Ռա (հին հուն.`Ρα; լատ.` Ra), արևի աստվածը հին եգիպտական դիցաբանության մեջ։

Ռա եգիպտական աստվածը
Հայր՝ Նուն
Մայր՝ Նաուետ
ՐՌի աչքը, կամ Հորուսի աջ աչքը։

Պաշտամունքի հնագույն և գլխավոր կենտրոնը եղել է Հելիոպոլիս (Իունու) քաղաքը։ Հին թագավորության V արքայատան (Հելիոպոլսից ծագող) բարձրացումից (մ․թ․ա․ 2494-2345 թթ․) հետո Ռան դարձել է համադիցաՌանի գլխավոր աստվածը, և նրա պաշտամունքը կրել է համաեգիպտական բնույթ, տարածվել է նաև հարևան Նուբիայում։
Ռան պատկերվել է արևի սկավառակով պսակված բազեի (երբեմն՝ վիթխարի կատվի) գլխով մարդու տեսքով։ Եգիպտացիները Ռային համարում էին՝

  • Արարիչ` Ռան համարվել է արարիչն աշխարհի և մարդկանց (ովքեր իբր ծնվել են Րաի արցունքներից[1]):
  • Փարավոնների հայր` փարավոնները կրում էին «Րաի որդի» տիտղոսը։ Չորրորդ արքայատան որոշ փարավոնների անունների մեջ մտնում էր րա աստծո անունը՝ Ջեդեֆրե, Խաֆրա, Մենքաուրե։
  • Հանգուցյալների խնամակալ` Ռան իր ճանապարհորդությունները կատարում էր երկու նավակներով` Մանջեթ (Անհամար տարիների նավակը) և Մեսեքթեթ։ Առաջինով ճանապարհորդում էր երկնակամարով՝ արշալույսից մինչև մայրամուտ, երկրորդով՝ Եգիպտոսի անդրաշխարհով, որին ասում էին Դուաթ։ «Բուրգերի բնագրերում» Ռան դրսևորվում է որպես հանգուցյալ փարավոնի խնամակալ աստված (իբր նա մասնակցել է անդրշիրիմյան ատյաններին, ննջեցյալ փարավոններին պարգևել լույս ու ջերմություն

Այլ աստվածների հետ միաձուլումը խմբագրել

Իրենց հատկանիշներով հանդերձ, աստիճանաբար Ռային են ձուլվել բազմաթիվ հին աստվածություններ՝ Հորուսը (Րա-Հորախթի), Ամոնը (Ամոն-Րա), Պտան, Օսիրիսը, Խնումը, Խեփրին, Սեբեկը և ուրիշներ։ Լուսնի աստված Տոտը համարվել է Ռայի սիրտը և գիշերային տեղապահը, Ապիսը և Բենուն՝ նրա ոգիները, Մնեիսը՝ միջնորդն ու ճշմարտություններ զեկուցողը, հրաշունչ վիշապ Ուտոն՝ աչքը և հովանավորը։

Ծնունդը խմբագրել

Ռան համարվել է նաև Երկինք-Կովից ծնված «Ոսկե հորթ» կամ ծնված Հրե կղզուց, որը նՌան քաոսն ու խավարը ոչնչացնելու ուժ է պարգևում, աշխարհում արդար ու ճշմարիտ կարգեր հաստատելու համար։ Նաև համարվել է, որ ինքնածին է, առաջացել է ջրային հավերժական քաոսի ընդերքում։

Ռայի մասին պատմող այլ առասպելները կապվում են տարվա եղանակների փոփոխությունների մասին պատկերացումներին։ Հին հույները Ռային նույնացրել են Հելիոսին։

Ռան այլ բնագավառներում խմբագրել

  • Նորվեգացի հետազոտող Թուր Հեյերդալն իր երկու եղեգնային նավակների անունները դրել է՝ «Ռա» և «Ռա II»։
  • 1994 թվականին նկարահանված «Աստղային դարպաս» ֆիլմում Ռա աստվածը նմանեցվում է այլմոլորակայինի, ով 8000 տարի առաջ Երկիրը գրավել էր և օգտագործել մարդկությանը։
  • Age of Mythology խաղում՝ որպես գլխավոր աստված կարելի է ընտրել Ռային։
  • Ռուս գրող Վիկտոր Պելեվինը օգտագործել է Ռա-ի անունը իր գրքի անվանման մեջ՝ «Օմոն-Ռա»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hart, George (1986). A Dictionary of Egyptian Gods and Goddesses. London, England: Routledge & Kegan Paul Inc. pp. 179–182. ISBN 0-415-05909-7.

Գրականություն խմբագրել

  • Maтьe М․Э․, Древнеегипетские мифы, М․—Л․, 1956; Коростовцев М․ А․, Религия древнего Египта, М․, 1976․
  • Hans Bonnet Re. In։ Lexikon der agyptischen Religionsgeschichte., Hamburg 2000, Nikol Verlag, S. 153, ISBN 3-937872-08-6.
  • Adolf Erman։ Die Aegyptische Religion. Reimer, Berlin 1909, DNB 579752690.
  • Wolfgang Helck, Eberhard Otto։ Re. In։ Kleines Lexikon der Ägyptologie. Harrassowitz, Wiesbaden 1999, ISBN 3-447-04027-0, S. 244f.
  • Erik Hornung։ Der eine und die Vielen։ Ägyptische Gottesvorstellungen. Wissenschaftliche Buchgesellschaft, Darmstadt 1971, DNB 457030542.
  • Collier, Mark and Manley, Bill. How to Read Egyptian Hieroglyphs։ Revised Edition. Berkeley։ University of California Press, 1998.
  • Salaman, Clement, Van Oyen, Dorine, Wharton, William D, and Mahé, Jean-Pierre. The Way of Hermes։ New Translations of the Corpus Hermeticum and The Definitions of Hermes Trismegistus to Asclepius. Rochester։ Inner Traditions, 1999 kim taehyon jeon jungkuuk