Բնագիտական թանգարան (Լոնդոն)
Բնագիտական թանգարան (անգլ.՝ Natural History Museum), Հարավային Կենսինգտոնի Exhibition Road փողոցում գտնվող 3 խոշորագույն թանգարաններից մեկը։ Հավաքածուն ներառում է ավելի քան 70 միլիոն բուսաբանության ցուցանմուշ (6 մլն բույս), կենդանաբանությունից (55 միլիոն կենդանաբանական նմուշ, որի կեսը միջատներ են միջատաբանության բաժնում), միներալոգիայից (500 հազ. քարեր և հանքանյութեր) և հնէաբանություն (9 մլն բրածո)[24]։
Բնագիտական թանգարան | |
---|---|
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | բնագիտական թանգարան, ազգային թանգարան, հերբարիում, non-departmental public body? և կազմակերպություն |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կենսինգտոն և Չելսի |
Վայր | Հարավային Կենսինգտոն |
Կազմված է | Natural History Museum Library and Archives? և British Museum (Natural History) Department of Botany? |
Հասցե | Cromwell Road, London, SW7 5BD[3]SW7 5BDԷթզիբիշն ռոուդ և Cromwell Road? |
Հիմնադրվել է | 1881 |
Հիմնադիր | Ռիչարդ Օուեն |
Այցելուներ | 4 105 106 մարդ (2009)[4], 4 434 520 մարդ (2017)[5], 5 284 023 մարդ (2015)[6], 5 226 320 մարդ (2018)[7], 3 250 376 մարդ (2004)[8], 3 080 401 մարդ (2005)[9], 3 754 496 մարդ (2006)[10], 3 600 119 մարդ (2007)[11], 3 698 500 մարդ (2008)[12], 4 647 613 մարդ (2010)[13], 4 873 275 մարդ (2011)[14], 5 021 762 մարդ (2012)[15], 5 356 884 մարդ (2013)[16], 5 388 295 մարդ (2014)[17], 4 624 113 մարդ (2016)[18], 5 423 932 մարդ (2019)[19], 1 296 763 մարդ (2020)[20] և 1 571 413 մարդ (2021)[21] |
Տնօրեն | Doug Gurr?[22] |
Հավաքածուի չափս | մոտ 80 000 000[23] |
Կայք | nhm.ac.uk(անգլ.) |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրելՑուցանմուշների հիմքը կազմում է դոկտոր Հանս Սլոանի (1660-1753 թթ.) հավաքածուն, որը ներառում է հերբարիում և կենդանիների ու մարդու կմախքներ՝ սկզբնապես ցուցադրված Մոնտեգյու-հաուսում (Բլումսբերի)՝ Բրիտանական թանգարանի հսկողության ներքո։
1850-ական թվականներին պրոֆեսոր Ռիչարդ Օուենը (Բրիտանական թանգարանի բնագիտական բաժնի տնօրեն) հավաքածուի ընդլայնման և առանձին տարածքի անհրաժեշտության խնդիր է առաջ քաշում։ 1864 թ. արդեն թանգարանի համար հողակտոր է գնվում Քենսինգթոնում։
Ճարտարապետական նախագծի վրա նախատեսվում էր Ֆրենսիս Ֆոուկի աշխատանքը, իսկ նրա մահից հետո այն հասավ Ալֆրեդ Ուոթերֆազին։ Շենքի ճակատամասը նախագծված է ռոմանոբյուզանդական ոճով։ Շինարարությունն սկսվել է 1873 թ. և ավարտվել 1880 թ.-ին։ Թանգարանը բացվել է 1881 թ., իսկ 1963 թ. այն վերջնականապես զատվել է Բրիտանական թանգարանից։
Մինչև 1992 թ. կոչվել է 'British Museum (Natural History) (Բրիտանական թանգարան (Բնագիտություն), իսկ գիտական գրականության մեջ հայտնի էր B.M.(N.H.) կամ BMNH հապավումով[25]։
Ցուցանմուշներ
խմբագրելԹանգարանն առավել հայտնի է կենտրոնական սրահում դինոզավրների կմախքների հավաքածուով, որի մեջ է մտնում դիպլոդոկի 26 մետր երկարություն ունեցող հայտնի կմախքը, նաև հետաքրքիր է տիրանոզավրի մեխանիկական մոդելը։ Կենդանաբանական մասում գտնվում է 30 մետրանոց կետը։ Թանգարանում տեղակայված է երկնաքարերի հետաքրքիր հավաքածու։
Թանգարանի շենքի ներքին հարդարման և ինտերիերի աշխատանքները կատարվել են Gibbs And Canning Limited ֆիրմայի վարպետների կողմից թրծակավով։ Աղյուսները զարդարված են բույսերի, կենդանիների և հանածոների պատկերներով։ Թանգարանի մուտքն ազատ է։ Մետրոյի ամենամոտ կանգառը South Kensington է։
-
Արտաքին տեսքը Cromwell Road-ի կողմի մուտքից
-
Կենտրոնական սրահ
-
Դիպլոդոկներ
-
Large Mammals Hall սրահը
-
Darwin Centre-ում գտնվող Tank Room սենյակը
-
The Central Hall սրահի պատշգամբներից կախված կմախքները
-
Տիրանոզավրի շարժական մոդել
-
The Central Hall սրահը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
- ↑ https://www.lobbyfacts.eu/datacard/natural-history-museum?rid=767244923940-53
- ↑ https://www.nhm.ac.uk/
- ↑ http://www.alva.org.uk/details.cfm?p=595
- ↑ http://www.alva.org.uk/details.cfm?p=608
- ↑ http://www.alva.org.uk/details.cfm?p=606
- ↑ https://www.nhm.ac.uk/press-office/press-releases/record-breaking-visitor-numbers-for-the--natural-history-museum-.html
- ↑ https://www.alva.org.uk/details.cfm?p=603
- ↑ https://www.alva.org.uk/details.cfm?p=602
- ↑ https://www.alva.org.uk/details.cfm?p=601
- ↑ https://www.alva.org.uk/details.cfm?p=600
- ↑ https://www.alva.org.uk/details.cfm?p=599
- ↑ https://www.alva.org.uk/details.cfm?p=596
- ↑ https://www.alva.org.uk/details.cfm?p=597
- ↑ https://www.alva.org.uk/details.cfm?p=598
- ↑ https://www.alva.org.uk/details.cfm?p=604
- ↑ https://www.alva.org.uk/details.cfm?p=605
- ↑ https://www.alva.org.uk/details.cfm?p=607
- ↑ https://www.alva.org.uk/details.cfm?p=610
- ↑ https://www.alva.org.uk/details.cfm?p=615
- ↑ https://www.alva.org.uk/details.cfm?p=616
- ↑ https://www.nhm.ac.uk/discover/news/2020/june/doug-gurr-appointed-new-director.html
- ↑ https://www.nhm.ac.uk/our-science/collections.html?
- ↑ Մեր հավաքածուները (անգլ.)
- ↑ Museums and Galleries Act 1992 (անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բնագիտական թանգարան (Լոնդոն)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բնագիտական թանգարան (Լոնդոն)» հոդվածին։ |