Առաջին սիրո երգը (ֆիլմ)
Առաջին սիրո երգը, 1958 թվականին Հայֆիլմ կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ։ Գլխավոր դերում խաղում է Խորեն Աբրահամյանը՝ երգիչ Վարունցի դերում։
Առաջին սիրո երգը ռուս.՝ Песня первой любви | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ Հայկական ԽՍՀ |
Ժանր | մելոդրամա |
Թվական | 1958 թ. |
Լեզու | հայերեն |
Ռեժիսոր | Յուրի Երզնկյան Լաերտ Վաղարշյան |
Սցենարի հեղինակ | Յակով Վոլչեկ և Ժիրայր Հակոբյան |
Դերակատարներ | Խորեն Աբրահամյան, Հրաչյա Ներսիսյան, Վաղարշ Վաղարշյան, Սեմյոն Սոկոլովսկի, Օլգա Գուլազյան, Նիկոլայ Տեր-Սեմյոնով, Վերջալույս Միրիջանյան, Գուրգեն Գեն և Ամասի Մարտիրոսյան |
Օպերատոր | Արտաշես Ջալալյան |
Երաժշտություն | Առնո Բաբաջանյան Ղազարոս Սարյան |
Կինոընկերություն | Հայֆիլմ |
Տևողություն | 109 րոպե |
Սյուժե
խմբագրելԵրաժշտական, մելոդրամատիկ պատում է տաղանդավոր, բայց հաջողություններից շփացած երգչի մասին, որն անցնելով փորձությունների միջով՝ կարողանում է ուղղել սխալներն ու արժանանալ սիրած կնոջ վստահությանը[1]։
Դերերում
խմբագրել- Հրաչյա Ներսիսյան - Տիգրան Վարունց, Արսենի Հայրը
- Վաղարշ Վաղարշյան - Ավետ Ալեքսանդրի Մելիք-Նուբարյան, երաժիշտ
- Խորեն Աբրահամյան - Արսեն
- Էլեոնորա Սուդակովա - Ռուզան
- Սեմյոն Սոկոլովսկի - Վարուժան
- Օլգա Գուլազյան - Վարդուշ
- Տամարա Լանկո-Կիմանյան - Օֆելյա
- Նիկոլայ Տեր-Սեմյոնով - Մամիկոնյան
- Վերջալույս Միրիջանյան - Փառանձեմ, Մամիկոնյանի կինը
- Արա Սողոմոնյան - Օնիկ
- Իվան Գրիկուրով - հողափորիչի վարորդ
- Ա. Սելիմխանով - Դոդիկ
- Գեն (Գուրգեն Շահնազարյան) - առևտրական
- Ամասի Մարտիրոսյան - պահակ
Դրվագներում
խմբագրել- Տ. Բախշինյան - Ռուզանի և Արսենի որդի, Թաթուլ Դիլաքյան, Աննա Գարագաշ - ընկերուհին, Մուրադ Կոստանյան - Տիգրան Վարունցի հարևանը
Ստեղծագործական խումբ
խմբագրել- բեմադրող նկարիչ - Վալենտին Պոդպոմոգով
- հնչյունային օպերատոր - Նինա Ջալալյան
- ռեժիսոր - Ա. Հայրապետյան
- նկարիչի ասիստենտ - Ռաֆայել Ս. Բաբայան
- մոնտաժ - Վալենտինա Հայկազյան
- երգերի տեքստերի հեղինակներ - Ն. Ադամյան, Հարոլդ Ռեգիստան
- երգերի կատարումը - Սերգեյ Դավիդյան
- խմբագիր - Սաբիր Ռիզաև
- տնօրեն - Աշոտ Դիլանյան
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- պրեմիերա - ապրիլի 4 1958 թ. Երևանում
- պրեմիերա Մոսկվայում օգոստոսի 4 1958 թ.
- ֆիլմը դարձավ ԽՍՀՄ 1958 թ. ամենաշատ դիտվող ֆիլմը - 24, 6 միլիոն հանդիսատես
- Առնո Բաբաջանյանը ֆիլմի համար գրեց 3 երգ՝ «Երևանի սիրուն աղջիկ», «Իմ Երևան», «Դու իմ սիրո արև», որոնք ֆիլմի ցուցադրումից հետո դարձել են հայ ժողովրդի ամենասիրված երգերից։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Առաջին սիրո երգը (ֆիլմ) հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաջին սիրո երգը (ֆիլմ)» հոդվածին։ |