Արտաշես Քալանթարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քալանթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտաշես Փիրաղայի Քալանթարյան (սեպտեմբերի 16, 1931, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 23, 1991, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող, երգիծաբան։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։
Արտաշես Քալանթարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1931 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | փետրվարի 23, 1991 (59 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Երևան |
Մասնագիտություն | լրագրող, թարգմանիչ, հրապարակախոս, դրամատուրգ, երգիծաբան և արձակագիր |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Սովետական Հայաստան, Երեկոյան Երևան և Գրական թերթ |
Կայք | kalantarian.org/artashes |
Արտաշես Քալանթարյան Վիքիքաղվածքում | |
Արտաշես Քալանթարյան Վիքիդարանում | |
![]() |
Կենսագրություն
խմբագրել1954 թվականին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է «Սովետական Հայաստան», «Երեկոյան Երևան», «Գրական թերթ» պարբերականներում, իսկ 1970-ականներց մինչև 1982 թվականը եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագիր։ Արտաշես Քալանթարյանը գրել է մի շարք պիեսներ, որոնք բեմադրվել են հեռուստատեսությամբ և Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը 1980 թվականին բեմադրել է նրա «Քանի դեռ կամ» կատակերգությունը։
Պարբերականներում տպագրել է ֆելիետոններ, որտեղ ծաղրել է բյուրոկրատիզմը, քծնանքը, պարծենկոտությունը և հասարակարգին հատուկ այլ թերությունները։ Գրել է հրապարակախոսական սուր հոդվածներ, պատմվածքներ։ Մտերմություն է արել ժամանակի խոշորագույն արձակագիրներ, բանաստեղծներ Սերո Խանզադյանի, Համո Սահյանի, Պարույր Սևակի և այլոց հետ։
Գրական գործունեություն
խմբագրելԻբրև գրող Արտաշես Քալանթարյանը մեծ ճանաչում է ձեռք բերել «Մարաթոն» (1969) վեպով։ Նրա գրչին են պատկանում տասնյակից ավելի գրքեր, որոնցից մեծ հետաքրքրության են արժանացել «Իսկ դո՞ւք որտեղ էիք», «Ինչո՞ւ տրորեցիր ծաղիկները», «Խոստովանություն» վեպերը և ժողովածուները։ Նրա մի շարք պատմվածքներ և վիպակներ թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, բուլղարերեն։
Երկերի մատենագիտություն
խմբագրելԳրքեր
խմբագրել- Առաջինը, Երևան, Հայպետհրատ, 1958, 40 էջ։
- Դատարանից կոլեկտիվ, Երևան, 1960, 36 էջ։
- Ծխախոտագործը Վարդենիկից (ակնարկ անվանի ծխախոտագործ Արամ Մխեյանի մասին), Երևան, Հայպետհրատ, 1961, 39 էջ։
- Մարգար Գալֆայան (Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի նորարար բանվոր), Երևան, 1961, 46 էջ։
- Գունավոր երազներ (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1962, 100 էջ[1]։
- Ալիկ բալիկը, Երևան, Հայպետհրատ, 1964, 28 էջ։
- Խղճի գիշերային այցը, Երևան, 1965, 216 էջ։
- Պատմվածքներ։ Աշխարհի ճանապարհներին, Երևան, 1967, 476 էջ։
- Մարաթոն (վեպ), Երևան, 1969, 344 էջ։
- Բացեք Ձեր աչքերը, Երևան, 1979, 388 էջ։
- Կատակերգություններ, Երևան, 1982, 224 էջ։
- Մի բուռ ծիծաղ, Երևան, 1984, 336 էջ։
- Շատ ժամանակակից սպանություն, Երևան, 1985։
- Խոստովանություն (վիպակներ), Երևան, 1987, 488 էջ[2]։
- Ի՞նչու տրորեցիր ծաղիկները (պատմվածքներ), Երևան, 1988, 380 էջ[3]։
- Քննություն (վեպ), Երևան, 1989, 352 էջ։
- Իսկ դո՞ւք որտեղ էիք (վեպ), Երևան, 1990, 628 էջ։
- Մարաթոն (վեպ), Երևան, 1993, 344 էջ[4]։
- Հանրապետության օրինակելի քաղաքացին, Սիեթլ, 2001, 84 էջ։
- Իմ տունը քո տունն է (ընտիր երկեր), Երևան, 2007, 356 էջ։
- Գունավոր երազներ, Երևան, 2011, 280 էջ։
Մամուլ
խմբագրել- Ազնիվ գիրք (գրախոսություն Վաղարշակ Նորենցի «Հուշեր և արձագանքներ գրքի ամսին»)։ «Գրական թերթ», 1969, № 3:
Թարգմանություններ (ռուսերենից)
խմբագրել- Իլյա Իլֆ, Եվգենի Պետրով, Վերջին հանդիպում, Երևան, Հայպետհրատ, 1963, 44 էջ։
- Դոլդ-Միխայլիկ Յուրի, Մարտադաշտում մեկն էլ զինվոր է, Երևան, «Հայաստան», 1966, 714 էջ։
- Դոլդ-Միխայլիկ Յուրի, Սև ասպետների մոտ, Երևան, «Հայաստան», 1972։
- Հակոբյան Վազգանուշ, Պայքար, Երևան, «Հայաստան», 1974։
Գրականություն
խմբագրել- Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986։
- Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 12, Երևան, 1987։
- Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 4, Երևան, 2003։
- Ով ով է /Հայեր։ Կենսագրական հանրագիտարան/, հատ. 2, Երևան, 2007։
Պատկերասրահ
խմբագրել-
Արտաշես Քալանթարյանի հուշատախտակը Երևանում
-
Արտաշես Քալանթարյանի գերեզմանը Երևանի քաղաքային պանթեոնում
-
Արտաշես Քալանթարյանի անվանական աստղը Նվիրյալների արահետում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Քալանթարյան, Արտաշես Փիրաղայի (1962). Գունավոր երազներ։ (Պատմվածքներ). Հայպետհրատ.
- ↑ Քալանթարյան, Արտաշես; Kalantarian, Artashes (2014 թ․ հունիսի 27). Խոստովանություն։ Confession. Yavruhrat Publishing. ISBN 9789939011318.
- ↑ Քալանթարյան, Արտաշես Փիրաղայի (1988). Ինչու տրորեցիր ծաղիկները։ Պատմվածքներ ։ Դպրոցական բարձր տարիքի համար. Արեւիկ. ISBN 9785807701008.
- ↑ Քալանթարյան, Արտաշես; Kalantarian, Artashes (1993). Մարաթոն։ Marathon (ռուսերեն). Yavruhrat Publishing. ISBN 9785807907295.
Արտաքին հղումներ
խմբագրել- Արտաշես Քալանթարյան - Գրողի կայքը որտեղից կարելի է ներբեռնել նրա բոլոր ստեղծագործությունները
- «Արտաշես Քալանթարյանն ապացուցել է, որ իրեն «ալիբի» պետք չէ»
- «Արտաշես Քալանթարյան Ռադիոբեմադրություններ» Անդրոիդի ծրագիրը
- «Քալանթարյանի պաշտոնական կայք». kalantarian.org. Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Քալանթարյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Քալանթարյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Քալանթարյան» հոդվածին։ |