Էրոտիկա (հունարեն ἔρως, Էրոս հունական դիցաբանության աստվածի անունից), սեռական զգացմունքների փոխանցման արվեստ [փա՞ստ]։ Հաճախակի էրոտիկան արտահայտվում է կերպարվեստի, գրականության, ֆիլմերի և երգերի միջոցով։ Էրոտիկ երկում նկարագրված կերպարների պահվածքը կարող է ինչպես սիրո զգացողության հետ կապված լինել, այդպես էլ ուղղակի սեռական ցանկությունով։ Էրոտիկ երկերը հաճախ են գրաքննության ենթարկվում։

Մերկանկար 19-րդ դարից
Ժամանակակից էրոտիկա

Տարբերությունը պոռնոգրաֆիայից խմբագրել

Ի տարբերություն պոռնոգրաֆիայի, էրոտիկային բնորոշ չեն նատուրալիզմը և ուշադրության կենտրոնացումը անմիջապես սեռական օրգանների վրա։ Էրոտիկայում հաճախ ներկա է թերասության տարրը, սյուժեի անավարտ մնալը։

Պոռնոգրաֆիայի առանձնահատկություններ խմբագրել

Մի շարք հեղինակներ, որոնք զբաղեցնում են ֆեմինիստական դիրքեր, առաջարկում են «էրոտիկա» անվանել իրավահավասար սեռական հարաբերությունները, իսկ «պոռնոգրաֆիա» - անիրավահավասար, կանանց սեռական շահերը սահմանափակող[1], այնուամենայնիվ, գոյություն ունի հատուկ կանանց համար ստեղծած պոռնոգրաֆիա։

Դիցաբանական կերպարներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ադրիան Գայգես, Տատյանա Սուվորովա։ Սեռը պլաններից դուրս, Մոսկվա, «Սոբեսեդնիկ», 1990 (ռուս.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրոտիկա» հոդվածին։