Բանյա Լուկա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բանյա Լուկա (այլ կիրառումներ)
Բանյա Լուկա (սերբ.՝ Бања Лука, Banja Luka), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայում, Սերբիայի փաստացի մայրաքաղաքը 1995 թվականից։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բանյա Լուկա | |||||
բոս․՝ Бања Лука | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ղեկավար | Սլոբադան Գավրանովիչ | ||||
Հիմնադրված է | փետրվարի 6, 1494 թ. | ||||
Մակերես | 1,232 կմ² | ||||
ԲԾՄ | 163±1 մետր | ||||
Բնակչություն | 150 997 մարդ (2013) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +387 (51) | ||||
Փոստային ինդեքս | 78000 | ||||
Փոստային դասիչ | 78000 | ||||
Պաշտոնական կայք | banjaluka.rs.ba | ||||
| |||||
1995 թվականի Դեյտոնյան համաձայնագրի և Փարիզի պայմանագրից հետո Սերբիայի Հանրապետության մայրաքաղաքը Պալե քաղաքից (Սարաևոյի սերբական մասը) տեղափոխվել է Բանյա Լուկա, որը սերբական Բոսնիայի խոշորագույն գործնական և տնտեսական կենտրոն է՝ 150 997 մարդ բնակչությամբ (2013 թվականի դրությամբ)։
Աշխարհագրություն Խմբագրել
Բանյա Լուկան գտնվում է Վրբաս գետի երկու ափերին՝ Վրբանի գետի թափվելու վայրում։
Սերբիայի Հանրապետությունում Բանյա Լուկան միակ խոշոր քաղաքն է, որը համեմատաբար հեռու է հանրապետական սահմաններից։ Մինչև դրանցից յուրաքանչյուրը հեռավորությունը կազմում է 30 կմ, ինչը ստեղծում է լրացուցիչ առավելություններ տարածաշրջանում անկայուն իրավիճակի պայմաններում։ Բանյա Լուկայի աշխարհագրական դիրքի առավելություններին կարելի է դասել այն, որ քաղաքը զբաղեցնում է կենտրոնական դիրք բալկանյան երեք մայրաքաղաքների եռանկյան մեջ՝ Բելգրադից քաղաքը գտնվում է 320 կմ, Զագրեբից՝ 200 կմ և Սարաևոյից՝ 240 կմ հեռավորության վրա։
Քաղաքի կենտրոնից 4 կմ դեպի հարավ գտնվում է Բյելյավինա լեռը, որը Բանյա Լուկա քաղաքի և արվարձանների բնակիչների հանգստի սիրված վայրն է։
Պատմություն Խմբագրել
Բանյա Լուկան հնագույն պատմություն ունեցող քաղաք է։ Այդպիսի անվանումով բնակավայրի մասին առաջին գրավոր հիշատակումը տարեգրական աղբյուրներում հանդիպում է 15-րդ դարի վերջին։ 1995 թվականին քաղաքը պաշտոնապես նշել է 500-ամյակը։ Առաջին չորս դարերը Բանյա Լուկա բնակավայրը գտնվել է թուրքական տիրապետության տակ։ Այդ ժամանակ քաղաքը դարձել է շրջակա բոսնիական տարածքների վարչական կենտրոնը։ Բոսնիա և Հերցեգովինայի Ավստրո-Հունգարիայի կողմից օկուպացումը 1878 թվականին հանգեցրել է քաղաքի բուռն տնտեսական զարգացմանը։ 1908 թվականին քաղաքը Բոսնիա և Հերցեգովինայի հետ միասին մտել է Ավստրո-Հունգարիայի կազմի մեջ։ 1918 թվականից եղել է ապագա Հարավսլավիայի կազմում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Խորվաթիայի անկախ պետության կազմում։
Քաղաքն ավերվել է 1969 թվականին ավերիչ երկրաշարժի արդյունքում, սակայն ՀՍՖՀ իշխանություններին հաջողվեց ոչ միայն ամբողջությամբ վերականգնել հին Բանյա Լուկան, այլ նաև կառուցել նոր բնակելի և արդյունաբերական թաղամասեր։
1992-1995 թվականների Բոսնիական պատերազմի ժամանակ Բանյա Լուկան ուղղակիորեն չի գտնվել ռազմական գործողությունների կենտրոնում և չի տուժել, ինչպես նախկին Հարավսլավիայի բազմաթիվ այլ քաղաքները։ Հիմնականում այդ պատճառով քաղաքն ընտրվել է որպես բնակավայր Խորվաթիայից, Բոսնիայի և Հերցեգովիայի կենտրոնական և հարավային տարածաշրջաններից եկած սերբական փախստականների համար։ Նրանք զբաղեցրեցին քաղաքը լքած բոսնիացիների և խորվաթների բնակելի տները և աշխատատեղերը։
Կլիմա Խմբագրել
Բանյա Լուկայի կլիման խոնավ ցամաքային է, ցուրտ ձմեռներով և տաք ամառներով։ Տարվա ամենատաք ամիսը հուլիսն է՝ 21,3 °C, իսկ ամենացուրտ ամիսը հունվարն է՝ 0,8 °C: Տեղումների տարեկան քանակը կազմում է մոտ 988 մմ։ Տարվա ընթացքում դիտվում է 143 անձրևային օր։ Քաղաքի լայնության շնորհիվ Բանյա Լուկայում ձյուն տեղում է ամեն տարի։ Ուժեղ քամիները ներթափանցում են հյուսիսից և հյուսիս-արևելքից։ Երբեմն հարավային քամիներն, որոնք բերում են տաք եղանակ, նույնպես գերիշխող են լինում։
Բանյա Լուկաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 20.0 (68) |
22.4 (72.3) |
27.4 (81.3) |
29.4 (84.9) |
35.6 (96.1) |
39.2 (102.6) |
40.8 (105.4) |
41.4 (106.5) |
35.2 (95.4) |
30.6 (87.1) |
25.0 (77) |
21.6 (70.9) |
41.4 (106.5) |
Միջին բարձր °C (°F) | 3.7 (38.7) |
6.8 (44.2) |
12.0 (53.6) |
17.2 (63) |
22.0 (71.6) |
25.0 (77) |
27.2 (81) |
26.9 (80.4) |
23.3 (73.9) |
17.4 (63.3) |
10.8 (51.4) |
5.2 (41.4) |
16.5 (61.7) |
Միջին ցածր °C (°F) | −4.6 (23.7) |
−2.3 (27.9) |
0.7 (33.3) |
4.7 (40.5) |
9.0 (48.2) |
12.4 (54.3) |
13.7 (56.7) |
13.3 (55.9) |
10.1 (50.2) |
5.7 (42.3) |
1.6 (34.9) |
−2.6 (27.3) |
5.1 (41.2) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −22.8 (−9) |
−27.4 (−17.3) |
−15.3 (4.5) |
−5.0 (23) |
−1.2 (29.8) |
2.2 (36) |
7.5 (45.5) |
4.6 (40.3) |
0.6 (33.1) |
−3.4 (25.9) |
−10.0 (14) |
−16.0 (3.2) |
−27.4 (−17.3) |
Տեղումներ մմ (դյույմ) | 69 (2.72) |
63 (2.48) |
79 (3.11) |
87 (3.43) |
98 (3.86) |
111 (4.37) |
95 (3.74) |
93 (3.66) |
82 (3.23) |
74 (2.91) |
91 (3.58) |
86 (3.39) |
1028 (40,47) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 15 | 14 | 14 | 14 | 15 | 14 | 11 | 11 | 10 | 11 | 13 | 15 | 157 |
% խոնավություն | 83 | 77 | 75 | 70 | 70 | 69 | 66 | 66 | 73 | 79 | 84 | 85 | 75 |
Միջին ամսական արևային ժամ | 54 | 71 | 125 | 158 | 206 | 222 | 272 | 238 | 186 | 133 | 70 | 46 | 1781 |
Աղբյուր #1: World Meteorological Organisation (UN)[1] | |||||||||||||
Աղբյուր #2: Deutscher Wetterdienst (extremes, humidity and sun)[2][3][Ն 1] |
Բնակչություն Խմբագրել
2013 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչության թիվը կազմում էր 150 997 մարդ, համայնքները՝ 199 191 մարդ[4]։
Հարավսլավիայի փլուզումից առաջ, Բանյա Լուկան եղել է երկրի 10-րդ խոշոր քաղաքը և երկրորդ (Սարաևոյից հետո) քաղաքային կենտրոնը Բոսնիա և Հերցեգովինայում։ 1991 թվականի մարդահամարի տվյալներով Բանյա Լուկայում բնակվում էր մոտ 150 հազար մարդ[5]։ Բնակիչների կեսը (49 %) սերբեր էին։ Խորվաթները և բոսնիացիները կազմում էին բնակչության 19 և 11 %-ը, իսկ 16 %-ը՝ հարավսլավացիները։ Այժմ գրեթե ամբողջ բնակչությունը ներկայացված է սերբերով, ընդ որում քաղաքացիների 1/3-րդը փախստականներ են և հարկադրված տեղահանվածները։
- Ազգային կազմը (1991 թվական)
1991 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի ազգային կազմը բաղկացած էր՝
- սերբեր - 70 155 (49,03 %)
- մուսուլմաններ - 27 689 (19,35 %)
- խորվաթներ - 15 700 (10,97 %)
- հարավսլավացիներ - 22 645 (15,82 %)
- մնացյալներ, չկողմնորոշվածներ և անհայտներ - 6890 (4,81 %)
Ընդհանուր՝ 143 079
Քույր քաղաքներ Խմբագրել
Բանյա Լուկա քաղաքն ունի 16 քույր քաղաք[6]՝
Պատկերասրահ Խմբագրել
-
Krajina square
-
Cathedral of Christ the Saviour
-
Mariastern Abbey, Banja Luka
-
Catholic church
-
Kastel fortress
-
Park Petar Kočić
-
Manjača Lake, located in Manjača
-
Vrbas River
Նշումներ Խմբագրել
- ↑ Station ID for Banja Luka is 14542 Use this station ID to locate the sunshine duration
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «World Weather Information Service – Banja Luka»։ World Meteorological Organization։ Վերցված է 30 January 2016
- ↑ «Klimatafel von Banja Luka / Bosnien und Herzegowina»։ Baseline climate means (1961-1990) from stations all over the world (German)։ Deutscher Wetterdienst։ Վերցված է 30 January 2016
- ↑ «Station 14542 Banja Luka»։ Global station data 1961–1990—Sunshine Duration։ Deutscher Wetterdienst։ Արխիվացված է օրիգինալից 17 October 2017-ին։ Վերցված է 29 January 2016
- ↑ «Попис становништва, домаћинстава и станова у Босни и Херцеговини 2013 на територији Републике Српске — Прелиминарни резултати, Републички завод за статистику, Бања Лука, 2013.»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 24-ին։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 16
- ↑ [«Բանյա Լուկա քաղաքի պաշտոնական կայք (սերբ.)»։ Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ նոյեմբերի 24-ին։ Վերցված է 2021 թ․ հունվարի 22 Բանյա Լուկա քաղաքի պաշտոնական կայք (սերբ.)]
- ↑ Градови партнери [City of Banja Luka - Partner cities]։ Administrative Office of the City of Banja Luka (Serbian)։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 17-ին։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9
- ↑ «e-patras.gr – Διεθνείς Σχέσεις»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 16