Մաստաբա
Մաստաբա, դամբարանի տեսակ, որը լայնորեն տարածված էր Հին Եգիպտոսում։
Կառուցվածք
խմբագրելՈւնի հատած բուրգի տեսք՝ թեք պատերով, հարթ կտուրով։ Ներսը բաժանված է մի քանի մասերի։ Դեպի բուն տապանատունը տանող մուտքը, որպես կանոն, քողարկվում էր։ Ներքին պատերը ծածկված էին որմնանկարներով, որոնք պատկերում էին երկրային կյանքը։ Մարդուն թաղելիս տապանատանը նրա հետ դնում էին կենցաղային իրեր, արդուզարդ և այլն։
Բուն տապանատունը գտնվում էր գետնի տակ։ Մաստաբաներում հորիզոնական ծածկի հետ միասին հանդիպում է նաև թաղածածկ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել