Դաշույն, զենք։ Սրածայր է, երկսայրի, բռնակով և կարճ շեղբով։ Գործածվել է ձեռնամարտում, երբեմն տնտեսական նպատակների (արմատիք և բույսեր հավաքելու, միս կտրատելու և այլ) համար։ Հնագույն դաշույնները պատրաստվել են քարից (վանակատ, կայծքար և այլն) և անասունների եղջյուրներից, այնուհետև՝ մետաղից (պղինձ, բրոնզ, երկաթ, պողպատ)։ Հայաստանում պեղումների ժամանակ հայտնաբերվել են բրոնզի և երկաթի դարերի դաշույնի նախշազարդված պատյաններ (երկրաչափական, բուսական և կենդանական նախշերով)։ Հայաստանում և Կովկասում հարուստ և ազդեցիկ անձինք կրել են կաշեպատ, ոսկեզօծ, նախշազարդ պատյաններով, քանդակազարդ բռնակներով (փղոսկր, ոսկի, արծաթ և այլն) տներ։ Կովկասյան մի շարք ժողովուրդների տղամարդիկ դաշույն կրում են իբրև զգեստի մաս (որպես քաջության խորհրդանիշ)։

Դաշույն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 290
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշույն» հոդվածին։