Բացել գլխավոր ցանկը

Կալինինոյի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Լոռու մարզի հյուսիսում։ Գտնվում էր ՀԽՍՀ հյուսային մասում, սահմանակից էր Վրացական ԽՍՀ-ին։ Կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին։ 1962-1964 թվականներին միացած էր Ստեփանավանի շրջանին։ Տարածությունը 690 կմ² է, բնակչություն՝ 39 100 (1987), խտությունը՝ 56,5 մարդ։

Picto infobox map.png
Կալինինոյի շրջան
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/ԽՍՀՄ, Հայաստան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
ՎարչկենտրոնԿալինինո
Խոշորագույն քաղաքԿալինինո
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (1987)39 100
Խտություն56,5
Ազգային կազմՀայեր, ռուսներ, Ադրբեջանցիներ
Տարածք690
(2,3 %)
Kalinino region (Arm.SSR).png
Հիմնադրված է1937-1995 թ.
Պատմական շրջան(ներ)Գուգարք

ԲնակավայրերԽմբագրել

ՊատմությունԽմբագրել

Կալինինոյի շրջանի տարածքը հին ժամանակներից ի վեր եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Կալինինոյի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի մի մասը։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, 972-1113 թվականը՝ Կյուրիկյան թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության ժամանակ Կալինինոյի շրջանը Վրացական թագավորության կազմում էր, իսկ 1801 թվականից Վրաստանի և Հայաստանի հյուսիսարևելյան մի քանի գավառների հետ միացվել է Ռուսական կայսրությանը՝ Թիֆլիսի նահանգի Լոռի-Բորչալուի գավառի, 1919-20 թվականներին՝ Լոռու «Չեզոք գոտու» մեջ։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո մինչև շրջանի ստեղծվելը կազմել է Փամբակ-Լոռու գավառի Վորոնցովկա գավառամասը։

Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են Մեծավանի վաղ միջնադարյան միանավ եկեղեցիները։ Շրջրջանային կուսակցական կազմակերպությունը ստեղծվել էր 1937 թվականին, 1987 թվականին ուներ 73 սկզբնական կուսակցական, 92 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնում «Արևածագ» (հայերեն և ռուսերեն) շրջանային թերթը։

Ռելիեֆ և կլիմաԽմբագրել

Տարածքն ընդգրկում է Լոռվա դաշտի մեծ մասն ու շրջակա լեռնաշղթաների կից լանջերը։ Ռելիեֆը հիմնականում հարթավայրային է։ Արևմուտքում Ջավախքի, հյուսիսում և արևելքում Վիրահայոց լեռներն են։ Առավելագույն բարձրությունը 3196 մ է (Աչքասար)։ Տիրապետում են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։ Կան շինանյութերի և բազմամետաղային հանքավայրեր։

Կլիման բարեխառն է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -4°Շ-ից մինչև -12 °C, հուլիսինը՝ 8-16 °C, տարեկան տեղումները՝ 600-800 մմ, վեգետացիայի շրջանը՝ 60-150 օր։ Խոշոր գետերն են Ձորագետը, Տաշիրը, Լոռիգետը, Ուռուտը։

ՏնտեսությունԽմբագրել

Տնտեսության առաջատար ճյուղերն են տոհմային կաթնաանասնաբուծությունը (25 516 գլուխ, 1986), կարտոֆիլագործությունը, սննդի և թեթև արդյունաբերությունը։ Կա 8 արտադրական ձեռնարկություն։ Արտադրանքի ծավալով առաջնակարգ են Կալինինոյի պանրագործական կոմբինատը (տարեկան արտադրանքը՝ 1550 տ, տալիս է ԽՍՀՄ-ում արտադրվող շվեյցարական պանրի 25%-ը), Սովետաշենի տրիկոտաժի արտադրական միավորման մասնաճյուղը, արծնապատ ամանեղենի գործարանը, «Հայգորգ» արտադրական միավորման Մեծավանի մասնաճյուղը։ Հանրապետության առաջատար կարտոֆիլագործական շրջաններից է։ Մշակում են նաև հացահատիկ և կերային կուլտուրաներ։ Կար 9 կոլտնտեսություն, 13 խորհրդային տնտեսություն, 1 անտառտնտեսություն և 1 միջտնտեսային մեղվաթռչնաբուծական ձեռնարկություն։ Շրջանում է խոշոր եղջերավոր անասունների տոհմաբուծարանը։ Ավտոխճուղիների երկարությունը 170 կմ է։ Գործում է կապի հանգույց՝ 16 բաժանմունքով։

1986-87 ուսումնական տարում կար 20 միջնակարգ, 3 ութամյա, 1 երաժշտական, 1 մարզական դպրոց, պրոֆտեխնիկական ուսումնարան։ 1987 թվականին գործում էին 28 գրադարան, 13 ակումբ, 13 մշակույթի տուն, 1 կինոթատրոն, 2 հիվանդանոց, 3 պոլիկլինիկա։

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 173