Կուոպիո[2] (ֆիններեն՝ Kuopio [ˈkuo̯pio] ),  նավահանգստային քաղաք Ֆինլանդիայում, Կալլավեսի լճի վրա (ֆիններեն՝ Kallavesi, Սայմա լճերի կազմից)։ Հյուսիսային Սավո նահանգի վարչական կենտրոնը։ Ֆինլանդիայի ութերորդ ամենամեծ քաղաքը՝ 111․3 հազար բնակչությամբ (2015)։ Փայտամշակման արդյունաբերության կենտրոն՝ զարգացած են քիմիական, մեքենաշինական, սննդի արդյունաբերությունը։

Կուոպիո
Տեսակքաղաք և municipality of Finland?
ՄայրցամաքԵվրոպա
Երկիր Ֆինլանդիա
ՎարչատարածքՀյուսիսային Սավո
ԲԾՄ82 մետր
Մակերես3241,74 կմ² (հունվարի 1, 2023)[1]
Ձևավորում1653
Քարտեզ
Քարտեզ

Կուոպիոն այսօր երկրի մշակութային կյանքում կարև քաղաք է, որը հայտնի է պարային և երաժշտական իրադարձություններով, զբոսաշրջության և ձմեռային սպորտի կենտրոնններով։

Հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ 2012 թվականին Կուոպիոն բնակության համար գրավչության մակարդակով 6-րդ տեղն էր զբաղեցնում Ֆինլանդիայի քաղաքացիների շրջանում[3]։

Աշխարհագրություն

խմբագրել

Քաղաքը շրջապատված է Կալավեսի լճով, և նրա որոշ հավածներ կառուցված են կղզիների վրա։

Պատմություն

խմբագրել

Կուոպիոն հիմնադրվել է 1775 թվականին։

1808 թվականի մարտի 4-ի (16) ռուս-շվեդական պատերազմի ընթացքում Տուչկովի արշավախմբային կորպուսը գրավել է Կուոպիոն։ Ֆինլանդիայի հյուսիսում մի շարք հաղթանակներից հետո՝ 1808 թվականի մայիսի 12-ին, շվեդական Վեստերբոտենյան գունդը կարողացել է կրկին վերականգնել քաղաքի վերահսկողությունը։ 1808 թվականի հունիսի 8 (20)-ին ռուսական զորքերն արդեն Բարքլեյ դե Տոլլիի հրամանատարությամբ ևս մեկ անգամ գրավել է քաղաքը։

1856 թվականին ավարտվել է Սայմեն ջրանցքի շինարարությունը, ինչը կարևոր կետ էր Կուոպիո ջրանցքի զարգացման մեջ, որը ապահովում էր ջրային ուղի՝ Բալթիկ ծովիով Ֆիննական ծոց մուտք գործելով։

1889 թվականին կառուցվել է երկաթուղային գիծ։ Դրանից հետո ձեռընտու տրանսպորտային կապը Կուոպիոն բավականին արագ վերածեց աշխույժ առևտրային քաղաքի։

Բնակչություն

խմբագրել

Կրոններ

խմբագրել
Լյութերականություն
 
Կուոպիոյի Լյութերական տաճար

Կուոպիոյի մայր տաճարում գտնվում է Ֆինլանդիայի Ավետարանական լյութերական եկեղեցու Կուոպիոյի թեմի եպիսկոպոսի աթոռը (ներկայումս՝ եպիսկոպոս Վիլլե Ռիեկկինեն)։

Ուղղափառություն

Կուոպիոյի Սուրբ Նիկողայոսի տաճարը Ֆինլանդիայի արքեպիսկոպոսության Կարելիայի թեմի մայր տաճարն է։

Տնտեսություն

խմբագրել

Քաղաքում է գտնվում հիդրավլիկ սարքավորումների արտադրող Junttan Oy-ի գրասենյակը։

Ֆիննական Finnpulp ընկերությունը նախատեսում է քաղաքում կառուցել փշատերև ցելյուլոզայի արտադրության աշխարհում խոշորագույն գործարանը։ Ծրագրի բյուջեն կկազմի 1,4 մլրդ եվրո[4]։

Զբոսաշրջություն

խմբագրել

Կուոպիոն հանրաճանաչ զբոսաշրջային ուղղություններից մեկն է[5], իսկ ներկայումս՝ երկրում ամառանոցային հանգստի երկրորդ ամենահայտնի տարածաշրջանը: Մունիցիպալ բազան կազմում է 5100 ամառային քոթեջ:

Տրանսպորտ

խմբագրել

Օդային, երկաթուղային և ավտոբուսային կապեր։ Կուոպիո կենտրոնից 14 կմ հյուսիս գտնվում է Կուոպիո օդանավակայանը։

Մշակույթ

խմբագրել

1970 թվականին քաղաքում անցկացվել է պարի միջազգային փառատոն[6]։

Տեսարժան վայրեր

խմբագրել

Կուոպիոյում է գտնվում «Պույյո աշտարակը»։ Այս կառույցը հասնում է 75 մետր բարձրության։ Այստեղ՝ քաղաքի կենտրոնում, գտնվում է նաև ուղղափառ արքեպիսկոպոսի նստավայրը։ Կուոպիոյում կառուցվել և գործում են շատ տաճարներ։ Օրինակ՝ Մայր Տաճարը, Սուրբ Յոհաննեսի մատուռը և Սուրբ Նիկոլասի եկեղեցին։ Կուոպիոյում հնարավոր է բարելավել առողջությունը «Ռաուհալախտի» ջերմային կայանում[7]։

Հասարակություն

խմբագրել

Կրթություն և գիտություն

խմբագրել

Կուոպիոյում գործում են 32 տարրական դպրոցներ, 6 լիցեյներ (այդ թվում՝ մեծահասակների լիցեյ), արհեստագործական ուսումնարան, ժողովրդական ուսումնարան, պոլիտեխնիկական ինստիտուտ և համալսարան։

Միջնակարգ կրթություն

խմբագրել

Ճեմարաններ՝

  • Kallaveden lukio
  • Kuopion klassillinen lukio
  • Kuopion Lyseon lukio
  • Կուոպիո երաժշտության և պարի ճեմարան (ֆիններեն՝ Kuopion Yhteiskoulun Musiikkilukio)
  • Minna Canthin lukio
  • Լիցեյ մեծահասակների համար (ֆիններեն՝ Kuopion aikuislukio)

Տեղնիկում՝

  • Սավոյի արհեստագործական ուսումնարան (ֆիններեն՝ Savon ammatti- ja aikuisopisto)

Լրացուցիչ կրթություն՝

  • Կուոպիոյի քաղաքացիական ակադեմիա (ֆիններեն՝ Kuopion kansalaisopisto)

Բարձրագույն կրթություն՝

խմբագրել
  • Սավոնիա կիրառական գիտությունների համալսարան (ֆիններեն՝ Savonia Ammattikorkeakoulu).
  • Կուոպիոյի համալսարան (ֆիններեն՝ Kuopion yliopisto), ներառյալ ամառային համալսարանը (ֆիններեն՝ Kuopion kesäyliopisto).

Քաղաքը մասնակցել է 2012 թվականին I ձմեռային Պատանեկան օլիմպիական խաղերն անցկացնելու իրավունքի համար պայքարին: 2008 թվականի նոյեմբերին այն հասել էր եզրափակիչ, սակայն վերջում զիջեց ավստրիական Ինսբրուկին։

Բացի այդ, քաղաքում կա ֆուտբոլային ակումբ «ԿուՊս», որը հանդես է գալիս Ֆինլանդիայի ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում։ «Կուպսը» Ֆինլանդիայի ֆուտբոլի առաջնության բազմակի հաղթող է, ինչպես նաև Ֆինլանդիայի գավաթի և լիգայի գավաթի գավաթակիր։ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 2012/2013 մրցաշրջանի որակավորման երրորդ փուլում «Կուպսը» հանդիպել է թուրքական «Բուրսասպոր» ակումբի հետ՝ տնային խաղում 1:0 հաշվով հաղթելով վերջինիս, սակայն 6:0 հաշվով պարտվելով Բուրսայում պատասխան արտագնա խաղում։

Քաղաքում կա «ԿալՊա» հոկեյի թիմ։

Պատկերասրահ

խմբագրել

Քույր քաղաքներ

խմբագրել

Հայտնի քաղաքացիներ

խմբագրել

Ֆինլանդիայի շատ նշանավոր դեմքերի՝ պետական գործիչների, գրողների և նկարիչների կյանքն ու աշխատանքը կապված են Կուոպիոյի հետ։

  • Մարտի Ահտիսաարի (1937)՝ Ֆինլանդիայի նախագահ 1994-2000 թվականներին, դիվանագետ, ՄԱԿ-ի աշխատակից։ 2008 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։
  • Էդվարդ Գյուլինգ (1881-1938), խորհրդային քաղաքական գործիչ, ինքնավար Կարելյան ԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ (1923-1935)։
  • Լաուրի Իկոնեն (1888-1966)՝ ֆինն կոմպոզիտոր։
  • Պաավո Լետիենեն (ծնված 1968)՝ երաժիշտ, ֆիննական «Ապոկալիպտիկա» մետալ խմբի թավջութակահար։
  • Միննա Կանտ (1844-1897)՝ գրող։
  • Վիլհո Նենոնեն (1883-1960)՝ ֆինն ռազմական և պետական գործիչ, գեներալ։ Ֆինլանդիայի ռազմական նախարար։
  • Տեմու Հարթիկայնեն (ծնված 1990)՝ ֆինն պրոֆեսիոնալ հոկեյիստ, ԿալՊա հոկեյի ակումբի սան։
  • Պեկկա Հալոնեն (1865-1933)՝ նկարիչ։
  • Յուհանի Ահո (1861-1921)՝ գրող։
  • Սակարի Հիետալա (ծնված 1962)՝ երաժիշտ, Տարոթ խմբի կիթառահար։
  • Մարկո Հիետալա (ծնված 1966)՝ երաժիշտ, բասկիթառահար և «Նայթվիշ» խմբի երկրորդ վոկալիստ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Suomen pinta-ala kunnitain 1.1.2023 (фин.)MML.
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 182.
  3. Опрос: Тампере – лучший город Финляндии для проживания // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 4 апреля 2012.(Ստուգված է 6 Ապրիլի 2012)
  4. В Куопио планируют открыть крупнейший в мире целлюлозный завод – он создаст 1500 новых рабочих мест. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 2 февраля 2015.(Ստուգված է 4 փետրվարի 2015)
  5. Туристов завлекали в Куопио горбольницей // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 27 октября 2013.(Ստուգված է 28 Հոկտեմբերի 2013)
  6. Светлана Наборщикова: Горячие финские танцы Արխիվացված 2013-04-10 Wayback Machine // Известия. 23 июня 2006
  7. «Описание курорта». Արխիվացված է օրիգինալից 2011-11-09-ին. Վերցված է 2010-10-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուոպիո» հոդվածին։