Լևոն Մութաֆյան

թատերարգիր

Լևոն Մութաֆյան (հոկտեմբերի 7, 1954, Նիժնի Տագիլ, ՌՍՖՍՀ - նոյեմբերի 11, 2015, Երևան[1][2]), հայ թատերագետ, թատերագիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ[3]։

Լևոն Մութաֆյան
Լևոն Մութաֆյան.jpg
Ծնվել էհոկտեմբերի 7, 1954(1954-10-07)
ԾննդավայրՆիժնի Տագիլ, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ կամ ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 11, 2015(2015-11-11) (61 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրող
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
ԱնդամակցությունՀԳՄ
Պարգևներ

ԿենսագրությունԽմբագրել

Լևոն Մութաֆյանը ծնվել է Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Նիժնի Տագիլ քաղաքում։ Ավարտել է Հայաստանի թատերական գործիչների միության Կիրովականի բաժանմունքին կից դրամատիկական ստուդիան։ Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում։

ԱշխատանքԽմբագրել

ԹատրոնԽմբագրել

Աշխատել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես գլխավոր բեմադրիչի օգնական, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես գլխավոր բեմադրիչի օգնական և գրական մասի վարիչ, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում` որպես տնօրենի տեղակալ և գրական մասի վարիչ, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի դրամատիկական հաղորդումների խմբագրությունում` որպես ավագ խմբագիր։

Ուսումնական հաստատություններԽմբագրել

Գյումրիի «Բալատոն» վարժարանում՝ որպես տնօրենի տեղակալ, Գյումրիի քաղաքապետի խորհրդական, «Շիրակ» գրական-գեղարվեստական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ, ՀՀ Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ, Գյումրիի թիվ 1 վարժարանի տնօրեն, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն, «Օրինաց երկիր» պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ, «Ավանգարդ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ։ 1984 թվականից դասախոսական աշխատանք է կատարել հայաստանյան բուհերում՝ Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական, Գյումրիի Նալբանդյանի անվան պետական մանկավարժական, Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտներում, Հայաստանի «Բաց», Հյուսիսային, «Պրոգրես» համալսարաններում։

Դասախոսություններ է կարդացել Ստամբուլի, Բեյրութի և Հալեպի համալսարաններում։

Գրական գործունեությունԽմբագրել

Աշխատանքները վերաբերում են արդի թատրոնի խնդիրներին[4]։ Գրել է «Ուրախ ճամփորդություն», «Աղավնին», «Օրորցային երկուսի համար» պիեսները, որոնք բեմադրվել են տարբեր թատրոններում։ Հայերեն է թարգմանել Անտոն Չեխովի, Գարսիա Լորկայի, Մյուսեի, Միխայիլ Բուլգակովի, Գոլդմանի, Մաքսիմ Գորկու, Պտուշկինայի, Կունիի, Պավլովսկու պիեսները։ Հեղինակել է տպագրված 25 գիրք, գրել է առաջաբաններ, հրատարակել 20 գիտական հոդված։

Հասարակական գործունեությունԽմբագրել

Եղել է Հայկական հանրագիտարանի արվեստի գիտաճյուղային խորհրդի, Թատերական քննադատների համաշխարհային ասոցիացիայի նախագահության անդամ։ 2007 թվականին ընտրվել է Հայաստանի թատերական գործիչների միության վարչության քարտուղար։ Արժանացել է նաև «Արտիստ» մրցանակի։ Եղել է Հայաստանի գրողների և թատերական գործիչների միությունների, Ազգային թատերական ստեղծագործական միավորման, ՀԹԳՄ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության ժյուրիի անդամ[5], Աղասի Այվազյանի անվան թատերական փառատոնի ժյուրիի նախագահը[6]։

ՄահԽմբագրել

Մահացել է 2015 թվականի նոյեմբերի 11-ին Երևանի «Աստորիա» հյուրանոցում[7]։

Պարգևներ և կոչումներԽմբագրել

Պարգևատրվել է «Գրական վաստակի համար» մեդալով։ Ընտրվել է Բնության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոս։ 2013-2014 թվականներին եղել է «Թատրոն Իքս» թատերական փառատոնի մասնագիտական խորհրդի անդամ։ 2007 թվականին արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2015 թվականին՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխության ոսկե մեդալի[8]։

ԵրկերԽմբագրել

  • Վոլոդյա Գրիգորյան, Երևան, 1981։
  • Մայիս Ռաֆայելյան, Երևան, 1993։
  • Խաղ՝ ըստ Արման Վարդանյան, Երևան, 1999։
  • Արման Վարդանյանի աշխարհը, Երևան, 2000։
  • Պիտեր Բրուկ, Երևան, 2003։
  • Հրաչյա Ղափլանյան, Երևան, 2003։
  • Արմեն Խանդիկյանի թատրոնը, Երևան, 2006։
  • Ռոզա Մխիթարյան, Երևան, 2009։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Մահացել է Լևոն Մութաֆյանը(չաշխատող հղում)
  2. Ինչ հանգամանքներում է մահացել Լևոն Մութաֆյանը
  3. Հայաստանի գրողների միության տեղեկատու հասցեագիրք, Երևան, 2009։
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  5. «Արտավազդ» մրցանակաբաշխությունը կնվիրվի Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 90 ամյակին
  6. «Այվազյանական» փառատոն
  7. «Պարզվել է Լևոն Մութաֆյանի մահվան պատճառը»։ newsarmenia.am։ Վերցված է 2019-09-30 
  8. Լևոն Մութաֆյան

Արտաքին հղումներԽմբագրել