Գերա
Գերա (գերմ.՝ Gera), քաղաք Գերմանիայում՝ Թյուրինգիա երկրամասում, որտեղ մեծությամբ երրորդ բնակավայրն է (երկրամասի մայրաքաղաք Էրֆուրտից և համալսարանական հանրահայտ քաղաք Ենայից հետո)։ Ընկած է Թյուրինգիայի արևելյան հատվածում՝ Վայսե Էլստեր գետի ափերին, Էրֆուրտից մոտավորապես 80 կիլոմետր դեպի արևելք, Լայպցիգից շուրջ 60 կիլոմետր դեպի հարավ։ Զբաղեցնում է շուրջ 152 քառակուսի կիլոմետր տարածք[2]։ Սոցիալիստական ժամանակաշրջանում Գերան եղել է օկրուգի վարչական կենտրոնը[3]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Գերա | |||||
գերմ.՝ Gera | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Համայնք | Թուրինգիա | ||||
Ներքին բաժանում | Aga?, Q1274352?, Q1313531?, Hermsdorf?, Langenberg?, Liebschwitz?, Naulitz?, Roben?, Röpsen?, Thränitz?, Q2450919?, Untermhaus?, Q2557234? և Zwötzen? | ||||
Հիմնադրված է | 995 թ. | ||||
Մակերես | 152,19±0,01 կմ² | ||||
ԲԾՄ | 194±1 մետր, 205 մետր | ||||
Բնակչություն | ▲93 634 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0365 | ||||
Փոստային դասիչ | 07545 և 07557 | ||||
Ավտոմոբիլային կոդ | G | ||||
Պաշտոնական կայք | gera.de | ||||
| |||||
Պատմություն
խմբագրելՊատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 995 թվականին, քաղաքի կարգավիճակ ստացել 13-րդ դարում։ Պատմական կարևոր դեր է խաղացել՝ ժամանակի ընթացքում լինելով Ռոյս դուքսերի նստավայրը, հետագայում էլ՝ Ռոյս-Գերա իշխանության մայրաքաղաքը (1918-1920)։
19-րդ դարում դարձել է տեքստիլ արդյունաբերության կենտրոն և բուռն ծաղկում ապրել։ 1952-1989 թվականներին եղել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության Բեցիրկի շրջանի վարչական կենտրոնը։
Բնակչություն
խմբագրել2011 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով (2011 թվականի մարդահամարի արդյունքների հաշվառմամբ) քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 95 746 (ընդ որում՝ նախնական գնահատմամբ ընդունվել էր 98 762 ցուցանիշը)[4]։ 2000 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով քաղաքում ապրողների թիվը եղել է 112 835, 1990 թվականին՝ 129 037:
Գերայի համբավավոր բնակիչներից էր 20-րդ դարի գերմանացի նշանավոր նկարիչ Օտտո Դիքսը (1891-1969)։ Քաղաքում, ի թիվս այլ թանգարանների, գործում է նրա տուն-թանգարանը։
Քույր քաղաքներ
խմբագրելԳերան բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[5].
Պատկերասրահ
խմբագրել-
Սբ. Փրկիչ եկեղեցին
-
Սբ. Երրորդության եկեղեցին
-
Սբ. Հովհաննես եկեղեցին
-
Սբ. Մարիամ եկեղեցին
-
Սբ. Մարտին եկեղեցին
-
14 սուրբ օգնականների եկեղեցին
-
Քաղաքապետարանը
-
Թատրոնը
-
Հանճարի քանդակը թատրոնի տանիքին
-
Դեղատունը
-
Ջերմատուն Կյուխենգարտենում
-
Թինց ամրոցը
-
Օստերշտայն ամրոցի մնացորդները
-
Օստերշտայն ամրոցի աշտարակը
-
Քաղաքային պարիսպը
-
Ֆերբերի աշտարակը
-
Veolia բեմը Հոֆվիզենպարկում
-
Շուկայի հրապարակը թռչնաթռիչքի բարձրությունից
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.) — DESTATIS, 2023.
- ↑ citar web|url=http://www.statistik.thueringen.de/datenbank/TabAnzeige.asp?tabelle=gg000102%7Ctítulo=Thüringer Landesamt für Statistik – Bevölkerung nach Gemeinden, erfüllenden Gemeinden und Verwaltungsgemeinschaften|autor=|data=|publicado=statistik.thueringen.de|acessodata=14 de fevereiro de 2013|língua2=de
- ↑ Ударение см. в БСЭ Արխիվացված 2020-06-11 Wayback Machine
- ↑ Statistisches Bundesamt Արխիվացված 2016-04-03 Wayback Machine: Gemeinden in Deutschland nach Bevölkerung am 31.12.2011 auf Grundlage des Zensus 2011 und früherer Zählungen Արխիվացված 2016-03-09 Wayback Machine
- ↑ «Partnerstädte». gera.de (գերմաներեն). Gera. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
Գրականություն
խմբագրել- «Гера, город». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Otto Dix: Warum ich nicht wieder zurückkommen werde. München 1962
- «Deutsches Städtebuch. Handbuch städtischer Geschichte» Band II Mitteldeutschland — Im Auftrag der Konferenz der landesgeschichtlichen Kommissionen Deutschlands mit der Unterstützung des Deutschen Gemeindetages, hrsg. von Erich Keyser, Stuttgart, 1941 alle Bände dieser Auflage sind vergriffen
- Gera – Geschichte der Stadt in Wort und Bild. Deutscher Verlag der Wissenschaften, Berlin 1987, ISBN 3-326-00225-4.
- Klaus Brodale, Heidrun Friedemann: Das war das 20. Jahrhundert in Gera. Wartberg, Gudensberg-Gleichen 2002, ISBN 3-8313-1273-7.
- Klaus Brodale, Frank Rüdiger: Historische Fotografie in Gera. Wartberg, Gudensberg-Gleichen 1991, ISBN 3-925277-70-6.
- Ferdinand Hahn: Geschichte von Gera und dessen nächster Umgebung. Erster Theil. Gera 1855 (Digitalisat)
- Anja Löffler: Denkmaltopographie Bundesrepublik Deutschland – Kulturdenkmale in Thüringen (Band 3). Stadt Gera. E. Reinhold Verlag, Altenburg 2007, ISBN 978-3-937940-33-5.
- Siegfried Mues: Gera. Aus Vergangenheit und Gegenwart. Teil 2, Gera-Information, Gera 1988.
- Christel Runge: Das alte Gera. Geschichten von 999 bis 1914. Sutton, Erfurt 2007, ISBN 978-3-86680-114-1.
- Paul Lehfeldt: Bau- und Kunst-Denkmäler Thüringens, Heft XXXIII, Fürstentum Reuss jüngere Linie, Landratsamt Gera, Amtsgerichtsbezirk Gera und Hohenleuben, Verlag Gustav Fischer, Jena 1896, Reprint Verlag Hansebooks, Erfurt 2014, ISBN 978-3-7428-4175-9, S. 19–66 Informationen über Gera, Kirchen und Friedhöfe, weltliche staatliche und städtische Gebäude, Wohnhäuser bzw. Einzelheiten derselben.
Արտաքին հղումներ
խմբագրել- Bundesgartenschau Gera und Ronneburg 2007
- Gera Chronik – Das historische Gera im Wandel der Zeit
- Baustellen DOKU zur Bundesgartenschau 2007
- Gera հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- Gera und Haus Reuß Արխիվացված 2021-07-30 Wayback Machine
- Քաղաքի պաշտոնական կայքէջը
- Տեղեկատվություն քաղաքի շրջանների մասին
- Сайт BUGA 2007 в Гере и Роннебурге
- Գերան նկարներում. Bundesgartenschau 2007
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերա» հոդվածին։ |