Լուսամփոփ[1][2][3] (աբաժուր, ֆր.՝ Abat-jour՝ abattre - տապալել, քանդել, jour - օր, լույս), լամպի վրա հագցվող ծածկոց, որն արտացոլում է լույսը՝ միաժամանակ պաշտպանելով աչքերը լույսի անմիջական ներգործությունից (փոխառնված 17-րդ դարի սկզբնիմաստից՝ պատուհանի բացվածքի ձև՝ դրսից դեպի ներս լայնացող)։ Լայն կիրառություն ունի ինտերիերի դիզայնի մեջ, գեղարվեստական ձևավորման մեջ՝ այս կամ այն աուրա, ակցենտ ստանալու համար։

Տարբեր ձևերի երկու լուսամփոփ

Լուսամփոփի հիմնական նպատակը աչքի պաշտպանությունն է լույսի անմիջական ազդեցությունից։ Անհրաժեշտ լուսավորություն ստացվում է լույսի արտացոլման, բեկման և կլանման օգնությամբ։

Պատմություն խմբագրել

Լուսամփոփներն առաջին անգամ հայտնվել են Ֆրանսիայում ավելի քան երկու հարյուր տարի առաջ և այդ ժամանակից տարածվել ամբողջ աշխարհով։ Հին ժամանակներից ի վեր մոմի, ջահի և ապա նաև՝ լամպի լույսից աչքերը պաշտպանելու համար մարդիկ օգտագործում էին հատուկ մետաղական կափարիչներ։ Աստիճանաբար դեկորի այդ տարրին դիզայները և դեկորատորներն սկսեցին ավելի շատ ուշադրություն դարձնել։ Աբաժուրներ սկսեցին պատրաստել տարբեր ձևերի և երանգների, տարբեր կտորներից՝ զարդարելով տարբեր կերպ։

19-րդ դարի ավարտին սկսվեց մոդեռնի դարաշրջանը, որի ժամանակ լուսամփոփներս կսեցին զարդարել բնությանն առնչվող տարրերով՝ ծաղիկներ, տերևներ, թիթեռներ և թռչուններ։ Սկզբնապես լուսամփոփները պատրաստվում էին միայն կտորից, բայց շնորհիվ Լուիս Տիֆանիի և Անտոնին Դոմի աբաժուրներ սկսեցին պատրաստվել ապակուց և հախճապակուց[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Արշավիր Թորամանյան, Ճարտարապետական պատկերազարդ բառարան, Երևան, 2007, ISBN 978-99930-63-27-8