Կարմիր մահվան դիմակը

Կարմիր մահվան դիմակ (անգլ.՝ The masque of the Red Death), ամերիկացի հայտնի գրող Էդգար Ալլան Պոյի պատմվածքներից է, որը հրատարակվել է 1842 թվականին: Պատմվածքը պատմում է արքայազն Պրասպերոյի մասին, ով խուսափելով ժանտախտից՝ Կարմիր մահից, իր պալատականների հետ փակվում է ամրոցում: Քանի դեռ մարդիկ մահանում էին ժանտախտից, Պրասպերոն կազմակերպում  է դիմակահանդես յոթ դահլիճներում, ներկված տարբեր գույներով: Դիմակահանդեսի վերջում հայտնվում է մի անծանոթ երիտասարդ, ով վարակված էր Կարմիր մահով: Բարկացած իշխանը փորձում է հայտնաբերել անհայտի ինքնությունը, որը անարգել ընթանում է բոլոր գունագեղ սենյակներով մինչև չար, սև դահլիճը, որի պատուհանները ունեին  կարմիր արյան գույն: Արքայազնը մահանում է, հասնելով դղյակի վերջին դահլիճը, նրա հետ մահանում են նաև մնացած հյուրերը: Ինչպես պարզվում է, անծանոթը սովորական ֆիզիկական մարմին չէր:

Կարմիր մահվան դիմակը
The Masque of the Red Death
Masqueofthereddeath-Clarke.jpg
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրառեղծված, գոթական գրականություն, սասափ գրականություն
ՀեղինակԷդգար Ալլան Պո
ԵրկիրԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1842 թվականին
ՆկարազարդողԳարրի Կլարկա
Հրատարակություն1842
The Masque of the Red Death

Պատմությունը պատկանում է սիմվոլիզմի, ինչպես նաև  գոթական գրականությանը, և հաճախ հետազոտվում է որպես մահվան անխուսափելիությունը այլաբանություն է, չնայած նրան, որ շատ քննադատների  կարծիքով, դա այդքան էլ այդպես չէ: Ներկայացվել են նաև բազմաթիվ այլ մեկնաբանություններ պատմվածքի վերաբերյալ, ինչպես նաև փորձ է կատարվել բնույթն անվանել հիվանդություն:

Առաջին անգամ պատմվածքը տպագրվել է 1842 թվականի մայիսին Գրեմմա ամսագրում: Հետագայում  սյուժեն փոփոխությունների է ենթարկվել, այդ թվում  նաև 1964 թվականի նկարահանված ֆիլմում, որի գլխավոր դերում հանդես է եկել Վինսենտոմ Պրայսոմը: Տարբեր լրատվամիջոցներում կան բազմաթիվ ակնարկներ պատմվածքի մասին: 

ՍյուժեԽմբագրել

Պատմվածքը ներկայացնում է, որ ժանտախտով վարակվելու դեպքում մարդ մահանում էր 30 օրվա ընթացքում:

Չնայած այս ամենին արքայազն Պրասպերոն շատ երջանիկ էր։ Արքայազն Պրասպերոն ևս հարյուր առողջ մարդկանց հետ պատսպարվում է անառիկ ամրոցում:

Ամրոցը լի ու լի էր պարենով: Նրանք այս քայլերի շնորհիվ ամրոցում գտնվող մարդիկ  կարող էին արհամարհել համաճարակը: Պրասպերոն արել էր ամեն ինչ խրախճանքի և ժամանցի համար: Կային շատ երաժիշտներ, պարուհիներ, կար գեղեցկությունն ու կար գինին: Կարմիր մահը մնացել էր դրսում:

Մեկուսացման հինգերորդ թե վեցերորդ ամսին, երբ համաճարակը էլ ավելի էր տարածվել, արքայազն Պրասպերոն հրավիրեց իր բարեկամներին չտեսնված, շքեղ մի դիմակահանդեսի ամրոցի յոթ դահլիճներում:

Դահլիճներից  յուրաքանչյուրը զարդարված էր առանձնահատուկ գույներով, և միայն վերջին՝ յոթերորդ դահլիճի հարդարանքը չէր համապատասխանում պատուհանի գույնին, ի տարբերություն մյուս դահլիճների։

Յոթ դահլիճներից ոչ մեկում չկար ոչ լուսամփոփ, ոչ կանթեղ, և ոչ էլ ճրագ կար դահլիճներում: Վերջին սև դահլիճում քչերն էին համարձակվում ոտք դնել, քանի որ այն շատ վատ ազդեցություն էր թողնում մտնողի վրա: Արքայազնն ինքն էր արել ամեն ինչ պարահանդեսի համար: Նույնիսկ խնջույքի ժամանակ ոչ ոք չէր համարձակվում ոտք դնել այդ չարաբաստիկ դահլիճը, հատկապես որ արդեն գիշեր էր:

Խնջույքն ընթանում էր շատ լավ: Խնջույքի ընթացքում կարմիր մահվան՝ ժանտախտի զոհ դարձած մի անծանոթ երիտասարդ ներխուժում է աբբայություն, սակայն նա դիմակով էր և ոչ ոք չէր էլ մտածում, որ նա կարող էր Կարմիր մահով վարակված լինել։ Երբ արքայազն Պրասպերոն տեսավ այդ ուրվականին բարձր բղավեց «-Ո՞վ է համարձակվել իր այս այլանադակ դեմքով անպատվել իմ այս խնջույքը»: Պրասպերոն հրամայում է բռնել անծանոթին և պոկել դիմակը:

Իշխանի այս խոսքերը բարձր արձագանք ստացան բոլոր յոթ դահլիճներում: Իշխանի այս խոսքերից հետո բոլոր ծառաները նետվում են դեպի այդ տարօրինակ երիտասարդը, սակայն երիտասարդը շատ հանգիստ քայլերով մոտենում էր արքայազնին: Եվ սարսափահար ծառաներից ոչ ոք չի համարձակվում մոտենալ անծանոթին, և անհայտ անձը անխափան անցավ իշխանի կողքով անարգելք հասավ մյուս դահլիճը, և այդպես հասավ մինչև սև դահլիճը:

Եվ հենց այստեղ էր, որ Պրասպերոն ցասումից դրդված միայնակ հետևեց անծանոթին, քանի որ մնացածը քարացել էին սարսափից: Եվ երբ իշխանն հասավ անծանոթին և լսվեց մի սուր ճիչ, և Պրասպերոյի դաշույնն օդում փայլատակելով ընկավ գետնին, և որի վրա հաջորդ պահին փռված էր Պրասպերոյի անկենդան մարմինը: Եվ այս ամենից հետո ներս են մտնում մնացած հյուրերը և բարկացած հարձակվում դիմակի վրա: Կարմիր մահվան առկայությունն անխուսափելի էր և հյուրերից յուրաքանչյուրը տապալվեց արյունով լի դահլիճի հատակին:

Նրանցից վերջինի հետ մարեց նաև սև դահլիճի թավշյա ժամացույցը: Եվ հետո մարեց դղյակի վերջին լույսերը: Կործանումը և կարմիր մահը վերջնականորեն տիրացան ամեն ինչին:

ՎերլուծությունԽմբագրել

 
Օբրի Բերդսլեյի նկարազարդումը 1894-1895

«Կարմիր Մահվան Դիմակ»-ում Էդգար Ալլան Պոն օգտագործել է բազմաթիվ տարրեր գոթական գրականության, այդ թվում ՝ գոթական դղյակի մասին, որտեղ որ տեղի են ունեցել հիմնական իրադարձությունները: Բազմաթիվ միագույն սենյակներում կարող ենք տեսնել մարդկային մտքի արտացոլումն, որն արտահայտվում է տարբեր տեսակի անհատականությամբ: Պարբերաբար հանդիպող  արյունը և ժամանակը հանդես են եկել որպես կերպարներ: Ժանտախտը կարող է ներկայացնել բազմաթիվ բնորոշ նշաններ մարդկային մահացության մասին[1]: Դա նշանակում է, որ ամբողջ պատմվածքը  այլաբանություն է այսինքն, մարդը փորձում է կանխել մահը, այս կարծիքին են բազմաթիվ հետազոտողներ: Սակայն, չնայած այս ամենին, դեռ ընթանում են պատմվածքի տեքստի մեկնաբանության վերաբերյալ վեճեր: Ոմանք հակված են պնդել, որ պետք չէ պատմվածքը դիտարկել որպես այլաբանություն, հօգուտ որի վկայում է զզվանքը դեպի բարոյականության քարոզչություն: Եթե պատմվածքում առկա է բարոյախոսություն, ապա դա մի տեղում ցուցադրված է, այն հստակ է։

Ամբողջ տեքստի ընթացքում մշտապես հանդիպող արյունը կրկնակի խորհրդանիշ է. արյունը միաժամանակ խորհրդանշում է և կյանք, և մահ: Դա հատկապես նկատելի էր օտար դիմակավորի կերպարում տեքստում ոչ մի տեղ նա չի նկարագրվել որպես բուն Կարմիր մահ: Ընդհակառակը, նրան համարում են մարդ Կարմիր մահվան դիմակով:

Չնայած այն հանգամանքին, որ Պրասպերոյի դղյակը նախատեսված է, որ հիվանդությունները ներս չմտնեին, սակայն դղյակն ինքն իրեն տխուր և ճնշող շինություն էր: Դղյակի ներսում էին գտնվում լաբիրինթոսի նման սենյակները ու միջանցքների, նեղ սլաքաձև պատուհաններ այս ամենը նման է անհեթեթության: Իսկ վերջին սև սենյակն ամբողջությամբ ճնշում էր գործադրում պարողների վրա: Բացի այդ, ամրոց ամբողջությամբ մեկուսացված գոտի էր, բայց, այնուամենայնիվ, դիմակով անծանոթը կարողացել է մտնել ամրոց, ինչն ակնարկ է այն բանի մասին, որ վերահսկողությունը պարզապես պատրանք էր:

Գրողը Կարմիր մահվան դիմակ պատմվածքը հետազոտական տեսանկյունից որպես ինքնակենսագրություն է ներկայացրել[2]:Ուսումնասիրողները նշում են, որ արքայազն Պրասպերո անունը Ուիլյամ Շեքսպիրի Փոթորիկ պատմվածքի մեջ նույնպես հանդիպում է:

Կարմիր մահԽմբագրել

Հիվանդությունը, որը կոչվում է Կարմիր մահ, հանդիսանում է հորինվածք: Ըստ նկարագրվածի հիվանդությունն այսպիսին է՝ սուր ցավ, անսպասելի գլխապտույտ և արյունահոսություն հետևաբար մահանալու համար անհրաժեշտ է կես ժամից էլ քիչ ժամանակ: Ամենայն հավանականությամբ նկարագրված հիվանդությունը  տուբերկուլոզն է, Ալլան Պոյի կինը՝ Վիրջինիան, նույնպես տառապում էր այս հիվանդությամբ, և ինչպես արքայազն Պրասպերոն, այնպես էլ նա չի ցանկանում հիվանդությունը համարել մահաբեր[3]: Ալլան Պոյի բարեկամներից շատերը նույնպես մահացել են այս հիվանդությունից. գրողի մայրը՝ Էլիզան նույնպես մահացել է տուբերկուլոզից:

ԱրձագանքԽմբագրել

  • Պատմությունը շատ սիրված է եղել սիմվոլիզմի դարաշրջանում: Ինչպես նաև Ռուսաստանում։
  • Գաստոնա Լերույի Օպերայի ուրվականը ռոմանսում ինչպես նաև համանուն մյուզիքլում առկա է պարզ ակնարկ Ալլան Պոյի Կարմիր մահվան դիմակը պատմվածքից: Ֆրեդ Սաբերխագենի Դիմակահանդես կարմիր իշխանությունում պատմվածքը ստեղծվել է շատ նման Ալլան Պոյի պատմվածքին:
  • Դենա Սիմոնսայի Տեռոր վեպում 1847 թվականից 1848 թվականներին հերոսները կազմակերպում են կառնավալ ամանորի գիշերը։ Իսկ վերջում հայտնվում է Սպիտակ մահը և սպանում կառնավալի մասնակիցներին։
  •  Սթիվեն Քինգի Երգը Սյուզաննաին վեպում Մութ Աշտարակը շարքից մեկում Սյուզաննա Դին, գտնվում է հրեշտակների երկրում, ոչնչացված Կարմիր մահվան պատճառով։
  • Նիլա Գեյմանայի Մահ կոմիքսում ալքիմիկը իր ընտանիքի և ընկերների հետ թաքնվում է մահից, և պատսպարվում ամրոցում։

Ստեղծման պատմությունԽմբագրել

Ի սկզբանե Էդգար Ալլան Պոյի պատմվածքը հրապարակվել է Գրամմա ամսագրում: Վերնագրված Կարմիր մահվան դիմակը ենթավերնագրված Ֆանտազիա[4]: Հրապարակումն Ալլան Պոյին բերեց 12 դոլար: Քիչ ավելի ուշ, երկրորդ հրապարակումը գտել է Բրոդվեյ ամսագրում[5].: Անգլերեն անվանումը պատմվածքի The համար masque of the Red Death բառացիորեն թարգմանվում է այսպես. Կարմիր մահվան դիմակահանդես:

ԱդապտացիաԽմբագրել

  • Ժանտախտ Ֆլորենցիայում (ֆիլմ, 1919) ստեղծվել է Էդգար Ալլան Պոյի պատմվածքի հիման վրա։
  • Վենդի Պայնին ստեղծել և նկարազարդել է Կարմիր մահվան դիմակը պատմվածքի էրոտիկ տարբերակը։
  • Բեզիլ Ռետբոուն 1960-ական թվականներին ստեղծել է աուդիոգիրք Էդգար Ալլան Պոյի Կարմիր մահվան դիմակը պատմվածքի հիման վրա։
  • 1964 թվականին պատմվածքի հիման վրա նկարահանվել է ֆիլմ, ֆիլմում գլխավոր դեր խաղացել է Վինսենտոմ Պրայսոմը։ Ֆիլմի ռեժիսորը եղել է Ռոջեր Կորմանը[6]։ 1989 թվականին դուրս է եկել ֆիլմի ռեմեկը, գլխավոր դերում հանդես է եկել Էդրիանոմ Պոլոմը։ Այս անգամ Կորմանը եղել է ֆիլմի պրոդյուսերը։
  • 2013 թվականին Դետրոյթի մերձակայքում հայտարարվեց ամենամյա ներկայացման շրջանակներում տոնակատարություն՝ Հելոուին։ Հյուրերը մասնակից են դարձել իրադարձությանը[7][8]։ Ներկայացումը կրում է Կարմիր մահվան դիմակը անվանումը։

ԳրականությունԽմբագրել

Էդգար Ալլան Պո․ Կարմիր մահվան դիմակը//գործ 1874 համար 5, էջ 211-ից 215։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Fisher, Benjamin Franklin. «Poe and the Gothic tradition» as collected in The Cambridge Companion to Edgar Allan Poe, edited by Kevin J. Hayes. New York City: Cambridge University Press, 2002. ISBN 0-521-79727-6 p. 88
  2. Roppolo, Joseph Patrick. «Meaning and 'The Masque of the Red Death'», collected in Poe: A Collection of Critical Essays, edited by Robert Regan. Englewood Cliffs, NJ: Prentice-Hall, Inc., 1967. p. 137
  3. Sova, Dawn B. Edgar Allan Poe: A to Z. New York: Checkmark Books, 2001. p. 149. ISBN 0-8160-4161-X
  4. Ostram, John Ward. «Poe’s Literary Labors and Rewards» in Myths and Reality: The Mysterious Mr. Poe. Baltimore: The Edgar Allan Poe Society, 1987. p. 39
  5. Edgar Allan Poe — «The Masque of the Red Death» at the Edgar Allan Poe Society online
  6. Sova, Dawn B. Edgar Allan Poe: A to Z. New York: Checkmark Books, 2001. p. 150. ISBN 0-8160-4161-X
  7. MasqueradeOfTheRedDeath.com
  8. The Detroit Free Press

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Կարմիր մահվան դիմակը