Ստեփան Մարտիրոսյան
հայ կինոօպերատոր
Ստեփան Միքայելի Մարտիրոսյան (սեպտեմբերի 2, 1930, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 22, 2018, Երևան, Հայաստան), հայ կինոօպերատոր։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1982):
Ստեփան Միքայելի Մարտիրոսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1930 |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 22, 2018 (87 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | կինոօպերատոր |
Պարգևներ և մրցանակներ |
ԿենսագրությունԽմբագրել
Ստեփան Մարտիրոսյանի անվանական աստղը Նվիրյալների արահետում
Ստեփան Մարտիրոսյանը ծնվել է 1930 թվականի սեպտեմբեր 2-ին, Թբիլիսիում։ 1962 թվականին Մոսկվայում ավարտել է կինեմատոգրաֆիական դասընթացները։ Որպես օպերատոր և ռեժիսոր 1957 թվականից աշխատել է «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայում և Հայկական հեռուստատեսությունում[1][2]։
Որդին՝ Միքայել Մարտիրոսյանը (1960-1987)[3], «Ուշադրություն, կրիա է» (ռուս.՝ "Внимание, черепаха!") ֆիլմում խաղացել է մանկական գլխավոր դերերից մեկը[2]։
Դերեր ֆիլմերումԽմբագրել
Ֆիլմ | Տարեթիվ | Դեր |
---|---|---|
Մոր սիրտը | 1957 | դրվագ |
Նվագախմբի տղաները | 1960 | դրվագ |
Նկարահանած ֆիլմերԽմբագրել
Նկարահանել է 20 խաղարկային և ավելի քան 40 վավերագրական ֆիլմեր։
Ֆիլմ | Տարեթիվ |
---|---|
Խաչատուր Աբովյան | 1955 |
Սայաթ-Նովա | 1960 |
Հույսի խրճիթներ | 1971 |
Հարսնացուն հյուսիսից | 1975 |
Ձորի Միրոն | 1979 |
Համեստ մարդը | 1981 |
Գիքոր | 1982 |
Արշակ Երկրորդ | 1988 |