Հարություն Մովսիսյան
հայ դերասան
Հարություն Գրիգորի Մովսիսյան (օգոստոսի 29, 1951[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀՀ վաստակավոր արտիստ (2003)։
![]() | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 29, 1951[1] (71 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
ԿենսագրությունԽմբագրել
1968 թվականին ավարտել է Երևանի թիվ 68 միջնակարգ դպրոցը։ 1969-1973 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դրամատիկ դերասանի բաժնում (Վարդան Աճեմյանի արվեստանոց)։
1973 թվականին խաղացել է Խրեստակովի դերը Գոգոլի «Ռևիզորը» ներկայացման մեջ՝ որպես դիպլոմային աշխատանք և նույն թվականից աշխատում է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան[2]։
ՆերկայացումներԽմբագրել
Խաղացել է ավելի քան 150 դեր ներկայացումներում, հեռուստաներկայացումներում, ֆիլմերում։
- Վիգեն` Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»
- Թոմ Սոյեր` Տվենի «Թոմ Սոյերի արկածները»
- Ֆիգարո՝ Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը»
- Ջեյմս Արամյան՝ Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է»,
- Մասիսյանց՝ Սունդուկյանի «Քանդած օջախ»
- Իսայի՝ Սունդուկյանի «Խաթաբալա»
- Փանջունի՝ Օտյանի «Ընկեր Փանջունի»
- Սահակ՝ Քալանթարյանի «Մեր բակի մարդիկ», Ծաղրածու
- Ջորջ 6-րդ՝ Շեքսպիրի «Ամեն ինչ լավ է, թե լավ վերջանա», «Ջոն արքա»
- Հարրի՝ Սարոյանի «Ձեր կյանքի ժամանակը»
- Խոր՝ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս»
- Սողոմոն Թեհլերյան` Դուրյանի «Նեմեսիս»
- Գաբրիել Բագրատյան` Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը»
ՖիլմերԽմբագրել
1979 թվականից նկարահանվում է ֆիլմերում։
- Հ. Մալյանի «Կտոր մը երկինք»
- Ս. Իսրայելյանի «Գիքոր»
- Ս. Փոշոտյանի «Պատահար»
- «Ճերմակ անուրջներ»
- Ռուբեն Քոչարի «Արահետ»
- Ս. Փոշոտյանի «Բախում»
- «Նախաճաշ 2-ի համար»
ՀեռուստասերիալներԽմբագրել
- 1998 թվականին Հայաստանի ազգային հեռուստատեսությամբ նկարահանվել է առաջին հայկական հեռուստասերիալում՝ «Երևակայական խաղ կամ ֆորդ»։
- 2015 թվականին նկարահանվել է «Որոգայթ» հեռուստասերիալում՝ գլխավոր հերոսի՝ Հովոյի դերում։
- 2016 թվականին նկարահանվել է «Բախտաբեր» հեռուստասերիալում։
- «Ժառանգներ»
- «Հաջողակը»
- «Լիալուսին»
- «Ընտրյալներ»
- «Վերվարածներն ընտանիքում»
- «Եզրագծից այն կողմ»
- «Երանի»
- «Մոռացված կանգառը»
- «Երևի»
- «Անհասցե ծնվածները»
- «Սարի աղջիկ»
- «Կույր աշխարհ»
Մրցանակներ, պարգևներԽմբագրել
- 2003 թվական ՀՀ վաստակավոր արտիստ
- 2011 թվական ԼՂՀ «Մայրություն» հ/կ-ի կողմից՝ «Մայրական երախտագիտություն» հուշամեդալ
- 2012 թվական Երկրապահի շքանշան,
- 2017 թվական ՀԹԳՄ ոսկե մեդալ
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Հարություն Մովսիսյանի մասին Մայր թատրոնի կայքում Archived 2020-02-20 at the Wayback Machine.