Աուդիոգիրք, գեղարվեստական կամ վավերագրական ստեղծագործություն հիմնականում կարդացված դերասանի կողմից և ձայնագրված ցանկացած ձայնային կրիչի վրա։ Աուդիոգիրքը կարելի է համարել ռադիոներկայացման մի տեսակ։ Սովորաբար աուդիոգրքերը ձայնագրվում են կոմերցիոն նպատակներով, բայց գոյություն ունեն նաև ոչ կոմերցիոն աուդիոգրքերի պահարաններ, արխիվներ։ Օգտագործման հարմարավետության պատճառով՝(հատկապես տրանսպորտում) աուդիոգրքերի պահանջարկը տարեց-տարի աճում է։

Պատմություն խմբագրել

  • 1931ԱՄՆ-ի կոնգրեսը հաստատում է «Գրքեր կույրերի համար» ծրագիրը, որպես աջակցություն վատ տեսուղություն ունեցող մարդկանց»։
  • 1932 — ամերիկյան կույրերի ֆոնդը թողարկում է առաջին «խոսացող գրքերը» և տարածում է այն՝ անվճար։
  • 1952 — ԱՄՆ-ում լույս է տեսնում առաջին կոմերցիոն աուդիոգիրքը՝ «Մանկական Սուրբ Ծնունդ Ուելսում», կարդացված հեղինակ Թոմաս Դիլանի կողմից։ Ձայնագրությունը վաճառվում է աուդիոկասետի վրա։
  • 1961 — Կույրերի Համամիութենական հասարակական միության հովանու ներքո՝ սկսվում են աշխատանքներ աուդիոգրքերի ստեղծման ուղղությամբ ԽՍՀՄ-ում։
  • 1963 — ԽՍՀՄ-ում աուդիոգրքերը ձայնագրվում են ձայնասկավառակների վրա։ Ձայնագրության վրա աշխատում են պրոֆեսիոնալ դերասանների խմբեր։
  • 1979 — «Recorded Books» ընկերությունը առաջին անգամ ձայնագրության համար ներգրավում է պրոֆեսիոնալ դերասանների։
  • 1980-ական թվականներին արևմտյան հրատարակչությունները սկսում են գնել ոչ միայն տպագրական հրատարակման իրավունքները, այլ նաև աուդիոհրատարակման իրավունքները։ Սա լայն կիրառվում է մինչ այսօր և բոլոր խաշոր հրատարակչությունները ունեն աուդիոձայնգրման բաժիններ։
  • 1987 — ստեղծվում է պրոֆեսիոնալ աուդիոհրատարակիչների ասոցիացիա (Audio Publishers Association).
  • 2002 — աուդիոգրքերը ավելի հաճախ լույս են տեսնում տպագրական տարբերակի հետ զուգահեռ։
  • 2006 — աուդիոգրքերի շուկայի միջազգային շուկան գնահատվում է 800—850 մլն. Դոլլար (ըստ «Piper Jaffray»).
  • հուլիս 2006 — աուդիոգրքերի ռուսական շուկան գնահատվում է մոտ 7-8 մլն. դոլլար (ըստ «Արդիսի»).

Ստեղծման տեխնոլոգիա խմբագրել

 
ժամանակակից ձայնագրման ստուդիա

Տարբերում են աուդիոգրքերի ստեղծման երկու եղանակ Առաջին եղանակը այն է, երբ գրքերը կարդացվում են դերասանների կողմից՝ պրոֆեսիոնալ ձայնագրման ստուդիաներում, որոնք հագեցված են որակով ձայնի, խոսքի ձայնագրման և աղմուկի ֆիլտրացման համար անհրաժեշտ սարքավորումներով։ Հետագայում՝ խմբագրման ընթացքում, խոսքին կարող է ավելացվել երաժշտություն կամ այլ ձայնային նվագակցություն։ Բացի պրոֆեսիոնալ ձայնահրատարակումների լայն տարածում է ստանում նաև սիրողական ձայնագրությունները, որոնք ձայնագրվում են էնտուզիաստների կողմից տնային պայմաններում։ Որպես կանոն՝ այդ ձայնագրությունները տարածվում են անվճար։ Աուդիոգրքերի որակը կարող է տարատեսակվել խիստ անորակից(անորակ սարքավորման, կարդացողի բավարար առոգանության բացակայության և այլ պատճառներով) մինչև բարձորակ, որոնք չեն զիջում պրոֆեսիոնալ ձայնագրություններին։ Երկրորդ եղանակն է, երբ ձայն ստանալու համար օգտագործում են հատուկ խոսքի սինթեզի ծրագրեր, սակայն այս եղանակը լայն տարածում չստացավ, ստացված ձայնագրության ցածր որակի պատճառով (մոնոտոն ձայնագրություն)։ Խոսքի սինթեզի ծրագրերը կարող են օգտագործվել, երբ անհրաժեշտ է վերարտադրել ռոբոտի ձայնը։

Որակ խմբագրել

  • լավ լսելիություն, ավելորդ աղմուկների բացակայություն
  • ճշգրիտ ընթերցում և շեշտադրում

Առավելություններ և Թերություններ խմբագրել

Առավելություններ
  • Մարդու տեսողությունը ի սկզբանե հարմարեցված չէ թղթից տառեր կարդալուն, այդ իսկ պատճառով աուդիոգրքերի հիմնական առավելությունն է՝ ինֆորմացիայի ընկալման բնական լինելը։
  • Չի ծանրաբեռնվում տեսողությունը
  • Հեղինակը հնարավորություն է ունենում փոխանցել ինտոնացիան, էմոցիան՝ դրանով իսկ փոփոխելով տեքստի ընկալումը։
  • Կարդալ չիմացող մարդկանց համար աուդիոգիրքը գրեթե միակ եղանակն է գրքի հետ ծանոթանալու առանց կողմնակի օգնության (կույրերը կարող են օգտվել Բրայլի գրերի օգնությամբ տպագրված գրքերից)։
  • Հնարավոր է զուգահեռ լսել գիրքը և զբաղվել այլ գործերով (վարել ավտոմեքենա, երթևեկել տրանսպորտում, լողալ լողավազանում և այլն)։
Թերություններ
  • Աուդիոգիրք լսելը շատ ավելի դանդաղ պրոցեսս է, քան գիրք կարդալը։
  • Աուդիո ֆայլերը շատ ավելի մեծ ծավալ ունեն տեքստային ֆայլերի համեմատ։ Օրինակ եթե տեքստային ֆայլը կազմում է 2-3 մբ, ապա աուդիոգիրքը —700 մբ, չնայած ժամանակակից համակարգիչներում ֆայլի ծավալը մեծ նշանակություն չունի։ Աուդիոգրքերի տարածված ֆորմատներն են — Ogg Vorbis և MP3։ Այս ֆորմատների օգտագործման դեպքում 200 էջանոց գիրքը տեղավորվում է 700 մբ տարողություն ունեցող սկավառակի վրա։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել