«Կտոր մը երկինք», Վահան Թոթովենցի «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքի հիման վրա 1980 թվականին նկարահանված ֆիլմ։

Picto infobox cinema.png
Կտոր մը երկինք
Կտոր մը երկինք
Կտոր մը երկինք.jpg
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Ժանրմելոդրամա
Թվական1980
Լեզուհայերեն
ՌեժիսորՀենրիկ Մալյան
Սցենարի հեղինակՍտեփան Ալաջաջյան
Հենրիկ Մալյան
ԴերակատարներՄհեր Մկրտչյան, Սոֆիկո Ճիաուրելի, Աշոտ Ադամյան, Գալինա Բելյաևա, Գալյա Նովենց, Հարություն Մովսիսյան, Ազատ Շերենց, Լեոնիդ Սարկիսով, Արմեն Խոստիկյան, Մայիս Կարագյոզյան, Նատալյա Կրաչկովսկայա, Մելինե Համամջյան, Ալեքսանդր Հովհաննիսյան, Հովհաննես Հովհաննիսյան, Էվելինա Շահիրյան, Ավետիք Ջրաղացպանյան, Ռաֆայել Քոթանջյան և Հակոբ Ազիզյան
ՕպերատորՍերգեյ Իսրայելյան
ԵրաժշտությունՏիգրան Մանսուրյան
ԿինոընկերությունՀայֆիլմ
Տևողություն92 րոպե
IMDbID 0189940

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմը պատմում է Խարբերդում մեծացող որբ Թորիկի մասին։

Մորաքրոջ և նրա արհեստավոր ամուսնու խնամքի տակ է մեծանում երկչոտ տղան՝ Թորիկը։ Ամեն ինչ խաղաղ ընթացքով կարող էր գնալ, բայց Թորիկը մեծանում և ամուսնանում է հասարակաց տան աղջկա հետ։ Քաղաքը չի կարող ներել նրան, սակայն երիտասարդը հանուն իր երջանկության վճռականություն և համարձակություն է ցուցաբերում։

ԴերերումԽմբագրել

Ստեղծագործական խումբԽմբագրել

Մրցանակներ և պարգևներԽմբագրել

  • Սոֆիկո Ճիաուրելին իր դերի համար ստացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ կոչումը։
  • Ֆիլմը նշված էր Սան Ռեմոյի կինոփառատոնում։
  • 1981 թ. Վիլնյուսի 14-րդ համամիութենական կինոփառատոնում Հենրիկ Մալյանն արժանացավ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար սահմանված մրցանակին։ «Կտոր մը երկինք» ֆիլմի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին շնորհվեց երաժշտական լավագույն լուծման համար սահմանված մրցանակը, իսկ Թորիկի դերակատար Աշոտ Ադամյանը համարվեց կինոփառատոնի ամենահմայիչ դերասանը։
  • պրեմիերա – 1980 թվականի հոկտեմբերի 10 Երևանում
  • պրեմիերա – 1980 թվականի մայիսին Մոսկվայում

ՀղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Կտոր մը երկինք հոդվածին