HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուռուտ (այլ կիրառումներ)

Ուռուտ (Աղզիբոյուք, Աղզրբոյուք, Աղզիբեյուկ, Մեսխանկա, Միսխանա, Միսխանի ջուր, Միսխանկա, Պրիվոլի, Ուրուտ[1]), գետ Հայաստանի Լոռու մարզում, Ձորագետի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Վիրահայոց լեռնաշղթայի կենտրոնական մասի հարավային լանջերից՝ Գայլիդուռ լեռնանցքի մոտից՝ 1700 մ բարձրությունից, և հոսելով Լոռու մարզով, Ստեփանավան քաղաքից 3,5 կմ արևելք՝ ձախից միանում Ձորագետին։ Երկարությունը 22  (20[2]) կմ է, ջրհավաք ավազանը՝ 148 կմ²։ Հոսում է Լոռու դաշտով, առաջացնում 6 կմ երկարության և 2080 մ լայնության կանիոն։ Պրիվոլնոյե գյուղից գետահովիտն ընդարձակվում է, վերածվում դարավանդված գոգահովտի։ Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ գարնանը։ Տարեկան միջին ծախսը 1,07 մ³/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։

Ուռուտ
Բնութագիր
Երկարություն22 կիլոմետր
Ավազանի մակերես148 կմ²
Ջրի ծախս1,07 մ³/վ
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայումՎիրահայոց լեռներ
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՂանձիլ
ԵրկիրՀայաստան
ԵրկրամասԼոռու մարզ

Ուռուտի և Ձորագետի խառնարանում են գտնվում Լոռի բերդաքաղաքի ավերակները։ Գետակի վրա պահպանվել են 12-13-րդ դարերին ստեղծված Միսխանայի կամուրջը[1][3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 203 — 992 էջ։
  2. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 126 — 150 էջ։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 173 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։