցայում

Զենիցան Սարաևոյի հետ (որը տեղակայված է 70 կմ դեպի հարավ-արևելք) հաղորդակցություն ունի ավտոմոբիլային ճանապարհների ու երկաթուղու միջոցով, որոնք ձգվում են Բոսնա գետի հովտով։ Ամենամոտ օդանավակայանը Սարաևոյի միջազգային օդանավակայանն է։ Երկաթուղին Զենիզայից ձգվում է դեպի հարավ՝ հասնելով մինչև Պլոչե քաղաք։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել