Շավարշ Վարդանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շավարշ Հրաչիկի Վարդանյան (հունվարի 19, 1950[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոօպերատոր, ռեժիսոր։ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ։
Շավարշ Վարդանյան | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 19, 1950[1] (75 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | Հայաստան |
Մասնագիտություն՝ | կինոօպերատոր, ռեժիսոր և կինոռեժիսոր |
IMDb։ | ID 1047077 |
Կենսագրություն
խմբագրելՇավարշ Վարդանյանը ծնվել է 1950 թվականին Լենինականում (այժմ` Գյումրի)։ 1982 թվականին ավարտել է Մոսկվայի Համամիութենական կինոինստիտուտը։ Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես բեմադրող կինոօպերատոր[2]։ Նկարահանել է խաղարկային և վավերագրական ֆիլմեր։ 1988 թվականից մասնակցել է Հայոց համազգային շարժմանը։ Նույն թվականի փետրվար ամսին մեկնել է Արցախ, մասնակցել ազգային ազատագրական պայքարին։ Զենքը և տեսախցիկը ձեռքին մասնակցել է Գետաշենի, Շահումյանի, Արցախի և ՀՀ սահմանամերձ գոտիների համար մղված պատերազմական գործողություններին։ Նկարահանել է շուրջ 1200 ժամ փաստավավերագրական կադրեր, որոնց հիման վրա ստեղծվել են բազմաթիվ ֆիլմեր և ցուցադրվել աշխարհի շատ երկրներում[3]։ Պատերազմական գործողությունների ժամանակ մի քանի անգամ վիրավորվել է, բուժվելուց հետո շարունակել աշխատանքը[4]։ 1992 թվականին ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի առաջարկով հիմնադրել և ղեկավարել է ՀՀ ՊՆ լրատվական վարչությունը։ 1995-2001 թվականներին եղել է ՀՀ ՆԳՆ ներքին զորքերի վարչության պետի տեղակալը, 2001-2010 թվականներին` ՀՀ ոստիկանության ուսումնական կենտրոնի պետի տեղակալը։ 2011 թվականից աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի ամբիոնում` որպես արվեստանոցի ղեկավար[5]։
Ֆիլմեր
խմբագրելՖիլմ | Տարեթիվ |
---|---|
«Ձնծաղիկներ և էդելվեյսներ» | 1981 |
«Ամենատաք երկիրը» | 1982 |
«Կտոր մը երկինք» | 1982 |
«Կենսագրություն» | 1983 |
«Կրակ» | 1983 |
«Հենման կետ» | 1984 |
«Երկրորդ կյանք» | 1984 |
«Պատրանք» | 1987 |
«Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» | 1987 |
«Թատերական հրապարակ» | 1988 |
«Պարետային ժամ» | 1989 |
«Ղարաբաղյան շարժում» | 1990 |
«Շրջափակում» | 1990 |
«Հայաստան» | 1990 |
«20 օր Արցախում» | 1991 |
«Ցեղի կանչը» | 1992 |
«Սպիտակ արջը» | 1993 |
«Վկայություն» | 1996 |
«Թիրախ» | 2001 |
«Արևի տաճար» | 2008 |
«Իմ խաչը» | 2019 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.arm-cinema.am/en/directors_of_photography/1312.html
- ↑ Շավարշ Վարդանյան
- ↑ «Կինոօպերատոր Շավարշ Վարդանյանի շնորհիվ պատերազմի շրջանից ունենք 1200 ժամ վավերագրական տեսանյութ». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Շավարշ Վարդանյան. «Կան մարդիկ, որոնք հայրենիքն իրենց ուսերին դրած տանում են, կռվում, պաշտպանում, կան մարդիկ էլ, որոնք պարզապես վայելում են պատերազմում տարած հաղթանակները»». Կինոաշխարհ. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Zarkfoundation - Շավարշ Վարդանյան». zarkfoundation.com.