Օպոլե
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օպոլե (այլ կիրառումներ)
Օպոլե (լեհ.՝ Opole), քաղաք է Լեհաստանի հարավային հատվածում։ Ըստ 2009 թվականի մարդահամարի երկրի բնակչությունը 125,992 մարդ է։ Քաղաքի պաշտոնական լեզուն համարվում է լեհերենը։ Բնակչությունը բազմազան է։ Այստեղ ապրում են մեծ քանակությամբ լեհեր և գերմանացիներ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
լեհ.՝ Opole[1] | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1217 թ. | ||||
Մակերես | 96,2 կմ² | ||||
ԲԾՄ | 176±1 մետր | ||||
Բնակչություն | ▼127 387 մարդ (մարտի 31, 2021)[2] | ||||
Ժամային գոտի | կենտրոնաեվրոպական ամառային ժամ, UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 77 | ||||
Փոստային դասիչ | 45-001–45-960 | ||||
Ավտոմոբիլային կոդ | OP | ||||
Պաշտոնական կայք | opole.pl(լեհ.)(գերմ.)(անգլ.)(ուկր.) | ||||
| |||||
Անվանումը Խմբագրել
Ամենայն հավանականությամբ, քաղաքի անունը ծագում է միջնադարյան սլավոնական բնակավայրի անունից[3]։
Պատմություն Խմբագրել
Նախալեհական պետության կազմում Խմբագրել
Այս քաղաքի պատմության կազմավորման թվականը համարվում է 8–րդ դար։ 10-րդ դարում այն նվաճվել է սլավոնական ցեղերի կողմից։ Նույն դարի վերջին նա միայն կցվեց Լեհաստանին և դարձավ Պիաստ դինաստիայի կենտրոնը, իսկ 992 թվականից[փա՞ստ] Մեշկո I-ի կենտրոնատեղին։ Մինչև 11-12-րդ դարերը եղել է Գերմանիայի տիրապետության տակ, իսկ 1172 թվականին անկախանալով հռչակվել է Օպոլեի դքսություն։
XIII դարում Դուքս Կասմիրը[փա՞ստ] հակամարտությունը տեղափոխում է Օպոլե։ Հակամարտության կանխարգելման նպատակով Լեհաստանի արքան այստեղ ամրոց է կառուցում և նվիրում Գերմանիային (Սրբազան Հռոմ)[փա՞ստ]։ 1327 թվականին Լեհաստանի ժամանակավոր անկման պատճառով քաղաքը կցվեց Բոհեմիայի Դքսությանը։ 1521 թվականին քաղաքը միանում է Սրբազան Հռոմեական Կայսրությանը, իսկ Կայսրության անկումից հետո փոխանցվում Բոհեմիային, Գերմանիային և վերջում այժմյան Լեհաստանին։
Հաբսբուրգների իշխանության ներքո Խմբագրել
Լուի II-ի մահից հետո ժառանգորդ Ֆերդինանդ I-ը պարտվեց վճռորոշ ճակատամարտում և Լեհաստանի հարավային հատվածը բռնակցվեց Հաբսբուրգյան Ավստրիայի Թագավորության։ Այս շրջանում կտրուկ շատացավ քաղաքի լեհախոսների քանակը, հասնելով մինչև 63 %-ի։ Շուտով գերմաներենը լիովին կորցրեց իր դիրքերը քաղաքում և լեհերենը դարձավ քաղաքի մեծ մասի պաշտոնական լեզուն։ 1500-ական թվականներին Լեհաստանը Վարշավայի դքսության անվան տակ վերականգնեց անկախությունը։ 1532 թվականին հաբսբուրգները վերսկսեցին արշավանքները դեպի Լեհաստան։ Ջոնի II-ը գահընկեց արվեց և քաղաքը նորից անցավ ավստրիական հաբսբուրգներին։ Քաղաքը Ավստրիայի կազմում մնաց մինչև 18-րդ դարը։ Այս շրջանում քաղաքի գերմանացի բնակչությունը գնահատվում էր շուրջ 20 %։
Պրուսական տիրապետության ներքո Խմբագրել
Պրուսիայի թագավոր Ֆրեդերիկ II-ը 1740-ական թվականներին գրավեց Ավստրիայի գրաված տիրույթները, այդ թվում նաև Օպոլեն։ 1742 թվականին ամբողջովին հաստատվեց պրուսիական (գերմանական) տիրապետությունը Օպոլեում և հարավլեհական մի շարք շրջաններում։ 1871 թվականին Օտտո Բիսմարկը միավորեց Գերմանիան և քաղաքը Պրուսիայից անցավ Գերմանիայի Կայսրության տիրապետության ներքո։
Առաջին աշխարհամարտի տարիներին Խմբագրել
Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով խիստ թուլացած Գերմանիան ի զորու չէր գրաված տարածքները պահել և հենց այս տիրույթները անցան Լեհաստանին։
Գերմանական փոքրամասնություն Խմբագրել
Օպոլեում բնակչության մեջ ձևավորվեց մի նոր բարբառ, որը առաջացավ գերմաներենի և լեհերենի համադրությունից։ Օպելեի Լեհաստանին անցնելուց հետո լեհերի և լեհախոսների թիվը կտրուկ անկում ապրեց և գլուխ կանգնեց գերմաներենը։ Լեհական կառավարությունը վախենում էր թե Օպոլեն ևս կդասվի գերմանախոս քաղաքների շարքին։
Քույր քաղաքներ Խմբագրել
Արտաքին հղումներ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ http://ksng.gugik.gov.pl/pliki/urzedowy_wykaz_nazw_miejscowosci_2012.pdf
- ↑ https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/031613261011-0965016?var-id=1639616&format=jsonapi
- ↑ Opole, Słownik geograficzny Królestwa Polskiego i innych krajów słowiańskich, Tom VII, nakł. Filipa Sulimierskiego i Władysława Walewskiego, 1880-1914