Հովհաննես Հովհաննիսյան (դերասան)

հայ դերասան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Հովհաննես Գրիշայի Հովհաննիսյան (հոկտեմբերի 18, 1962(1962-10-18), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2011)[1]:

Հովհաննես Հովհաննիսյան
Ծնվել էհոկտեմբերի 18, 1962(1962-10-18) (62 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Կենսագրություն

խմբագրել

1980 թվականին ավարտել է տեղի Գեղամ Սարյանի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցը։ 1980-1982 թվականներին սովորել է Լենինականի թիվ 10 Գեղարվեստի ուսումնարանում և ստացել նկարիչ-մետաղադրվագողի մասնագիտություն։ 1980-1982 թվականներին զուգահեռ սովորել է նաև Լենինականի Ասքանազ Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոնին կից Գրիգոր Մկրտչյանի ղեկավարած դերասանական ստուդիայում և ստացել դերասանի մասնագիտություն։ 1985-1989 թվականներին եղել է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան։ 1989 թվականից Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, այնուհետև՝ ռեժիսոր։

1990-1995 թվականներին սովորել է Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտում` ստանալով «դրամատիկական թատրոնի և կինոյի դերասան» մասնագիտություն, 2004-2006 թվականներին՝ ԵԹԿՊԻ-ի Գյումրու մասնաճյուղի ռեժիսուրայի բաժնում։ 1991-1995 թվականներին եղել է «Մենք» սատիրայի թատրոնի դերասան, 1992-1993 թվականներին՝ «Տեսիլք» նորարական թատրոնի դերասան, 1996-2001 թվականներին՝ Գյումրու «Շանթ» հեռուստաընկերությունում նկարահանվելով երգիծական մանրապատումներում, 1996-2003 թվականներին՝ Գյումրու Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում դասավանդել է արվեստի պատմություն և դերասանի վարպետություն, 2003-2010 թվականներին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի վոկալի ամբիոնում դասավանդել է դերասանի վարպետություն և ռիթմիկա։ 1998 թվականից ղեկավարում և դասավանդում է ԵԹԿՊԻ-ի Գյումրու մասնաճյուղի «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» ամբիոնում։ 2004 թվականին մասնակցել է «Արմմոնո» մոնո-ներկայացումների երևանյան երկրորդ փառատոնին՝ «Մենախոսություն մինչև լուսաբաց» ներկայացումով, 2006 թվականից՝ «Արմմոնո» միջազգային շեքսպիրյան փառատոնին՝ «Շայլոկ» մոնո-ներկայացումով։ Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Բելգիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իրանում, Սիրիայում, Ռուսաստանում և այլուր[2]։

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրել է մի շարք ներկայացումներ՝

  • Ռ. Կաշաուսկասի «Երազանքների տունը»
  • Ս. Խալաթյանի «Լիրբը»
  • Վ. Փափազյանի «Ժայռը»
  • Ա. Լինդգրենի «Մանչուկն ու Կարլսոնը»
  • Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները»
  • Հ. Հովհաննիսյանի «Իրատրոն-0102»
  • Ուստինովի և Տոբակովի «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»
  • Օ. Բոգաևի «Ճանապարհ դեպի ներքև»
  • Չ. Դիքենսի «Դեյվիդ Կոոպերֆիլդ»
  • Վ. Այգեկցու «Խելոքներն ու հիմարները»
  • Գ. Սարգսյանի «Մեսրոպ Մաշտոց»
  • «Հրեշը լուսնի վրա»[3]

Ֆիլմեր

խմբագրել
  • «ПR2»
  • «Տիկնիկ Ամալյայի համար»
  • «Տերտերը»
  • «Դաշնամուրը»
  • «Իմ խաչը»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. «Հովհաննես Հովհաննիսյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  3. Կարողանանք շարունակել մեր գեները (Հովհաննես Հովհաննիսյան)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել