Սոֆիկո Միխայիլի Ճիաուրելի (վրաց.՝ სოფიკო ჭიაურელი, մայիսի 21, 1937(1937-05-21)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 2, 2008(2008-03-02)[2][1], Թբիլիսի, Վրաստան), դերասանուհի, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1976), Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1979)։ Նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմում։ ԽՍՀՄ միակ դերասանուհին է, որ միջազգային մրցույթներում 7 անգամ արժանացել է «Կնոջ լավագույն դերակատարման համար» մրցանակին[3][4]։

Սոֆիկո Ճիաուրելի
վրաց.՝ სოფიკო ჭიაურელი
Ծնվել էմայիսի 21, 1937(1937-05-21)[1]
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 2, 2008(2008-03-02)[2][1] (70 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և քաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Միխայիլ Ճիաուրելի, մայր՝ Վերա Անջափարիձե
Ամուսին(ներ)Գեորգի Շենգելայա և Կոտե Մախարաձե
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Սոֆիկո Ճիաուրելին ծնվել է Թբիլիսիում, դերասանուհի Վերիկո Անջափարիձեի ու կինոռեժիոսոր Միխայիլ Ճիաուրելիի ընտանիքում։

Գերազանցությամբ ավարտել է Կինեմատոգրաֆիայի Ս. Գերասիմովի անվան համառուսական պետական ինստիտուտը (1960, Բորիս Բիբիկովի արվեստանոց)։ Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է հայրենիք[5]։ 1960-1964 թվականներին և 1968 թվականից Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան ակադեմիական թատրոնի դերասանուհի է, 1964-1968 թվականներին եղել է Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի դերասանուհի։ 1975 թվականին Սոֆիկո Ճիաուրելին եղել է Մոսկվայի 9-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ[6]։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի իններորդ նստաշրջանի պատգամավոր է։

Մահացել է 2008 թվականի մարտի 2-ին Թբիլիսիում։ Թաղված է Դիդուբեի գերեզմանատանը՝ ամուսնու՝ Կոտե Մախարաձեի կողքին։

Ընտանիք խմբագրել

  • Եղբայրներ՝ Օթար Ճիաուրելի (1915-1964) և Ռամազ Ճիաուրելի (հեռուստա- և ռադիոհաղորդավար, դերասան ու շոումեն Ռամազ Ճիաուրելիի պապը),
  • Մորաքրոջ որդին է կինոռեժիսոր Գեորգի Դանելիան,

Սիֆիկո Ճիաուրելին ամուսնացած է եղել Գեորգի Շենգելայայի, ապա Կոտե Մախարաձեի հետ։ Առաջին ամուսնուց ունեցել է երկու որդի՝ Նիկոլայ (Նիկո) և Ալեքսանդր Շենգելայաները։

Հիշատակ խմբագրել

Թբիլիսիի Սիոնական պուրակում տեղադրվել է Սոֆիկո Ճիաուրելիի կիսանդրին (քանդակագործ՝ Լևան Վարդոսանիձե, 2009)[7][8]։ 2008 թվականի մարտի 5-ին որոշում է ընդունվել Թբիլիսիի փողոցներից մեկը կոչել Սոֆիկո Ճիաուրելիի անվամբ[9]։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Գեղարվեստական ֆիլմեր խմբագրել

  • 1957 – Մեր բակը — Ցիցինո
  • 1958 – Ջրաներկ – կին
  • 1960 – Մի աղջկա մասին – Լալի Նիկոլաձև
  • 1961 – Ինգուրիի ափերին – Թամարա
  • 1963 – Գեներալն ու մարգարտածաղիկները – Զոսյա
  • 1966 – Խևսուրյան բալլադ – Մզեկալա
  • 1967Հիմա ժամանակներն ուրիշ ենՏասիա
  • 1967 – Ժպիտի վերադարձը (կինոալմանախ), նովել «Ինչ-որ մեկն ուշանում է ավտոբուսից» — Ելենա
  • 1969Նռան գույնըթագուհի Աննա / բանաստեղծ / միանձնուհի / բանաստեղծի մուսան / հարության հրեշտակ / մնջկատակ
  • 1969Մի վշտանակՍոֆիկո
  • 1970 – Սահմաններ – Սոֆիկո
  • 1970 – Չերմեն – Չերմենի մայրը պատանեկան տարիքում
  • 1972Քո ձեռքերի ջերմությունը)Սիդոնիա
  • 1973 – Կանչ – երաժշտության ուսուցչուհի
  • 1973 – Վերա թաղամասի մեղեդիները – Վարդո, լվացարարուհի
  • 1975ԻրարանցումԹամրո
  • 1976 – Երեխաները Եղրևանու փողոցից – հարևանուհի Զաուրա
  • 1977 – Արի խաղողի հովիտ – Էկա
  • 1977Ցանկությունների ծառՖուֆալա
  • 1977 – Սխալների կատակերգություն – Լիզ, կուրտիզանուհի (դերը հնչյունավորել է Ալիսա Ֆրեյնդլիխը)
  • 1977Դաթա ԹութաշխիաՆան Թավքելիաշվիլի
  • 1978Մի քանի հարցազրույց անձնական հարցերովՍոֆիկո
  • 1978ԱրևիկԱրևիկ Գևորգյան (դերը հնչյունավորել է Մարիա Վինոգրադովան)
  • 1979Ալի Բաբայի և քառասուն ավազակների արկածներըԶամիրա, Ալի Բաբայի մայրը
  • 1980 – Մրջյունի և լվի նոր արկածները – ասպետ
  • 1980Կտոր մը երկինքԹուրվանդա
  • 1982 – Որոնեք կնոջը – մադմուազել Ալիսա Պոստիկ
  • 1984 – Փորձառու օդաչուի պատմությունը – ուղևորուհի
  • 1984Լեգենդ Սուրամի ամրոցի մասինԳուլիսվարդի (Վարդո)
  • 1984 – Պետրովի և Վասեչկինի արկածները՝ սովորական ու անհավատալի – Մանանայի տատը (2 սերիա)
  • 1986 – Միլիոն ամուսնական զամբյուղում – Վալերիա
  • 1987 – Загон – նախագահի կինը
  • 1988Աշուղ ՂարիբըԱշուղ Ղարիբի մայրը
  • 1991 – Խոստովանություն – մայր
  • 1991 – Թափառող աստղեր – Սորա-Բրոխա
  • 1992 – Կղզի – տատիկ
  • 1992 – Ես խոստացել եմ, ես կգնամ – Թամազի մայրը
  • 1992 – Գիշերային թիթեռնիկի թռիչքը
  • 1992 – Խաչքար – նկարչի մուսան
  • 1998 – Աստղալից գիշեր Կամերգերսկիում
  • 2000 – Տապան – ուսուցչուհի
  • 2001 – Միայն մեկ անգամ
  • 2005 – Լուսնի հովտի սերենադը
  • 2005 – Վաճառվում է ամառանոց – Սուրենի տատը
  • 2006 – Փարոս – հարևանուհի

Վավերագրական ֆիլմեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 http://www.messenger.com.ge/issues/1558_march_4_2008/1558_chiaureli.html
  3. Ивашкина, Дарья (2014 թ․ փետրվարի 1). «В Тбилиси осквернили памятник актрисе Софико Чиаурели». Комсомольская правда. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  4. Софико Чиаурели
  5. Изгаршев, Игорь (2004 թ․ նոյեմբերի 2). Софико Чиаурели: мать маленького принца. АиФ Суперзвёзды (Russian). 21 (51). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «9th Moscow International Film Festival (1975)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  7. «Памятник Софико Чиаурели». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  8. «Грузия. Тбилиси. Памятник Софико Чиаурели». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  9. «Именем Софико Чиаурели назовут улицу в Тбилиси». Lenta.ru. 2008 թ․ մարտի 4. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել