Մելինե Համամջյան

հայ դերասան

Մելինե Հմայակի Համամջյան (դեկտեմբերի 17, 1922(1922-12-17)[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - մայիսի 7, 1999(1999-05-07)[1], Երևան, Հայաստան), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1984 թ.)։

Picto infobox masks.png
Մելինե Համամջյան
Մելինե Համամջյան.jpg
Ծնվել էդեկտեմբերի 17, 1922(1922-12-17)[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էմայիսի 7, 1999(1999-05-07)[1] (76 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

ԿենսագրությունԽմբագրել

1923 թվականին ծնողների հետ հաստատվել է Պլովդիվում (Բուլղարիա), որտեղ 1939 թվականից մասնակցել է հայկական թատերական ներկայացումների։ 1946 թվականին հայրենադարձվել է. նույն թվականից՝ Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի։ Համամջյանի դերասանական արվեստը ձևավորվել է Վարդան Աճեմյանի ղեկավարությամբ։ Առաջին դերը՝ Թերեզա (Հ. Պարոնյանի «Շողոքորթն», 1948 թ.)։ Ստեղծել է գրոտեսկական ցայտուն, սակայն միանգամայն հավաստի դերապատկերներ՝ կերպարային ողջ խորությամբ, լավագույններից են Թերեզա, Մարթա (Հ. Պարոնյանի «Շողոքորթն», 1948 թ., «Ատամնաբույժն արևելյան», 1952 թ.), Մինադորա (Ջոջուայի «Երկու օրիորդ», 1963 թ.), Փեփրոնե (Ա. Պապայանի «Փարիզեցի փեսան», 1970 թ.), Շողակաթ («Մեծապատիվ մուրացկաններ», ըստ Հ. Պարոնյանի, 1992 թ.)։ Մասնակցել է հեռուստատեսային բազմաթիվ ներկայացումների, նկարահանվել կինոյում։

Դերերը կինոյումԽմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=8015