Ստեփան Ալաջաջյան

հայ արձակագիր, թարգմանիչ

Ստեփան Եղիայի Ալաջաջյան (հունվարի 3, 1924(1924-01-03)[1][2], Հալեպ, Սիրիա[2] - դեկտեմբերի 23, 2010(2010-12-23), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1946 թվականից։

Ստեփան Ալաջաջյան
Ծնվել էհունվարի 3, 1924(1924-01-03)[1][2]
ԾննդավայրՀալեպ, Սիրիա[2]
Վախճանվել էդեկտեմբերի 23, 2010(2010-12-23) (86 տարեկան)
Վախճանի վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունթարգմանիչ և արձակագիր
Ազգությունհայ
Քաղաքացիություն Սիրիայի Երկրորդ Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1951)[2]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն[2]
ԿուսակցությունԽՄԿԿ[2]
ԱշխատավայրԽորհրդային գրականություն, ՀԳՄ և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան
և Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ[2]
Ստեփան Ալաջաջյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Հալեպում, Սիրիա։ 1946 թվականին տեղափոխվել է Խորհրդային Հայաստան|Հայաստան։ 1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հոգեբանության և տրամաբանության բաժինը, 1957 թվականին ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացները (Մոսկվա)։ 1957-1963 թվականներին աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում որպես արձակի բաժնի վարիչ։ 1966-1967 թվականներին եղել է «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ, 1967-1975 թվականներին՝ Հայաստանի սովետական գրողների վարչության քարտուղար։ 1980 թվականից աշխատել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն։

Նրա գրական առաջին գործը՝ «Ծովուն երգը», լույս է տեսել 1939 թվականին, Բեյրութի «Պատանեկան արձագանք» պարբերականում։ Նրա «Անապատում», «Պարտություն» վիպակները և «Եռաթև ծիածան» ու «Մադլենն ապրում է Փարիզում» պատմվածքների ժողովածունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն։ Պարսկերեն թարգմանվել և 1973 թվականին Թեհրանում լույս է տեսել նրա «Եղեգները չխոնարհվեցին» վեպը։ Գրական մամուլում ռուսերեն տպագրվել են նաև նրա «Մադլենն ապրում է Փարիզում» և «Անառագաստ նավակներ» վիպակները։ Բացի այդ, Ալաջաջյանի շատ ստեղծագործություններ թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, չեխերեն, բուլղարերեն, էստոներեն, ուզբեկերեն և այլ լեզուներով։ Անգլերենից և ֆրանսերենից թարգմանել է Շեքսպիրի, Վիլյամ Սարոյանի, Հերբերտ Ուելսի, Ժան Պոլ Սարտրի և այլոց գործերը։ «Հայաստան» հրատարակչությունում նրա նախաձեռնությամբ սկսել են հրատարակվել «Սփյուռքահայ գրողներ» և «Հայ մատենագիրներ» շարքերը։

Ս. Ալաջաջյանի սցենարով (հեղինակակից` Հենրիկ Մալյան) «Հայֆիլմ» կինոստուդիան 1980 թվականին նկարահանել է «Կտոր մը երկինք» («Ապտակ») գեղարվեստական կինոնկարը։ 1984 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան նրա սցենարով նկարահանել է «Ճերմակ անուրջներ» գեղարվեստական կինոնկարը[3]։

1992 թվականից բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, որտեղ հրատարակել է «Առագաստ» գրական պարբերաթերթը։ 2008 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ մշակույթի նախարարություն|ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով[4]։ Վախճանվել է Լոս Անջելեսում, 2010 թվականի դեկտեմբերի 23-ին[5]։

Երկերի մատենագիտություն

խմբագրել
  • Վշտի ծաղիկներ (քերթվածներ), Հալէպ, տպարան «Տիգրիս», 1942, 47 էջ։
  • Անապատում, Երևան, Հայպետհրատ, 1953, 303 էջ։
  • Պարտություն (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1957, 308 էջ։
  • Այգիների աշխարհում (ակնարկ Արտաշատի շրջանի Աբովյան գյուղի այգեգործ-բրիգադավար Վահագն Ալավերդյանի մասին), Երևան, Հայպետհրատ, 1961, 36 էջ։
  • Փյունիկ (վիպակ), Երևան, հայպետհրատ, 1962, 232 էջ։
  • Առանց հայրենիքի (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1963, 220 էջ։
  • Արծիվն ու հովիվը, Երևան, «Հայաստան», 1964, 16 էջ։
  • Եղեգները չխոնարհվեցին (վեպ), գիրք Ա, Երևան, «Հայաստան», 1966, 264 էջ։
  • Եղեգները չխոնարհվեցին (վեպ), գիրք Բ, Երևան, «Հայաստան», 1967, 263 էջ։
  • Եղեգները չխոնարհվեցին (վեպ), Երևան, «Հայաստան», 1970, 476 էջ։
  • Մադլենն ապրում է Փարիզում (պատմվածքներ, Զարմանալի Հայաստան. գեղարվեստական հրապարակախոսություն, «Մադլենն ապրում է Փարիզում» վիպակը), Երևան, «Սովետական գրող», 1975, 303 էջ։
  • Երկեր երեք գրքով, գիրք առաջին (գրքում զետեղված են «Անապատում» և «Պարտություն» վիպակները), Երևան, «Սովետական գրող», 1976, 612 էջ։
  • Երկեր երեք գրքով, գիրք երկրորդ (գրքում զետեղված են «Առանց հայրենիքի» և «Փյունիկ» վիպակները), Երևան, «Սովետական գրող», 1977, 452 էջ։
  • Վերածնունդ (ժողովածուում տեղ է գտել Ստեփան Ալաջաջյանի «Զարմանալի Հայաստան» գործը), «Սովետական գրող», 1977, 552 էջ։
  • Անառագաստ նավակներ (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1978, 128 էջ։
  • Երկեր երեք գրքով, գիրք երրորդ (գրքում զետեղված է «Եղեգները չխոնարվեցին» վեպը), Երևան, «Սովետական գրող», 1979, 492 էջ։
  • Ապառաժները արտասվել գիտեն (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1980, 128 էջ։
  • Ոսկեգույն ծիրկաթին (վիպակներ), Երևան, «Սովետական գրող», 1981, 471 էջ։
  • Եղեգները չխոնարհվեցին։ Անառագաստ նավակներ (վեպ, վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1984, 504 էջ[6]։
  • Չսպիացած վերք, Ա գիրք (վեպ), «Խորհրդային գրող», 1989, 512 էջ[7]։
  • Չսպիացած վերք, Բ գիրք (վեպ), «Նաիրի», 1990, 592 էջ։
  • Լուսաւորեալ խորաններ (Յուշագրութիւն), Լոս Անջելըս, Թէքէեան Մշակութային Միութիւն, 1993, 157 էջ։
  • Չսպիացած վերք, Գ գիրք (վեպ), «Նաիրի», 1993։
  • …Եւ ատրուշաններ (յուշագրութիւն), Լոս Անջելըս, 1995, 200 էջ։
  • Ճամփեզրի վրայ, Լոս Անջելըս, 1998, 260 էջ[8]։
  • Վաթսունականք, Լոս Անջելըս, 2002, 208 էջ։
  • Եղեգները չխոնարհվեցին, Երևան, 2004, 304 էջ[9]։
  • Պատմուածքներ, Գլենդել, ա. թ., 168 էջ։
  • Հայ մամուլի էջերում (1957–2005), Քալիֆորնիա, 2008, 328 էջ։
  • Յորձանուտը, Լոս Անճելըս, 2009, 184 էջ[10]։

Թարգմանությունները (անգլերենից)

խմբագրել
  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Վիլյան Շեքսպիր, Ընտիր երկեր երեք հատորով, հատոր 3 (հատորի մեջ մտնող «Ձմեռային հեքիաթ» գործը թարգմանել է Ստ. Ալաջաջյանը), Երևան, Հայպետհրատ, 1955, 472 էջ։
  • Հերբերտ Ուելս, Անտեսանելի մարդը։ Պատերազմ օդում (վիպակներ, որոնցից երկրորդը՝ «Պատերազմ օդում», թարգմանել է Ստ. Ալաջաջյանը), Երևան, Հայպետհրատ, 1959, 446 էջ։
  • Վիլյամ Սարոյան, Իմ սիրտը լեռներում է (պիեսների ժողովածուի մեջ մտնող «Ձեր կյանքի ժամանակը» պիեսը թարգմանել է Ստ. Ալաջաջյանը), Երևան, Հայպետհրատ, 1963, 356 էջ։
  • Վիլյամ Սարոյան, Ընտիր երկեր, հատոր Ա (հատորի մեջ մտնող «Ձմեռային հեքիաթ» դրաման թարգմանել է Ստ. Ալաջաջյանը), Երևան, Հայպետհրատ, 1964, 910 էջ։

Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 29.
  4. Այդ մասին ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում
  5. Այս մասին «Ազգ» օրաթերթում(չաշխատող հղում)
  6. Ալաջաջյան, Ստեփան (1984). Եղեգները չխոնարհվեցին ; Անառագաստ նավակներ. Սովետական գրող.
  7. Ալաջաջյան, Ստեփան (1989). Չսպիացած վերք։ Վեպ. Խորհրդային գրող. ISBN 978-5-550-00435-7.
  8. Ալաջաջյան, Ստեփան (1998). Ճամբեզրի վրա. Հարատարակութիւն "Նոր Կեանք".
  9. Ալաջաջյան, Ստեփան Եղիայի (2004). Եղեգները չխոնարհվեցին. Վան Արյան. ISBN 978-99941-38-23-4.
  10. Ալաջաջյան, Ստեփան (2009). Յորձանուտը. Նոր Կեանք.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Ալաջաջյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 138