Օտտոն I կամ Օտտո I (գերմ.՝ Otto I der Große, նոյեմբերի 11, 912, Վալլհաուզեն, Սաքսոնիա — մայիսի 7, 973, Մեմլեբեն), Սաքսոնիայի հերցոգ (Օտտո II անունով) 936-961 թվականներին, Գերմանիայի թագավոր 936 թվականից, Հռոմեական Սրբազան կայսրության կայսր 962 թվականից, Իտալիայի թագավոր 961 թվականից։ Գերմանիայի թագավոր Հենրիխ I-ի և Մաթիլդա Վեստֆալսեցու որդին։ Նրա ղեկավարման տարիներին հիմնադրվել է Հռոմեական Սրբազան կայսրությունը։

Օտտո I Մեծ
գերմ.՝ Otto I der Große
Գերմանիայի թագավորներ
հուլիսի 2 936 - մայիսի 7 973
Նախորդող Հենրիխ I
Հաջորդող Օտտոն II
Հռոմի կայսրեր
փետրվարի 2 962, Հռոմ
Նախորդող Բերենգար I
Հաջորդող Օտտոն II
(5-րդ) Սաքսոնիայի դուքս
հուլիսի 2 936 - 961
Նախորդող Հենրիխ I
Հաջորդող Հերման Բիլլունգ
Ֆրանկոնիայի դուքս
հոկտեմբերի 2 939 - մայիսի 7 973
Նախորդող Էբերհարդ Ֆրանկոնցի
Հաջորդող Օտտոն II
 
Մասնագիտություն՝ կառավարիչ
Ազգություն Գերմանիա Գերմանիա
Ծննդյան օր նոյեմբերի 11, 912
Ծննդավայր Վալլհաուզեն, Սաքսոնիա
Վախճանի օր մայիսի 7, 973
Վախճանի վայր Մեմլեբեն
Թաղված Մագդեբուրգի տաճառ
Դինաստիա Սաքսոնիա
Քաղաքացիություն  Սրբազան Հռոմեական կայսրություն
Հայր Հենրի I
Մայր Մաթիլդա Վեստֆալցի
Ամուսին 1-ին. Էդիտ Անգլիացի
2-րդ. Ադելգեյդա Բուրգունդցի
Զավակներ '1-ին ամուսնությունից.
որդի. Լյուդոլֆ Շվաբցի
աղջիկ. Լիուտգարդա
2-րդ ամուսնությունից.
որդեգրած Հենրիխ, Բրունո,
աղջիկ. Մաթիլդա
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Սաքսոնական դինաստիայից։ Հենրիխ I-ի որդին։ Շվաբիայի, Բավարիայի, Լոթարինգիայի և այլն դուքսերի անջատողական քաղաքականության դեմ պայքարում հենվել էր հոգևորականների վրա, նրանց շնորհել լայն արտոնություններ։ Շարունակել էր պոլաբյան սլավոնների հողերի նվաճումը։ 955 թվականին գերմանացի և չեխ զորքերը Օտտոն I-ի գլխավորությամբ պարտության էին մատնել հունգարներին Լեխ գետի մոտ և կասեցրել նրանց առաջխաղացումը դեպի Արևմուտք։

951 թվականին իրեն էր ենթարկել Լոմբարդիան և ընդունել Իտալիայի թագավորի տիտղոսը։ Հռոմի քաղաքացիներից արտաքսված Հովհաննես 12-րդ պապին օգնելու պատրվակով 961 թվականին արշավել էր Հռոմ և 962 թվականի փետրվարի 2-ին պապից ստացել կայսերական թագ։ Դրանով սկզբնավորվել էր «Հռոմեական սրբազան կայսրությունը»։

Օգտվելով պապության թուլացումից՝ փաստորեն իրեն էր ենթարկել այն։ Հարավային Իտալիան ենթարկելու նրա փորձը (967-971) հաջողություն չի ունեցել։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Егер О.. Всемирная история: в 4 томах. — СПб.: Специальная литература, 1997. — Т. 2: Средние века. — 690 с. — 5 000 экз. — ISBN 5-87685-085-3.
  • Видукинд Корвейский. Деяния саксов = Res Gestae Saxonicarum. — М.: Наука, 1975. — (Памятники средневековой истории народов центральной и восточной Европы).
  • Фазоли Джина. Короли Италии (888—962 гг.) / Пер. с итал. Лентовской А. В.. — СПб.: Евразия, 2007. — 288 с. — 1 000 экз. — ISBN 978-5-8071-0161-8.
  • Балакин В. Д.. Творцы Священной Римской империи. — М.: Молодая гвардия, 2004. — 356 с. — (Жизнь замечательных людей: Серия биографий; Вып. 1095 (895)). — 5000 экз. — ISBN 5-235-02660-8.
  • Альфан Л. Великие империи варваров: от Великого переселения народов до тюркских завоеваний XI века. М., Вече, 2006
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։