Գասկոն
Գասկոն (ֆր.՝ Gascogne, հին պատմական տարածաշրջան Ֆրանսիայում, Օկսիտանիա մարզի մի մասը[1]։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/dc/MapOfGascony.png/220px-MapOfGascony.png)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/38/Flag_of_Gascogne.svg/220px-Flag_of_Gascogne.svg.png)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/af/Gascogne_drapeau.svg/220px-Gascogne_drapeau.svg.png)
Աշխարհագրական դիրքը
խմբագրելՏարածքն ընդգրկվել է այժմյան Լանդեր, Վերին Պիրենեյներ Ժեր դեպարտամենտների և Վերին Գարոն Թարն է Գարոն Լո և Գարոն դեպարտամենտների հարավային մասերում։
Արևմուտքից ողողվում է Բիսկայան ծոցի ջրերով։
Պատմություն
խմբագրելՏարածքն իր անունը ստացել է բասկերների կողմից, որոնք այստեղ են եկել 6-րդ դարում Պիրենեյներ լեռնաշղթայի հարավային մասից։
602 թվականին դաժան հակամարտության արդյունքում նվաճվել է ֆրանկների կողմից և այդ օրվանից ղեկավարվել է Ակվիտանիի հերցոգների կողմից[2]։ 768 թվականին Կառլ Մեծը Գասկոնը հանձնեց Լուպա II-ին, որի ժառանգները մի քանի անգամ դեմ դուրս եկան Կառլ Մեծին և նրա ժառանգներին։
872 թվականին Գասկոնը փաստացի առանձնացվեց Ֆրանսիայից և հերցոգ ընտրվեց Լուպա II-ի ժառանգներից մեկը։ 1058 թվականին, երբ Գասկոնի հերցոգը դարձավ Աքվիտանիայի հերցոգ, Գասկոնը մտավ Աքվիտանիայի մեծ թագավորության կազմի և բաժանեց վերջինիս ճակատագիրը․ 1154 թվականից մինչև 1453 թվականն այն պատկանում էր Անգլիային, հետո անցավ Ֆրանսիային։
Հայտնի գասկոնցիներ
խմբագրել- Հենրի IV,Ֆրանսիայի թագավոր
- Ժան-Արման դյու Պեյրե, Տրևիլի կոմս, կապիտան-լեյտենանտ, ֆրանսիական թագավորական հրացանակիր
- Շառլ Օժյե դը Բաց դը Կաստելմոր՝ դուքս դ'Արտանյան, թագավորական հրացանակիր
- Ժան Բատիստ Բեռնադոտ, (հայտնի է Կարլ XIV Յուհան անվամբ) Ֆրանսիայի մարշալ, Շվեդիայի թագավոր Կարլ XIV Յուհան անվամբ), Բեռնադոտների դինաստիայի հիմնադիրը։
- Յոախիմ Մյուրատ, ֆրանսիական ռազմական գործիչ, Ֆրանսիայի մարշալ, Նեապոլի թագավոր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ИСТОРИЧЕСКАЯ ОБЛАСТЬ ГАСКОНЬ». www.konnesans.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Аквитания
Գրականություն
խմբագրել- «Гасконь». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գասկոն» հոդվածին։ |