Վիկտոր Բալայան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիկտոր Ռուբենի Բալայան (հուլիսի 16, 1931[1], Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունվարի 31, 1995[2], Երևան, Հայաստան, թաղված է ՀՀ Լոռու մարզի Գարգառ գյուղում), հայ արձակագիր, լրագրող, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1960 թվականից։
Վիկտոր Բալայան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 16, 1931[1] |
Ծննդավայր | Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Վախճանվել է | հունվարի 31, 1995[2] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Գերեզման | Գարգառ |
Մասնագիտություն | գրող, լրագրող, թարգմանիչ և խմբագիր |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1954)[1] |
Ժանրեր | արկածային[1] |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Պիոներ կանչ[1], Ավանգարդ[1], «Հայաստան» հրատարակչություն[1] և Հայֆիլմ |
Վիկտոր Բալայան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Լոռու մարզի Գարգառ գյուղում։ 1954 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Պիոներ կանչ» թերթում որպես գրական աշխատող, 1956-1958 թվականներին՝ «Ավանգարդ» թերթում որպես բաժնի վարիչ։ 1958-1959 թվականներին եղել է «Պիոներ կանչի» պատասխանատու քարտուղարը, 1959-1968 թվականներին՝ «Ավանգարդի» պատասխանատու քարտուղարը, 1968-1970 թվականներին՝ «Հայաստան» հրատարակչության մանկապատանեկան գրականության խմբագրության վարիչը։ Նույն թվականներին դասախոսել է Երևանի համալսարանի ժուռնալիստիկայի բաժնում՝ «Գրականությունը և արվեստը լրագրի էջերում» առարկան։ 1970-1974 թվականներին եղել է «Հայաստան» հրատարակչության գլխավոր խմբագիրը, 1974-1979 թվականներին «Սովետական գրող» հրատարակչության տնօրենը, 1979-1984 թվականներին՝ ՀԽՍՀ մինիստրների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալը։ 1984 թվականից եղել է ՀԽՍՀ պետկինոյի նախագահի առաջին տեղակալը, «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրենը։
Ռուսերեն լույս են տեսել Վ. Բալայանի «Քանդված նկուղի գաղտնիքը» (Երևան, 1974), «Ստվեր և լույս» (Երևան, 1978), լատիշերեն՝ «Քանդված նկուղի գաղտնիքը» (Ռիգա, 1977) գրքերը։
1983 թվականի ապրիլին Երևանի հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Հանդիպում առողջարանում» պիեսը[3]։ Մահացել է 1995 թվականի հունվարի 31-ին։
Վ. Բալայանի երկերի մատենագրություն
խմբագրել- Առաջին դասը (պիես), Երևան, ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության ժողովրդական ստեղծագործության ռեսպուբլիկական տուն, 1957, 27 էջ։
- Երբ կատարում են ընտրողների պատվիրանները (Բասարգեչարի շրջանի Չախլուի գյուղսովետի աշխատանքի փորձը), Երևան, «Հայաստան», 1966, 48 էջ։
- Աշխատանքային քայլերգ Լոռվա դաշտերում (Ստեփանավանի շրջանային սովետի գործադիր կոմիտեի աշխատանքային փորձը), Երևան, «Հայաստան», 1968, 40 էջ։
- Անտեսանելի հետքեր, Երևան, 1968, 160 էջ։
- Վտանգավոր արահետ, Երևան, «Հայաստան», 1969, 256 էջ։
- Պարույր Սանթրոսյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1970, 95 էջ։
- Մշուշը ցրվում է, Երևան, «Հայաստան», 1971, 300 էջ։
- Ճակատագիրը բախում է դուռը։ Կինոյի աշխարհում։ Ճեպանկարներ, Երևան, «Հայաստան», 1972, 480 էջ։
- Մարգո Մուրադյան, Երևան, «Հայաստան», Հայկական թատերական ընկերություն, 1973, 60 էջ։
- Լույս և ստվեր։ Վերադարձրեք կապույտ թռչունը։ Երկրորդ վարկածը։ Անցյալը երբեմն մեռնում է մեզ հետ։ Աստվածային կայծի բռնկումը (վիպակներ և պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1975, 440 էջ։
- Բանալի, Երևան, «Հայաստան», 1977, 351 էջ։
- Վերածնունդ (ժողովածուում տեղ է գտել Վ. Բալայանի «Արմատներ արձակող շիվը» գործը), Ե. «Սովետական գրող», 1977, 552 էջ։
- Սեղմեցին սիրտս (պատմվածքներ), Ե. «Սովետական գրող», 1979, 296 էջ։
- Անցյալը երբեմն մեռնում է մեզ հետ, գիրք առաջին (պատմվածքներ, մանրապատումներ), Ե. «Սովետական գրող», 1980, 464 էջ։
- Անցյալը երբեմն մեռնում է մեզ հետ, գիրք երկրորդ (պատմվածքներ, մանրապատումներ), Ե. «Սովետական գրող», 1981, 448 էջ։
- Մեղադրյալի վերջին խոսքը, Երևան, «Հայաստան», 1982, 292 էջ։
- Որոգայթներ (վիպակներ), Ե. «Սովետական գրող», 1983, 239 էջ։
- Խորեն Աբրահամյան, Հայկական թատերական ընկերություն, 1983, 127 էջ։
- Հավատ (պատմվածքներ), Ե. «Սովետական գրող», 1986, 300 էջ։
- Երկեր, հատոր 1, Երևան, 1988։
- Երկեր, հատոր 2, Երևան, 1988։
- Կրակոց մշուշում (վիպակներ և պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1990, 656 էջ։
- Խաղը (պատմվածքներ), Ե., Դարակ, 2021, 288 էջ։
Վ. Բալայանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Զբիգնև Նենացկի, «Բյուրեղապակի հայելի» օպերացիան, Երևան, «Հայաստան», 1969, 146 էջ։
- Իյենե Մատյաշովսկի, Խոոդի դեբյուտը (վիպակ), Հաննա Պրոշկովա, Ծխամորճով լուսինը (վիպակ), Ուիլյամ Այրիշ, Բակ նայող պատուհանը (վիպակ), Երևան, «Հայաստան», 1970, 332 էջ։
- Վիպակներ և պատմվածքներ։ Սոցիալիստական երկրների գրողների արկածային և գիտաֆանտաստիկ գործերի ժողովածու (գրքի մեջ մտնող Զ. Նենացկիի «Բյուրեղապակի հայելի» օպերացիան», Իյենե Մատյաշովսկու «Խոոդի դեբյուտը», Հաննա Պրոշկովայի «Ծխամորճով լուսինը», Ուիլյամ Այրիշի «Բակ նայող պատուհանը» գործերը թարգմանել է Վ. Բալայանը), Երևան, «Հայաստան», 1975, 499 էջ։
- Լյուիս Նորման, Իր եղբոր ձեռքով (վիպակ), Հաննա Պրոշկովա, Ծխամորճով լուսինը (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1976, 351 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=243
- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 93.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Բալայան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 226)։ |