Խաչակրաց իններորդ արշավանք

Խաչակրաց իններորդ արշավանք, որը որոշ պատմաբաններ համարում են Ութերորդ Խաչակրաց արշավանքի մաս, եղել է վերջին խոշոր Խաչակրաց արշավանքը դեպի Սուրբ երկիր։ Տեղի է ունեցել 1271-1272 թվականներին։ Լյուդովիկոս IX-ի՝ Խաչակրաց ութերորդ արշավանքի ժամանակ Թունիսը վերցնելու անկարողությունը ստիպեց Անգլիական թագավոր Հենրիխ III-ի որդի Էդուարդ I-ին շարժվել Աքքա։ Հետագա իրադարձությունները պատմության մեջ են մտել Իններորդ Խաչակրաց արշավանք անվամբ։ Արշավանքի ժամանակ Էդվարդին հաջողվեց ձեռք բերել մի շարք հաղթանակներ Բեյբարս I-ի դեմ։ Միայն թե վերջում Էդվարդը ստիպված էր շարժվել դեպի տուն անհետաձգելի գործերի պատճառով, գահակալության հարցով, իսկ Ուտրեմերում նրան չի հաջողվում լուծել կոնֆլիկտները լորդերի միջև։ Կարելի է ասել, որ այդ ժամանակ խաչակրաց արշավանքների ոգին արդեն մարել էր[1]:Խաչակիրներըի ամրոցները՝ Միջերկրական ծովի ափերին տեղակայված, ոչնչացման վտանգի տակ էին։

Իններորդ խաչակրաց արշավանք
Խաչակրաց արշավանքներ

Իններորդ խաչակրաց արշավանք
Թվական 1271-1272
Վայր Մերձավոր Արևելք
Արդյունք Հաշտություն Կեսարիայում.
  • Տրիպոլիի պաշարման դադարեցում
  • Մամլուքների նավատորմի ոչնչացում
  • 10 տարվա հաշտություն մամլուքների և խաչակիրների միջև.
Հակառակորդներ
Մամլուքներ
Հրամանատարներ
Էդուարդ I
Կարլ I Անժուցի
Հուգո III
Բոհեմունդ IV
Աբակա-խան
Բեյբարս I
Խաչակիրներ

Նախապատմություն

խմբագրել

Մոնղոլների դեմ մամլուքների տարած հաղթանակից հետո՝ 1260 թվականին, սուլթանը սպանվում է իր հրամանատար Բեյբարսի կողմից, որը հետո ինքն է դառնում սուլթան։ 1268 թվականին Բեյբարսը զավթում է Անտիոքը` դրանով ոչնչացնելով Անտիոքի թագավորությունը և անվտանգ դարձնելով իր դիրքերը հյուսիսում։ Տրիպոլիի ոչ մեծ կոմսության վրա լուրջ վտանգ է կախվում։ Լյուդովիկոս IX-ը, որը կազմակերպել էր արդեն յոթերորդ խաչակրաց արշավանքը դեպի Եգիպտոս, այս անգամ շարժվում է դեպի Թունիս, որտեղ միայնակ մահանում է 1270 թվականին՝ պաշարման ժամանակ։ Արքայազն Էդուարդը ժամանում է Թունիս բավականաչափ ուշ, որպեսզի նշանակալի ավանդ ունենա պատերազմի իրականացման համար։ Դրա հետ մեկտեղ նա շարունակում է իր ճանապարհը դեպի Սուրբ երկիր, որպեսզի օգնի Բոհեմունդ VI-ին Անտիոքի իշխանին և Տրիպոլիի կոմսին մամլուքների դեմ պայքարում։ 1271 թվականի մայիսին Էդուարդը վերջապես ժամանում է Աքքա[2]։ Իր հետ նա բերում է ռազմական պատրաստվածություն ունեցող մեծաքանակ ջոկատ, որը ներառում էր 1000 մարդ, այդ թվում՝ 225 ասպետ[3].

Խաչակիրները Սուրբ Երկրում

խմբագրել

Որոշված էր, որ Էդուարդը եղբոր՝ Լյուդովիկոսի հետ(Կարլ I Անժուացի) հասնի Աքքա՝ Երուսաղեմի թագավորության մայրաքաղաք։ Էդուարդի և Կառլի բանակները ժամանում են 1271 թվականին՝ այն ժամանակ, երբ Բեյբարսը պաշարել էր Տրիպոլին, որը խաչակիրների վերջին տիրույթներից էր։ Քաղաքում կային տասնյակ հազարավոր քրիստոնյա է փախստականներ։ Էդուարդը ժամանում է Աքքա այն ժամանակ, երբ այն դեռ գտնվում էր պաշարման մեջ։ Նրա հայտնվելը ստիպում է Բեյբարսին փոխել իր պլանները և հրաժարվել Աքքայի պաշարումից։

Խաչակիրների արշավանքները

խմբագրել

Էդուարդի տրամադրության տակ չկար այնքան մեծ զորաբանակ, որ կարողանար ջախջախել մամլուքներին դաշտում։ Նա նույնիսկ չէր կարող խանգարել նրանց, որպեսզի չգրավեին Մոնֆորի բերդը` տևտոնական ասպետներին պատկանող։ Արքայազնը այդ պատճառով որոշում է մի քանի արշավանքներ կազմակերպել թշնամու թիկունքում[4]։ Գրոհով Նազարեթը վերցնելով` բնակչությանը սրի է մատնում[5] և հետո կազմակերպում է արշավ դեպի Սեն-Ժորժ-դե-Լեբեն` չնայած դրանով ոչնչի չի հասնում։ Նրա զինվորները վառում են մի քանի տուն և բերքը` դրա համար կորցնելով մի քանի մարդ կրակում։ Հետո Անգլիայից գալիս են լրացուցիչ ուժեր, որոնց հրամանատարն էր Էդուարդի փոքր եղբայրը և Կիպրոսի թագավորի(Հուգո III-ի) զորքերը՝ այդ ամենով ոգեշնչելով Էդվարդին։ Աջակցելու համար Տաճարականներին, Հիվանդախնամներին և տևտոնականներին՝ նա կազմակերպում է արշավանք դեպի ոչ մեծ քաղաքի՝ Կակունի վրա։ Խաչակիրները անակնկալի են բերում թուրքմենների մեծ ջոկատին, որոնք հիմնականում քոչվորներ էին։ Որոշ տվյալների համաձայն՝ սպանում են 1500 մարդու և քշում 500 գլուխ անասուն։ Թուրքմենները Բեյբարսի մոտ ծառայության էին մտել վերջերս՝ մոնղոլների ներխուժումից հետո։ Նրանց ծառայության դիմաց տվել էին ձիեր, զենք, նվիրել հողեր[6]։ Մուսուլման պատմիչները հայտնում են, որ այդ արշավանքի ժամանակ սպանվել է մեկ էմիր և մեկն էլ վիրավորվել է։ Դրանից բացի, ամրոցի կառավարիչը ստիպված հանձնում է բերդը։ Էդուարդը, սակայն, բերդը չի վերցնում և նահանջում է, քանի դեռ Բեյբարսը չէր հասցրել ի մի բերել ուժերը հակադարձ հարվածի համար(այդ ժամանակ նա իր բանակով գտնվում էր Ալեպպոյում` կասեցնելու մոնղոլների ոտնձգությունները)։ 1271 թվականին Էդուարդը իր զորքով կասեցնում է Բեյբարսի հարձակումը Աքքայի վրա։ Բեյբարսը հրաժարվում է շարունակել Տրիպոլիի պաշարումը։ Ժամանակակից պատմաբանները պնդում են, որ Բեյբարսը անհանգստանում է խաչակիրների արշավանքներից, որոնք սպառնում էին թիկունքից։ Ոմանք էլ ադ փաստարկները ժխտում էին` դրա հետ մեկտեղ կարծելով, որ նա չէր ուզում մեկ ուղղությամբ կենտրոնանալ, քանի դեռ չգիտեր խաչակիրների թվաքանակը։

Մոնղոլների արշավանքները

խմբագրել

Հենց որ Էդուարդը հասնում է Աքքա, անմիջապես դեսպանություն է ուղարկում Իրան` Մոնղոլական կայսրության ղեկավար Աբակ-խանի մոտ։ Դեսպանությունը ղեկավարում էին Ռեդջինալդ դե Ռասսելը, Գոդֆրուա դե Վոսը և Իոհան դե Պարկերը։ Նրանց առաքելությունը նրանում էր, որպեսզի մոնղոլների կողմից(որոնք նույնպես թշնամաբար էին տրամադրված մուսուլմանների հանդեպ) ռազմական օգնություն ստանային[7]։, 1271 թվականի սեպտեմբերի 4-ին Աբակ-խանը պատասխանում է, որ համաձայն է համագործակցելու և հարցնում է, թե երբ են միասնաբար դուրս գալու մամլուքների դեմ[8]։ 1271 թվականի հոկտեմբերի վերջին մոնղոլների բանակը հասնում է Սիրիա։ Խանը ինքը, սակայն, Թուրքմենստանում կոնֆլիկտների մեջ էր և այդ պատճառով կարող էր միայն ուղարկել 10 հազարանոց հեծելազոր Սամագարի ղեկավարությամբ։ Այս զորքի կազմում կային զինվորներ` բերված Փոքր Ասիայից և սելջուկների օգնական ջոկատներ։ Չնայած մոնղոլների համեմատաբար փոքր ուժերին՝ նրանց երևալը հանգեցնում է մուսուլմանական բնակչության հեռացմանը, որոնք փախչում են մինչև Կիպրոս, իսկ մոնղոլները ջախջախում են թուրքմենների ուժերը, որոնք պահպանում էին Ալեպպոն, և շարունակում են ներխուժումները դեպի հարավ։ Բայց մոնղոլները չեն մնում Սիրիայում։ Իսկ Բեյբարսը զորքերով դուրս է գալիս Եգիպտոսից 1271 թվականի նոյեմբերի 12-ին, մոնղոլներն արդեն վերցված ավարով անցնում են Եփրատը[9][10]

 

Ճակատամարտ ծովի վրա` Կիպրոսի մոտ

խմբագրել

Բեյբարսը, գալով այն եզրակացության որ շուտով խաչակիրները կհարձակվեն Եգիպտոսի վրա միաժամանակ ծովից և ցամաքից, գիտակցելով իր դրության վտանգավորությունը՝ զբաղվում է նավատորմի ստեղծմամբ։ Նավատորմի կառուցումից հետո նա փորձում է խաչակիրների բանակի վրա ուղղակիորեն հարձակվելու փոխարեն՝ 1271 թվականին ափ իջնել Կիպրոսում՝ հույս ունենալով շեղել Հուգո III-ին և նրա՝ Աքքայի նավատորմը, նվաճել կղզին, մեկուսացնել խաչակիրների բանակը Սուրբ Երկրում։ Սակայն արդյունքում ծովամարտում Բեյբարսի բանակը պարտություն է կրում, և նրա զորքը ստիպված է լինում նահանջել[11]։

Վերջ Խաչակրաց արշավանքին

խմբագրել

Այս հաղթանակից հետո Էդուարդը հասկանում է, որ ուժերի ստեղծման, Երուսաղեմի ազատագրման համար, անհրաժեշտ է վերացնել ներքին անկարգությունները քրիստոնեական տիրույթներում։ Արքայազն Էդուարդը և արքա Հուգոն սկսում են բանակցություններ վարել՝ սուլթան Բեյբարսի հետ հաշտություն կնքելու համար։ Կեսարիայում 1272 թվականին կնքվում է հաշտություն 10 տարի, 10 ամիս և 10 օրով։ Արքայազն Էդմունդը համարյա անմիջապես հասնում է Անգլիա, այդ ժամանակ Էդուարդը մնում է, որպեսզի տեսնի, թե Բեյբարսը կպաշտպանի՞ համաձայնությունը։ Հաջորդ ամիս Էդուարդի վրա մահափորձ են կատարում։ Մի քանի տարբերակ կա, թե ով է ուղարկել մարդասպանին։ Համաձայն առաջին տարբերակի՝ մարդասպանը ուղարկվել է էմիր Ռամլայի կամ Բեյբարսի կողմից։ Նաև որոշ լեգենդներ ասում են, որ մարդասպանը ուղարկվել է Ռաշիդ ադ-ԴինՍինանի կողմից, թեև նա մահացել էր 1192 թվականին՝ Իններորդ Խաչակրաց արշավանքի սկսվելուց առաջ։ Էդուարդը սպանում է վարձու մարդասպանին, բայց մնում է փտեցնող վերքով(որի պատճառը դաշույնի հարվածն էր) և ստիպված է լինում հետաձգել մեկնումը։ 1272 թվականին Էդուարդը թողնում է Աքքան և նավարկում Սիցիլիա։ Եվ մինչ նա ապաքինվում էր կղզում, սկզբում ստանում է որդու՝ Հովհանի մահվան լուրը, իսկ հետո հոր՝ Հենրիխ III(Անգլիայի հավաքականի թագավոր)-ի մահվան լուրը։ 1273 թվականին Էդուարդը սկում է իր ճանապարհը դեպի տուն՝ անցնելով Իտալիայով, Գասկոնով և Փարիզով։ Նա վերջապես 1274 թվականի կեսերին հասնում է Անգլիա։

 

Արշավանքների հետևանքները

խմբագրել

Էդուարդը ուղեկցում է Թեոբալդո Վիսկոնտիին, որը հետագայում դառնում է Գրիգորիոս X։ Նա 1272 թվականին նոր խաչակրաց արշավանքի կոչով է հանդես գալիս, բայց դա կյանքի չի կոչվում։ Ընդ որում քրիստոնեական պետությունների միջև առաջ են գալիս նոր գժտություններ, երբ Կարլ I Անժուացին, օգտվելով Հուգո III (Կիպրոսի թագավոր)ի, Տաճարականների և Վենեցիայի միջև եղած կոնֆլիկտից և փորձում է վերահսկողություն սահմանել Սուրբ Երկրում գտնվող տարածքների վրա։ Մարիա Անտիոքցին, ձեռք բերելով հավակնություն Երուսաղեմի թագավորության վրա, սկսում է քաղա քացիական պատերազմ Կիպրոսում։ 1277 թվականին Ռոջեր դե Սան-Սևերինոն գրավում է Աքքան Կարլի համար։ Երկպառակտչական կռիվները հյուծում էին թագավորությունը։ Նրանք հնարավորություն էին տալիս մեկ հրամանատարի իր շուրջը ուժեր համախմբել խաչակրաց արշավանքի համար։ Այդպիսին եղավ Կարլ Անժուացին։ Սակայն այդ հույսերը չէին արդարանում, քանի դեռ վենեցիացիները կատարում էին խաչակրաց արշավանք դեպի Կոստանդնուպոլիս, որտեղ Միխայիլ VIII Պալեոլոգոսը վերջերս հիմնել էր Բյուզանդական կայսրությունը և վռնդել էր վենեցիացիներին։ Գրիգորիոս պապը չի աջակցում արշավանքին, բայց Մարտին IV-ը 1281 թվականին ողջունում է այդ արշավանքը։ Սակայն Սիցիլիական. գիշերները` տեղի ունեցած 1282 թվականի մարտին, ստիպում է Կարլին վերադառնալ տուն։ Այդ լինում է վերջին արշավանքը` սկսված Եվրոպայում ընդդեմ Բյուզանդիայի և Սուրբ Երկրում՝ ընդդեմ մուսուլմանների։ Հաջորդ ինը տարիներին մամլուքները սկսում են առաջ քաշել նոր պահանջներ՝ կապված հարկերի հետ։ Այդ բոլորը խախտում է միջազգային հաշտության պայմանագիրը։ 1289 թվականին սուլթան Կալաուն ալ-Մանսուրը մեծ բանակ է հավաքում և շարժվում Տրիպոլիի վրա՝ քաղաքը պաշարելով և արյունահեղ գրոհով վերցնելով այն։ Քաղաքների գրավումը մամլուքների համար առանձնակի դժվարությամբ էր լինում։ Քրիստոնյաները մոլեռանդությամբ հակառակություն էին ցույց տալիս։ Ինքը՝ Կալաունը, կորցնում է ավագ որդուն։ Նրան երկու տարի էր պետք վերականգնվելու կորստից հետո և հավաքելու նոր բանակ։ 1275 թվականին Աբակ-խանը սուրհանդակի միջոցով նամակ է ուղարկեց Էդուարդին։ Խանը խնդրեց Էդուարդին կազմակերպել հերթական խաչակրաց արշավանքը և ասաց, որ հաջորդ անգամ ինքը մեծ օգնություն ցույց կտա։ Էդուարդը նույն տարում պատասխանեց նրան՝ շնորհակալություն հայտնելով Իններորդ Խաչակրաց արշավանքի ժամանակ համագործակցելու համար՝ նշելով նաև նրա՝ քրիստոնեությանը նվիրվածության մասին։ Նա նշեց նաև, որ չգիտի, թե երբ է տեղի ունենալու հաջորդ խաչակրաց արշավանքը և պատրաստ է ուրախությամբ վերադառնալու Սուրբ Երկիր և կտեղեկացնի Աբակային, եթե Հռոմի պապ նորից Խաչակրաց արշավանք հայտարարի։ Նամակն ուներ ձևական բնույթ, քանի որ Էդուարդը խաչակրաց արշավանքի համար չէր սկսել ինչ-որ նախապատրաստական աշխատանք տանել։ 1276 թվականին մեկ այլ սուրհանդակ եկավ նույն ուղերձով, և, որպես ավելացում, խանը ներողություն խնդրեց այն բանի համար, որ 1271 թվականին չի կարողացել էական օգնություն ցուցաբերել[12]։ 1275 թվականին ուխտագնացների խումբը Աքքայից ենթարկվեց հարձակման։ Որպես վրեժ սպանվեցին 18 մուսուլման վաճառականներ՝ Սիրիայից եկող քարավանին ուղեկցող։ Կալաունը պահանջեց վճարել մեծ գումար որպես փոխհատուցում։ Բայց պատասխան չստացվեց, և սուլթանը դա օգտագործեց որպես առիթ պատերազմի համար։ Նա 1291 թվականին պաշարեց Աքքան և գրոհով վերցրեց այն՝ դրանով վերջ դնելով խաչակիրների վերջին անկախ պետությանը Սուրբ Երկրում։ Ինքը՝ Կալաունը, մահացավ պաշարման ժամանակ, և Խալիլ ալ-Աշրաֆը` միակ կենդանի մնացածը նրա ընտանիքից, դարձավ նոր սուլթան։ Խաչակիրների հենակետը տեղափոխվեց հյուսիս` Տարտուս, հետո Կիպրոս։ 1299 թվականին մոնղոլական բանակը Ղազան - խանի գլխավորությամբ մի քանի հաջող արշավանք իրականացրեց մամլուքների դեմ։ Հետո մոնղոլները և հայերը իրականացրին ևս մեկ համագործակցություն Սիրիայի համար։ Վերջին հենակետը Սուրբ Երկրում Արվադն էր, որն ընկավ 1302 թվականին։ Դրանով ավարտվեցին Խաչակրաց արշավանքները Սուրբ Երկրում, որը Առաջին խաչակրաց արշավանքից հետո երկարաձգվել էր 208 տարի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. A Manual of Church History Albert Henry Newman, p, 461
  2. Prestwich,p,75
  3. Prestwich, p, 71
  4. Tyerman,p, 813
  5. The Encyclopedia Britannica, Or Dictionary of Arts, Science, and General Literature, Volume 6,page 557
  6. Preiss, p, 70
  7. "Histoire des Croisades III", Rene Crousset, p, 653,
  8. Preiss, p, 98
  9. "Histoire des Croisades III", Rene Crousset, p, 653.
  10. Runciman, l, 336-337
  11. The Later Crusades, 1198-1311,Kenneth M. Setton, Robert Lee Wolf.
  12. Preiss, p, 101,

Գրականություն

խմբագրել
  • «Histoire des Croisades III», René Grousset
  • «Edward I», Michael Prestwich, University of California Press, 1988
  • «The Crusades: A History of One of the Most Epic Military Campaigns of All Time», Jonathan Howard, 2011
  • «God’s War: A New History of the Crusades», Christopher Tyerman
  • «Mongols and Mamluks», Reuven Amitai-Preiss, 2005
  • «A History of the Crusades: The Kingdom of Acre and the Later Crusades», Steven Runciman, 1987