Պատրանք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պատրանք (այլ կիրառումներ)
Պատրանք, արտաքին աշխարհի առարկանների և երևույթների աղճատված արտացոլման տեսակներից մեկը։
Պատրանքները հալյուցինացիաներից (զգայապատրանքներից, զգայախաբկանքներից) տարբերվում են նրանով, որ այս դեպքում ընկալվող օբյեկտները իսկապես կան և գտնվում են մարդու առջև։ Պատրանքները ամենից առաջ լինում են ընկալման գործընթացներում։

Ընդհանուր նկարագիր Խմբագրել
Պատրանքները հոգեկան այն պատկերներն են, որոնք առաջ են գալիս որոշակի առարկաներ ընկալելիս և դրանց պատկերների աղճատումներն են։ Պատրանքային պատկերները տեղորոշվում են անձից դուրս, շատ ցայտուն են և մարդիկ առանց հատուկ բացատրությունների և զննումների չեն կարողանում գիտակցել, իրենց ունեցած հոգեկան պատկերը իրականության ճիշտ արտացոլումը չէ։ (Օրինակ, գիշերը ճանապարհ գնալիս հեռվից հազիվ նշմարվող ծառը կարող է մարդ թվալ)։
Տեսակները Խմբագրել
- տեսողական
- լսողական
- հոտառական
- ճանաչման
- հիշողության
- դատողության
Որոշ պատրանքներ, օրինակ միրաժը, պայմանավորված են ֆիզիկական պատճառներով, մյուսները, օրինակ տեսողական պատրանքների խումբը, ֆիզիոլոգիական և հոգեբանական պատճառներով, որոնք կապված են անալիզատորների կառուցվածքի և աշխատանքի յուրահատկությունների հետ։
Տես նաև Խմբագրել
Աղբյուրներ Խմբագրել
- Նալչաջյան Ա. Ա. (1984 թ.)։ Հոգեբանական բառարան (Լույս ed.)։ Երևան։ էջ 240 էջ
- Նալչաջյան Ա․ Ա․ (1991)։ Ընդհանուր հոգեբանության հիմունքներ («Լույս» ed.)։ Երևան։ էջ 512 ISBN 5-545-00785-7