Բացել գլխավոր ցանկը

Սերգեյ Իսրայելյան

հայ կինոռեժիսոր, կինոօպերատոր, օպերատոր-բեմադրիչ, քաղաքական գործիչ

Սերգեյ Խորենի Իսրայելյան (փետրվարի 11, 1937(1937-02-11), Ղազախ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 16, 2003(2003-10-16), Երևան, Հայաստան), թատրոնի և կինոյի հայ դերասան, օպերատոր, ռեժիսոր, ԱԺ նախկին պատգամավոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1977), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1987), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր։ Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով (1998)։

Picto infobox cinema.png
Սերգեյ Իսրայելյան
Исраелян Сергей.jpg
Ծնվել էփետրվարի 11, 1937(1937-02-11)
ԾննդավայրՂազախ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 16, 2003(2003-10-16) (66 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտացումքաղաքական գործիչ, կինոօպերատոր, կինոռեժիսոր և օպերատոր-բեմադրիչ
ՊարգևներՀայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալ և ՀԽՍՀ պետական մրցանակ
IMDbID ID 0411504

ԿենսագրությունԽմբագրել

Սերգեյ Իսրայելյանը ծնվել է 1937 թվականին Ղազախ քաղաքում։ 1965 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կինոակադեմիայի օպերատորական բաժինը։ 1955-1999 թվականներին աշխատել է Հայֆիլմ ստուդիայում որպես օպերատորի օգնական, բեմադրիչ-օպերատոր, բեմադրիչ։ 1987 թվականից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ։ 1988 թվականից դասավանդել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, դոցենտ[1]: 1999-2003 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության գծով հանձնաժողովի մշտական անդամ։ 2003 թվականի մայիսի 25-ին կրկին ընտրվում է ԱԺ պատգամավոր։ Անկուսակցական։

2012 թվականին «Կինոաշուն» փառատոնի շրջանականերում հոբելյանական երեկո է կազմակերպվել Սերգեյ Իսրայելյանի 75-ամյակի կապակցությամբ[2]:

 
Սերգեյ Իսրայելյանի հուշատախտակը Երևանում

ՖիլմագրությունԽմբագրել

ՕպերատորԽմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
1964 Ենթադրյալ լրտեսը
1966 Ավդոյի մեքենան
1967 Եռանկյունի
1968 Երգ երգոց
1969 Կամուրջներ մոռացության վրայով
1971 Խաթաբալա
1971 Նամակներ հարազատներին
1971 Ռեպորտաժ Փարիզից
1973 Терпкий виноград
1973 Ժայռը
1974 Արարատը Բեյրութում
1975 Իմ սիրտը լեռներում է
1975 Պարի հրավեր
1975 Այսօր արևոտ օր է
1977 Նահապետ
1978 Արևիկ
1980 Կտոր մը երկինք
1982 Մի կաթիլ մեղրը
1985 Ծիծեռնակաբերդ մարզահամալիրը
1987 Հայկական օրեր Արգենտինայում

ՌեժիսորԽմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
1974 Արարատը Բեյրութում
1975 Պարի հրավեր
1982 Գիքոր
1984 Ճերմակ անուրջներ
1991 Պատանդներ

ՍցենարիստԽմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
1974 Արարատը Բեյրութում
1975 Պարի հրավեր
1985 Ծիծեռնակաբերդ մարզահամալիրը
1987 Հայկական օրեր Արգենտինայում

Դերերը կինոյումԽմբագրել

Տարեթիվ Ֆիլմ Դեր
1997 Որպեսզի հիշեն
  • Ֆրունզիկ Մկրտչյան
  • Ֆիլմ 33

ԾանոթագրություններԽմբագրել