Ալեքսանդր Հովհաննիսյան (դերասան)
հայ դերասան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր (Սաշա) Անդրեասի Հովհաննիսյան (ապրիլի 12 (24), 1895, Բաքու, Ռուսական կայսրություն - մայիսի 15, 1949, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային դերասան։ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1940)։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1895 ապրիլի 24 |
Ծննդավայր | Բաքու |
Մահացել է | մայիսի 15, 1949 | (տարիքը 54)
Մահվան վայր | Բաքու |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Գործունեություն Խմբագրել
Մասնակցել է սիրողական, 1914 թվականից՝ Սիրանույշի, Հովհաննես Աբելյանի խմբերի ներկայացումներին։ 1918 թվականին եղել է Բաքվի կոմունայի պաշտպաններից, ապա անցել է Պարսկաստան՝ միացել Արմեն Արմենյանի թատերախմբին։ 1921 թվականին վերադարձել է Բաքու, աշխատել նաև Թիֆլիսի, Ալեքսանդրապոլի քաղլուսվարի, Երևանի հեղափոխության թատրոններում։ 1925-1949 թվականներին եղել է Բաքվի հայկական թատրոնի առաջատար ուժերից, դրամատիկական տաղանդով, նուրբ հումորով օժտված արտիստ։ Խաղացել է դրամատիկական և բնութագրական դերեր[1]։
Լավագույն դերակատարումներից են՝
- Պեպո՝ Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»
- Զիմզիմով, Փարսիդ՝ Գաբրիել Սունդուկյանի «Քանդած օջախ»
- Ռուստամ, Բարխուդար, էլիզբարով (Շիրվանզադեի «Նամուս», «Պատվի համար»)
- Օթար բեկ՝ Ցուժին-Սումբատովի «Դավաճանություն»
- Քաղաքագլուխ՝ Գոգոլի «Ռևիզոր»
- Օթելլո՝ Շեքսպիրի «Օթելլո»
- Շահնազար՝ Զաբարլիի «Յաշար»
- Մելիք աղա՝ Վաղարշ Վաղարշյանի «Օղակում»
- Ասլան ամի՝ Վաղարշյանի «Վանքաձոր»
Գրականություն Խմբագրել
- Գևորգ Աբաջյան, Ալեքսանդր Հովհաննիսյան Ե., ՀԹՀ, 1984, 94 էջ։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Արտաքին հղումներ Խմբագրել
- Ալեքսանդր Հովհաննիսյանի մասին Էյ Վի Փրոդաքշն կայքում Archived 2020-06-25 at the Wayback Machine.