Կատուները հին Եգիպտոսում

Կատուները hին Եգիպտոսում, ներկայացվել են եղել հին Եգիպտոսի հասարակական և կրոնական սովորույթներում ավելի քան 30 դար։ Մի քանի հնագույն եգիպտական աստվածություններ պատկերված և քանդակված էին կատվանման գլուխներով, ինչպիսիք են Մաֆդետը, Բաստետ և Սեխմետը՝ ներկայացնելով արդարություն, պտղաբերություն և ուժ[1]։ Մուտ աստվածությունը նոյնպես պատկերված էր որպես կատու և կատվի ընկերակցությամբ[2]։

Կատվի գլխով աստվածուհի Բաստետը
Մումիֆիկացված կատուները Բնագիտական թանգարանում, Լոնդոն
Կապույտ կատվի քանդակ, մ.թ.ա. 1981-1802 թվականների
Կատուն աթոռի տակ, որմնանկար պատկերված Նախտի դամբարանի վրա
Արքայազն Թութմոսի կատվի սարկոֆագը՝ ցուցադրված Վալենսիենեսի գեղարվեստի թանգարանում, Ֆրանսիա
Բրոնզե արձան թվագրված մ.թ.ա .664−332 թվականներին, Լուվր
Կատվի մումիա ցուցադրված Լուվրում
Կատվի մումիա Լուվրի եգիպտական հնությունների բաժնում
Դամբարաններ Բենի Հասանում
Կատվիա մումիա հայտնաբերված Բենի Հասանում
Եգիպտական աստվածուհի Բաստետի արձանը կատվի գլխով

Կատուներին գովաբանում էին թունավոր օձեր սպանելու և փարավոնին պաշտպաելու համար՝ սկսած Եգիպտոսի առաջին դինաստիայից։ Կատուների կմախքային մնացորդներ հայտնաբերվել են հուղարկավորման պարագաներում, որոնք թվագրվում են Տասներկուերորդ դինաստիային։ Կատուների պաշտպանողական գործառույթները մատնանշվում են «Մեռյալների գրքում», որտեղ կատուն ներկայացնում է Ռա աստծուն և արևի տված օգուտները կյանքի համար Երկրի վրա։ Կատվի ձև ունեցող դեկորացիաները, որոնք օգտագործվել էին Եգիպտոսի նոր թագավորությունում ցույց են տալիս, որ կատվի պաշտամունքը դարձել էր շատ տարածված առօրյա կյանքում։ Կատուները պատկերված էին՝ կապակցվելով Բաստետի անվան հետ[3]։

Հնագիտական պեղումների վայրերում՝ Սպեոս Արտեմիդոսում, Բուբաստիսում և Սաքքարայում, կատվի գերեզմանոցներն օգտագործվել են դարեր շարունակ։ Դրանք պարունակում էին մեծ քանակությամբ կատուների մումիաներ և կատվի արձաններ, որոնք ցուցադրված են թանգարանների հավաքածուներում աշխարհով մեկ[4]:Գիզայում պեղված մումիֆիկացված կենդանիների թվում տափաստանային կատուն (Felis lybica) ամենատարածվածն է, որին հաջորդում է եղեգնակատուն (Felis chaus)[5]: Հաշվի առնելով Եգիպտոսում հայտնաբերված մումիֆիկացված կատուների հսկայական քանակը, կատվի պաշտամունքը անշուշտ կարևոր էր երկրի տնտեսության համար, քանի որ այն պահանջում էր կատուների բուծում և առևտրային ցանց՝ սննդի, յուղերի և խեժերի պաշարների համար, որոնք նախատեսված էին զմռսելու համար[6]։

Պատմություն խմբագրել

Մաֆդետն եղել է առաջին հայտնի կատվի գլխով աստվածությունը Հին Եգիպտոսում։ Առաջին դինաստիայի ընթացքում մ.թ.ա.2920–2770 թվականներին, նա համարվում էր փարավոնի դամբարանի պահապանը ընդդեմ օձերի, կարիճների և չարիքի։ Նա հաճախ նաև պատկերվում էր ընձառյուծի գլխով (Panthera pardus).[7][8] Նա հատկապես նշանավոր էր Դեն փարավոնի գահակալության ժամանակ[9]։

Բաստետ ասվածուհին հայտնի է առնվազն երկրորդ դինաստիայից մ.թ.ա. 2890 թվականից սկսած։ Այդ ժամանակ նա պատկերված էր առյուծի (Panthera leo) գլխով։ Խաֆրա և Նիուսերե փարավոնների գերեզմաններում հայտնաբերվել են նրա անունով կնիքներ և քարե անոթներ՝ ցույց տալով, որ նա համարվել է պահապան սկսած մ.թ.ա. 30-րդ դարի կեսերից՝ Չորրորդ և Հինգերորդ դինաստիաների ընթացքում[10]։ Սաքարրայում գտնվող Հինգերորդ դինաստիայի գերեզմանատան մի որմնանկար ցույց է տալիս մանյակով մի փոքրիկ կատու ՝ ենթադրելով որ ընտելացված աֆրիկյան վայրի կատուները պահվում էին փարավոնների բնակատեղիներում մինչև մ.թ.ա. 26-րդ դարը[11]։

Կատվի գլխով թալիսմանները մտել են նորաձևության մեջ մ.թ.ա. 21-րդ դարում Տասնմեկերորդ դինաստիայի ընթացքում[3]։ Բաքետ III-ի գերեզմանի վրա կա այս ժամանակաշրջանի մի որմնանկար, որը պատկերում է մի կատվին առնետանման կրծողի դիմակայելով որս անելիս։

Ումմ Էլ Քաաբի Նեկրոպոլիսի գերեզմանը պարունակում է 17 կատվի կմախք, որոնք թվագրվում են մ.թ.ա. 20-րդ դարին։ Կմախքների կողքին դրված էին փոքրիկ անոթներ, որոնք ենթադրվում է, որ պարունակել են կաթ կատուների համար[12]։ Թեբանական Նեկրոպոլիսի մի քանի գերեզմանային որմնանկարներ ցույց են տալիս կատուներին տնային տեսարաներում։ Այս գերեզմանները պատկանում էին Տասնութերորդ դինաստիայի ազնվականներին և բարձրաստիճան պաշտոնյաներին և կառուցվել էին մ.թ.ա. 15-րդ և 14t-րդ դարերում։ Որմնանկարները պատկերում են մի կատվի նստած աթոռի տակ ճաշի ժամանակ՝ միս և ձուկ ուտելիս։ Որոշներն էլ այն պատկերում են սագի կամ կապիկի ընկերակցությամբ։ Կատովի որս անելու և թռչուն որսալու տեսարանները մեկ այլ կրկնող շարժառիթ է Թեբեն գերեզմանների որմնանկարներում[13]։

Առաջին հայտնի մեջբերումը կատվին մումիա դարձնելու վերաբերյալ հայտնաբերվել է մանրակրկիտ փորագրված կրաքարե սարկոֆագի վրա, որը թվագրվում է մոտավորապես 1350 թվականին։ Այս կատուն ենթադրվում է, որ եղել է Արքայազն Թութմոսի սիրելի կատուն[14]։

Քսաներկուերորդ դինաստիայից ի վեր մոտավորապես մ.թ.ա. 950-ական թվականներից սկսած՝ Բաստետ աստվածուհին և նրա տաճարը, որը գտնվում է Բուբաստիս քաղաքում՝ ունեցավ ժողովրդականության աճ։ Հիմա նա պատկերվոմ է միայն փոքր կատվի գլխով[1][15]։ Ընտանի կատուները (Felis catus) ավելի հաճախ էին երկրպագվում և համարվում սուրբ։ Երբ նրանք մահանում էին, նրանց զմրսում էին, դնում դագաղի մեջ և հուղարկավորում կատուների գերեզմանատանը[16]։ Ընտանի կատուն համարվում էր Բաստետի կենդանի մարմնավորումը, ով պաշտպանում է ընտանեկան տնտեսությունը կրծողներից մինչդեռ առյուծի գլուխ ունեցող աստվածությունը՝ Սեխմետը, երկրպագվում էր որպես փարավունների պաշտպան[17]։ Օսորկոն II-ի գահակալության ընթացքում, մ.թ.ա. 9-րդ դարում, Բատեստի տաճարը ընդլայնվեց փառատոնային սրահով[18]։ Գոյություն ունեն այս ժամանակաշրջանի տարբեր չափսերի և նյութերի կատվի աարձաններ և արձանիկներ՝ ներառյալ ամուր և բրոնզե, ալբաստրե և հախճապակե[19][20]։

Կենդանիների մումիֆիկացումը դարձավ շատ տարածված Հին Եգիպտոսի ուշ շրջանում սկսած մ.թ.ա. 664 թվականից։ Մումիաներն օգտագործվում էին, որես զոհաբերության առարկաներ կապված այդ աստվածությունների հետ, մեծ մասամբ տոնակատարությունների ժամանակ և ուխտավորների կողմից[6]։ Եգիպտոսի նոր թագավորության ժամանակաշրջանի կատակոմբները, որոնք գտնվում էին Բուբաստիս, Սաքարայի և Բենի Հասանի գերեզմանատեղիում, նորից օգտագործվել են որպես գերեզմանոցներ այն մումիաների համար, որոնք նվիրաբերված են եղել Բաստետին։

Մ.թ.ա. 5-րդ դարի կեսին, Հերոդոտոսը նկարագրում էր ամենամյա տոնակատարությունը, որը տեղի էր ունենում Բուբաստիս տաճարում, քանի որ այն ամենամեծն էր երկրում, որտեղ հաճախում էին մի քանի հարյուր հազար ուխտավորներ[21]։

Հելլենականության դարաշրջանում՝ մ.թ.ա. 323-30 թվականներն ընկած հատվածում, Իսիդա աստվածուհին սկսվեց ասոցացվել Բաստետի և կատուների հետ, ինչպես նշված է Էդֆու տաճարի մագրություն մեջ. « Իսիդան Բաստետի ոգին է»[17]։

Ինչպես նկարագրում է Դիոդորոս Սիկիլիացին, կատու սպանելը համարվում էր լուրջ հանցանք։ Մ.թ.ա. 60-56 թվականներին վրդովված մարդիկ Լինչի դատաստանի ենթարկեցին մի հռոմեացու՝ կատվին սպանելու համար, չնայած փարավոն Պտղոմեոս XII-ը փորձել է միջամտել[22]։

Կատուներն և կրոնը սկսվեցին տարաջատվել այն բանից հետո, երբ Եգիպտոսը դարձավ հռոմեական նահանգ մ.թ.ա. 30 թվականին[1]։ Հռոմեական կայսրերի կողմից արձաված մի շարք հրամանագրերն ու հրովարտակները 4-րդ և 5-րդ դարերում աստիճանաբար նվազեցրերց հեթանոսության և հեթանոսական ծեսերի կիրառումը Եգիպտոսում։ Հեթանոսական տաճարները փակվեցին և զոհաբերությունները արգելվեցին 380 թվականին։ 391-392 թվականների ընթացքում արձակված երեք հրահանգները արգելում էին հեթանոսական ծեսերն ու հուղարկավորության արարողությունները բոլոր պաշտամունքի վայրերում։ Օրինազանցների համար մահապատիժ սահմանվեց 395 թվականին, և հեթանոսական տաճարների ոչնչացման հրամանը արձակվեց 399 թվականին։ Մինչև 415 թվականը, քրիստոնեական եկեղեցին ստացավ ողջ գույքը, որը նախկինում նվիրաբերված էր հեթանոսությանը։ Հեթանոսները աքսորվեցին մինչև 423 թվականը, և խաչերը փոխարինեցին հեթանոսական խորհրդանիշներին ըստ 435 թվականի հրամանգրի[23]։

Այդ ժամանակից ի վեր Եգիպտոսում սկսվեց անկում ապրել կատուների հանդեպ մի ժամանակ եղած ակնածանքը[17]։ Դրանք դեռևս հարգված էին 15-րդ դարում, երբ Արնոլդ վոն Հարիֆը ճանապարհորդեց դեպի Եգիպտոս և ուսումնասիրեց մամլուքներին, ովքեր կատուներին վերաբերում էին հարգանքով և կարեկցանքով[24]։ Կատուների հանդեպ նուրբ վարմունքն իսլամական ավանդույթի մի մասն է կազմում[25]։

Արշավախմբեր և պեղումներ խմբագրել

1799 թվականին, Ֆրանսիական Գիտությունների եւ արվեստի հանձնաժողովի անդամները առաջին անգամ հետազոտեցին Լիկոպոիսի հին քաղաքը, որը գտնվում է Ասյուտի մոտ և գտան մումիֆկացված կատուներ և կենդանիների մնացորդներ[26]։ Նրանք նաև հայտնաբերեցին կատուներ և կատվի կմախքներ են Թեբանական Նեկրոպոլիսում.[27][28]: 1820-ական թվականներին, Լուվրի թանգարանում ցուցադրեց կատվի արձաններ պատրաստված փայտից, բրոնզից և էմալապատ խեցեղենից, որորնք ծագել էին հիմնականում Բուբաստիսում[29]։

1830 թվականին, Քրիստիան Գոթֆրիդ Էրենբերգը հայտնում էր, որ ուսումնասիրել է երեք տարբեր փոքրիկ կատուների տեսակներ Եգիպտոսում՝ եղեգնակատու, տափաստանային կատու և սուրբ կատու, որն ուներ միջանկյալ չափ եղեգնակատվի և տափաստանային կատվի միջև։ Նա այս կատվին անվանեց Felis bubastis.[30]

Եգիպտոսի հետազոտական հասարակությունը ֆինանսավորեց պեղումները Բուբաստիսում 1880-ականների վերջին։ Էդուարդ Նավիլը հայտնում էր, որ կան բազմաթիվ կատուների արձանների մասին, որոնք արդեն հասանելի էին Կահիրեի խանութներում այդ ժամանակ։ Քաղաքի կատուների գերեզմանատանը, նա և կոլեգանները դատարկեցին մի քանի մեծ փոսեր մինչ 20 քմ³ ծավալով, որը լացված էր կատվի և եգիպտական մանգուստի (Herpestes ichneumon) ոսկորներով[31]։ Ոսկորնորի մեջ նաև հայտնաբերվել էին մի քանի զմռսման նյութեր, ճենապակյա և բրոնզե իրեր, ուլունքներ և զարդարանքներ, և Բաստետի և Նեֆերտեմի արձաններ։ Մինչև 1889 թվականը, գերեզմանատունը համարվել է սպառված[32]։

1880-ական թվականների վերջում, ավելի քան 200,000 մումիֆիկացված կենդակիններ՝ մեծ մասամբ կատուներ, հայտնաբերվեցին Բեն Հասանի գերեզմանատանը՝ Կենտրոնական Եգիպտոսում[33]։ 1890 թվականին, Ուիլյամ Մարտին Կոնուվեյը գրել է Սպեոս Արտեմիդոսում պեղումների մասին, որը գտնվում է Բենի Հասանի մոտ. «Գերեզմանատան թալանը, մի այպիսի տեսարան էր, որ տեսնել էր պետք, բայց պետք էր մնալ լավ քամու ուղղությամբ։ Գյուղի երեխաները գալիս էին օրեցօր և ապահովում էին իրենց ամենագրավիչ մումիաներով, որ կարելի էր գտնել։ Նրանք դրանք տանում էին գետի ափ՝ վաճառելու համար անցնող ճանապարհորդներին աենափոքր մետաղադրամով։ Ճանապարհը սկսեց ծածկվել մումիաների շորի և կատուների գանգերի, ոսկորների և մորթու կտորներով, որոնք գտնվում էին ահավոր դիրքերով, և քամին փչեց բեկորները այս ու այն կողմ՝ հեռու տանելով գարշահոտությունը»[34][35]։ 1890 թվականին, հազարավոր կենդանիների մումիաներով բեռը հասավ Լիվերպուլ։ Դրանց մեծ մասը կատվի մումիաներ էին։ Մեծ մասը վաճառվեց որպես պարարտանյութ, մի փոքր մասը գնվեց քաղաքի համալսարանական քոլեջի կենդանաբանական թանգարանի կողմից[33]։

Լիոնի գեղարվեստի թանգարանը ստացավ հարյուրավոր կատվի մումիաներ՝ պեղված Գաստոն Մասպերոյի կողմից Բենի Հասանում, Սաքքարայում և Թեբեսում։ Կային ամեն տարիքր կատուներ՝ մեծահասակներից մինչև կաթնատամներով ձագեր։ Դրանցից որոշները գտնվում էին արձանների և սարկոֆագների մեջ։ Ավելի մեծ կատուները փաթաթվածէին տարբեր գույնի շորերով՝ զարդարված գլուխներով և ականջներով, որոնք պատրաստված էին ռետիանապատ հյքւսվածքից[36]։

Արևելյան հնագիտության ֆրանսիական ինստիտուտը ֆինանսավորեց Ֆայումի մոտ իրականացվող պեղումները, որտեղ Պիեռ Ժուգեն գտավ մի դամբարարան լի կատուների մումիաներով 1901 թվականին. Այն գտնվում էր դամբարանների մեջ կոկորդիլոսների մումիաների հետ[37]։

1907 թվականին Բրիտանական թանգարանը ստացավ 192 մումիֆիկացված կատուների և 11 փոքր մսակեր կենդանիների հավաքածու՝ պեղված Գիզայում Պիտրի Ֆլինդերսի կողմից։ Մումիաները հավանաբար թբագրբում են մ.թ.ա. 600-200 թվականներին[5]։ Այս կատուների մումիաներից երկուսը ռենտգենագրվել է 1980 թվականին։ Հետազոտությունները բացահայտեցին, որ դրանք կանխամտածված ձևով խեղդահամահ են արել՝ նախքան երկու տարեկան դառնալը։ Դրանք հավանաբար օգտագործվել են մումիֆիկացված կատուների պահանջը բավարարելու համար, որպես զոհաբերության ընծաներ[38]։

23 կատվի մնացորդներ հայտնաբերվել են 1980-ական թվականներին մի փոքրիկ մաստաբա դամբարանում՝ բալատ հնագիտական վայրում, Դախլա անապատում։ Դամբարանը հիմնադրվել է Եգիպտոսի հին թագավորության ընթացքում մ.թ.ա. 25-րդ դարում և վերաօգտագործվել է ավելի ուշ։ Կատուները հավանաբար մումիֆիկացվել են, քանի որհյուսվածքի կտորները դեռ մնացել էին ոսկորների մեջ[39]։

Բուբաստեումի տարածքում՝ Սաքքարա, 1980-ական թվականների սկզբին կատարված պեղումները մեծ տիրակալ Ապերելի դամբարանում տվեցին 200 կատվի մումիաներ[40]։ Այլ 184 կատվի մումիաներ հայտնաբերվել են այս դամբարանի տարբեր մասերում 1990-ական թվականներին՝ ընդգրկելով 11 փաթեթ մի քանի կատվի ոսկորներ և 84 փաթեթ ցեխ, կավ և վանակներ։ Ռենտգենագրաֆիկ հետազոտությունը ցույց է տվել, որ հիմնականում երիտասարդ կատուներին էին մումիֆիկացնում, շատ կատուներ մահացել էին գանգի կոտրվածքներից և ունեին խախտված ողնաշարի ոսկորներ, ինչն էլ մատնանշում էր, որ նրանց այնքան են ծեծել, որ մահանան։ Այս վայրում հայտնաբերվեց Թութանհամոնի ստնտու դայակի՝ Մայայի, դամբարանը 1996 թվականին, որը պարունակում էր կատվի մումիաներ մարդկային մումիաների կողքին[4]։ 2001 թվականին, արու առյուծի կմախք հայտնաբերվեց այս դամբարանում, որը նաև ցույց էր տալիս մումիֆիկացման նշաններ[41]։ Այն մոտավորապես ինը տարեկան էր, հավանաբար ապրել էր գերության մեջ շատ տարիներ և ցույց էր տալիս թերսնման նշաններ։ Այն հավանաբար ապրել և մահացել է Պտղոմեոսյան Եգիպտոսի ժամանակաշրջանում[42]։ 335 ընտանի կատուների և 29 եղեգնակատուների մումիֆիկացված մնացորդներ պեղվել են Անուբիս աստվածության կատակոմբներում՝ Սաքքարայում,2009 թվականի աշխատանքների ընթացքում[43]։

Լեգենդներ խմբագրել

2-րդ դարում, Պոլիինըսը հաղորդում էր մի ռազմական հնարքի մասին, որն ենթադրաբար կիրառվել է պարսից արքա Կամբյուսես II-ի կողմից Պելուսի ճակատամարտի (մ.թ.ա.525) ժամանակ։ Կամբյուսես II-ը հրամայեց եգիպտացիների կողմից երկրպագված կատուներին և այլ կենդանիներին տեղակայել պարսկական ճակատային գծերի առջևում։ Եգիպտացիները ենթադրաբար դադարեցրել են իրենց պաշտպանողական գործողությունները, և այդ ժամանակ պարսիկները նվաճեցին Պելուսը[44]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Malek, J. (1997). The Cat in Ancient Egypt (Revised ed.). Pennsylvania: University of Pennsylvania Press. ISBN 9780812216325.
  2. Te Velde, H. (1982). "The cat as sacred animal of the goddess Mut" (PDF). In Van Voss, H.; Hoens, D. J.; Van de Plas, A.; Mussies, G.; Te Velde, H. Studies in Egyptian Religion dedicated to Professor Jan Zandee. Leiden: Brill. pp. 127−137. ISBN 978-90-04-37862-9.
  3. 3,0 3,1 Langton, N.; Langton, M. B. (1940). The cat in ancient Egypt, illustrated from the collection of cat and other Egyptian figures formed. Cambridge: Cambridge University Press.
  4. 4,0 4,1 Zivie, A.; Lichtenberg, R. (2005). "The Cats of the Goddess Bastet". In Ikram, S. Divine Creatures: Animal Mummies in Ancient Egypt. Cairo: American University in Cairo Press. pp. 106−119. ISBN 9789774248580.
  5. 5,0 5,1 Morrison-Scott, T. C. S. (1952). "The mummified cats of ancient Egypt" (PDF). Proceedings of the Zoological Society of London. 121 (4): 861–867.
  6. 6,0 6,1 Ikram, S. (2015). "Speculations on the role of animal cults in the economy of Ancient Egypt" (PDF). In Massiera, M.; Mathieu, B.; Rouffet, F. Apprivoiser le sauvage / Taming the Wild. Montpellier: Cahiers de l’Égypte Nilotique et Méditerranéenne 11. pp. 211–228.
  7. Hornblower, G. D. (1943). «The Divine Cat and the Snake in Egypt». Man (43): 85−87.
  8. Westendorf, W. (1968). «Die Pantherkatze Mafdet». Zeitschrift der Deutschen Morgenländischen Gesellschaft. 118 (2): 248−256.
  9. Reader, C. (2014). «The Netjerikhet Stela and the Early Dynastic Cult of Ra». The Journal of Egyptian Archaeology. 100 (1): 421−435.
  10. Raffaele, F. (2005). «An unpublished Early Dynastic stone vessel fragment with incised inscription naming the goddess Bastet». Cahiers Caribéens d’Egyptologie (7e8): 27e60.
  11. Boettger, C. R. (1958). Die Haustiere Afrikas: ihre Herkunft, Bedeutung und Aussichten bei der weiteren wirtschaftlichen Erschliessung des Kontinents. Jena: VEB Gustav Fischer Verlag.
  12. Petrie, W. M. F.; Gardiner, A.; Petrie, H.; Murray, M. A. (1925). «Cats' tomb». Tombs of the Courtiers and Oxyrhynkhos. 37. London: British School of Archaeology in Egypt. էջ 11.
  13. Porter, B.; Moss, R. L. B.; Burney, E. W. (1960). "Numbered tombs". Topographical Bibliography of Ancient Egyptian Hieroglyphic Texts, Reliefs and Paintings. Volume I: The Theban Necropolis, Part 1: Private Tombs (Second, revised and augmented ed.). Oxford: Griffith Institute, Ashmolean Museum. pp. 1–446.
  14. Ikram, S.; Iskander, N. Majlis al-A’la l-A, Mathaf a-M (2002). «Non-human mummies». In Ikram, S.; Iskander, N.; Al-Thaqāfah, W.; Al-Aʻlá lil-Āthār, M. (eds.). Catalogue General of Egyptian Antiquities in the Cairo Museum. Cairo: Supreme Council of Antiquities Press. էջեր 24048–24056, 29504–29903, 51084–51101, 61089. ISBN 9773052753.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  15. Raffaele, F. (2005). "An unpublished Early Dynastic stone vessel fragment with incised inscription naming the goddess Bastet". Cahiers Caribéens d’Egyptologie (7e8): 27e60
  16. Baldwin, J. A. (1975). «Notes and speculations on the domestication of the cat in Egypt». Anthropos. 70 (3/4): 428−448. JSTOR 40458771.
  17. 17,0 17,1 17,2 Engels, D. W. (1999). «Egypt». Classical Cats. The Rise and Fall of the Sacred Cat. London, New York: Routledge. էջեր 18−47. ISBN 0415212510.
  18. Bakr, M. I.; Brandl, H. (2010). «Bubastis and the Temple of Bastet». In Bakr, M. I.; Brandl, H.; Kalloniatis, F. (eds.). Egyptian Antiquities from Kufur Nigm and Bubastis. 1. Cairo, Berlin: Museums in the Nile Delta. էջեր 27–36. ISBN 9783000335099.
  19. Schorsch, D. (1988). «Technological Examinations of Ancient Egyptian Theriomorphic Hollow Cast Bronzes – Some Case Studies». In Watkins, S. C.; Brown, C. E. (eds.). Conservation of Ancient Egyptian Materials, preprints of the conference organised by the United Kingdom Institute for Conservation, Archaeology Section, held at Bristol, December 15-16. London: UKIC Archaeology Section. էջեր 41−50.
  20. Hassaan, G. A. (2017). «Mechanical Engineering in Ancient Egypt, Part XXXIX: Statues of Cats, Dogs and Lions» (PDF). International Journal of Emerging Engineering Research and Technology. 5 (2): 36−48.
  21. Rutherford, I. (2007). «Down-Stream to the Cat-Goddess: Herodotus on Egyptian Pilgrimage». In Elsner, J.; Rutherford, I. (eds.). Pilgrimage in Graeco-Roman and early Christian antiquity. Seeing the Gods. Oxford: Oxford University Press. էջեր 131–149. ISBN 9780191566752.
  22. Burton, A. (1973). «Chapter 4». Diodorus Siculus, Book 1: A Commentary. Leiden: Brill. էջեր 38−42. ISBN 978-9004035140.
  23. Tomorad, M. (2015). «The end of Ancient Egyptian religion: The prohibition of paganism in Egypt from the middle of the 4th to the middle of the 6th century A.D.» (PDF). The Journal of Egyptological Studies. IV: 147−167.
  24. Letts, M. (1946). «Turks, Jews and Christians». The Pilgrimage Of Arnold Von Harff, Knight (Translated from the German and edited with notes and an introduction ed.). London: Hakluyt Society. էջեր 113−119.
  25. Shehada, H. A. (2012). «Animals in Mamluk Society: Stray Cats». Mamluks and Animals: Veterinary Medicine in Medieval Islam. Brill. էջեր 77−79.
  26. Jollois, J. B. P.; Devilliers, R. E. (1821). «Descriptions de Syout, et des antiquitiés qui paraissent avoir appartenu à l'ancienne ville de Lycopolis». In Jomard, E. (ed.). Description de l'Egypte, ou, Recueil des observations et des recherches qui ont été faites en Egypte pendant l'expédition de l'armée française. Tome 4: Antiquitiés, descriptions (Second ed.). Paris: C. L. F. Panckoucke. էջեր 125−157.
  27. Savigny, J. C. (1826). «Planche 51». In Jomard, E. (ed.). Description de l'Egypte, ou, Recueil des observations et des recherches qui ont été faites en Egypte pendant l'expédition de l'armée française. Tome 10: Explications des planches (Second ed.). Paris: C. L. F. Panckoucke. էջեր 174−175.
  28. Geoffroy Saint-Hilaire, E. (1826). «Planche 54». In Jomard, E. (ed.). Description de l'Egypte, ou, Recueil des observations et des recherches qui ont été faites en Egypte pendant l'expédition de l'armée française. Tome 10: Explications des planches (Second ed.). Paris: C. L. F. Panckoucke. էջեր 177−184.
  29. Lenoir, A. (1828). «Le Chat et la Chatte, emblême du Soleil et de la Lune, ou d'Osiris et d'Isis». Examen des nouvelles salles du Louvre: contenant les antiquités égyptiennes, grecques et romaines. Paris: C. Farcy. էջեր 75−76.
  30. Hemprich, W.; Ehrenberg, C. G. (1830). «De Africae orientalis et Asiae occidentalis Felibus in genere, appendix». In Dr. C. G. Ehrenberg (ed.). Symbolae Physicae, seu Icones et Descriptiones Mammalium quae ex Itinere per Africam Borealem et Asiam Occidentalem Friderici Guilelmi Hemprich et Christiani Godofredi Ehrenberg. Decas Secunda. Zoologica I. Mammalia II. Berolini: Officina Academica. էջ 65.
  31. Naville, E. (1891). «The Cemetery of Cats». Bubastis (1887-1889). London: Kegan Paul, Trench, Trübner & Co. էջեր 52−54.
  32. Goddard, F. B. (1889). «Report on Recent Excavations and Explorations in Egypt during the Season of 1888-89». The American Journal of Archaeology and of the History of the Fine Arts. 5 (1): 68−77. doi:10.2307/495960. JSTOR 495960.
  33. 33,0 33,1 Herdman, W. A. (1890). «Notes on some mummy cats, &co., from Egypt». Proceedings and transactions of the Liverpool Biological Society. 4: 95–96.
  34. Conway, M. (1890). «The Cats of Ancient Egypt». English Illustrated Magazine. 7: 251−254.
  35. Conway, M. (1891). «Chapter VII. The Cats of Ancient Egypt». The Dawn of Art in the Ancient World: An Archaeological Sketch. New York: Macmillan and Co. էջեր 172−185.
  36. Lortet, L. C. E.; Gaillard, C. (1903). «Chats». La faune momifiée de l'Ancienne Egypte. Vol. 8. Lyon: Archives du Muséum d'histoire naturelle de Lyon. էջեր 19−31.
  37. Jouguet, P. (1902). «Rapport sur deux missions au Fayôum». Comptes rendus des séances de l'Académie des Inscriptions et Belles-Lettres. 46 (3): 346−359.
  38. Armitage, P. L.; Clutton-Brock, J. (1981). «A radiological and histological investigation into the mummification of cats from Ancient Egypt». Journal of Archaeological Science. 8 (2): 185−196.
  39. Minaut-Gout, A. (1983). «Rapport préliminaire sur la quatrième campagne de fouilles du Mastaba II à Balat (Oasis de Dakhleh). Neuf tombes du secteur nord». Annales du Service des Antiquités de l'Egypte (69): 113−119.
  40. Zivie, A. (1982). «Tombes rupestres de la falaise du Bubasteion à Saqqarah. Campagne 1980-1981. Mission archéologique française à Saqqarah». Annales du Service des Antiquités de l'Egypte (68): 63−69.
  41. Callou, C.; Samzun, A.; Zivie, A. (2004). «A lion found in the Egyptian tomb of Maïa». Nature. 427 (6971): 211–212. doi:10.1038/427211a.
  42. Samzun, A.; Hennet, P.; Lichtenberg, R.; Callou, C.; Zivie, A. (2011). «Le lion du Bubasteion à Saqqara (Égypte)». Anthropozoologica. 46 (2): 63–84. doi:10.5252/az2011n2a4.
  43. Nicholson, P. T.; Ikram, S.; Mills, S. F. (2015). «The Catacombs of Anubis at North Saqqara» (PDF). Antiquity. 89 (345): 645–661. doi:10.15184/aqy.2014.53.
  44. Shepherd, R. (1793). «Book VII: IX. Cambyses». Polyænus's Stratagems of War. London: George Nicol. էջ 268−269.

Արտաքին հղումներ խմբագրել