Ռեյմսի տաճար (ֆր.՝ Notre-Dame de Reims), գոթական տաճար ֆրանսիական Ռեյմս քաղաքում։ Կառուցվել է 1211-1311 թվականներին։

Ռեյմսի տաճար
Cathédrale Notre-Dame de Reims
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏեղագրությունՌեյմս[1][2]
Հասցեrue du Trésor
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Reims?
Հիմնական ամսաթվերը13-րդ դար
Մասն էCathedral of Notre-Dame, Former Abbey of Saint-Rémi and Palace of Tau, Reims?
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[1] և դասակարգված պատմական հուշարձան[1]
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ՃարտարապետJean d'Orbais?
Ճարտարապետական ոճRayonnant?
Կառուցման սկիզբ1211
Կառուցման ավարտ1275
Հիմնադրված13-րդ դար
Բարձրություն81 մետր
Քարտեզ
Քարտեզ
 Reims Cathedral Վիքիպահեստում
cathedrale-reims.com

Ռեյմսի տաճարը կաթոլիկ ամենահայտնի տաճարներից է և' որպես գոթիկայի դրսևորում, և' որպես եվրոպական պատմության կարևոր իրադարձությունների խորհրդանիշ։ Ուշ միջնադարից սկսած մինչև 19-րդ դարը այս տաճարում են թագադրվել ֆրանսիական միապետները[3]։ Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում։ Տարեկան տաճարը տեսնելու են այցելում մոտ մեկ միլիոն զբոսաշրջիկներ[4]։

Ժամանակագրություն

խմբագրել
 
Տաճարի տեսքը հյուսիս-արևելքից
  • 5-րդ դար։ Հռոմեական անտիկ բաղնիքի տեղում սուրբ եպիսկոպոս Նիկազին (Saint Nicaise) կառուցում է եկեղեցի Աստվածամոր պատվին։
  • 498 թվական։ Սուրբ Ռեմիգիոսը (լատին․՝ Remigius) Ռեյմսի եկեղեցում կնքում է Քլոդվիգ 1-ինին։
  • 816 թվական։ Կառլոս Մեծի որդին՝ Լյուդովիկոս 1-ին Բարեպաշտը, Ռեյմսում թագադրում է կայսրին։
  • 1027 թվական։ Կայանում է Հենրի 1-ինի թագադրումը։ Մյուռոնի սուրբ սկիհի և Ռեյմսի արքեպիսկոպոսության հզորությունը առիթ դարձան, որ տաճարը դառնա ֆրանսիական թագավորների թագադրման անփոփոխ վայր։
 
Արևմտյան մասի երկու վարդ-պատուհանները
  • 1210 թվական։ Հրդեհից այրվում է հին եկեղեցին[5]։
  • 1211 թվական։ Օբրի դե Ումբերը (ֆր.՝ Aubry de Humbert) դնում է Աստվածամորը նվիրված նոր տաճարի հիմքը. հենց այդ տաճարն է կանգուն մինչ օրս։ Տաճարի կառուցմանը մասնակցել են չորս ճարտարապետներ՝ Ժան դը Օբրեն (լատին․՝ Jean d'Orbais), Ժան լե Լուն (լատին․՝ Jean-le-Loup), Գոշե Ռեյմսցին (լատին․՝ Gaucher de Reims) և Բեռնար Սուասոնսկին (լատին․՝ Bernard de Soissons
  • 15-րդ դար։ Ռեյմսի տաճարում աշխատում է ֆրանսիացի մեծ բանաստեղծ և կոմպոզիտոր Գիյոմ դը Մաշոն, որ ականատեսն է եղել Ռեյմսի տաճարի պաշարմանը Հարյուրամյա պատերազմի ընթացքում։ 1429 թվականին Ժաննա դ'Արկի ակտիվ մասնակցությամբ այստեղ կայանում է Կառլ 7-րդի թագադրումը. դա Հարյուրամյա պատերազմի բեկումնային պահերից էր[6]։
  • 16-րդ դար։ Ռեյմսի տաճարից կորչում է Ռեյմսի կտակարանը, որով թագադրվելիս ավանդաբար երդվում էին Ֆրանսիայի արքաները։
  • 1825 թվականի մայիսի 29։ Ռեյմսում կայանում է վերջին թագադրումը. թագավոր է հռչակվում Կառլ 10-րդը։
  • 20-րդ դար։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները գրավում են տաճարը, որը չորս տարի գտնվում է ռազմական գործողությունների տիրույթում։ 1914 թվականին գնդակոծման հետևանքով տաճարը վերածվոմ է «կրակի ծովի»։ Ոչնչացվում են վիտրաժների մնացորդները, այդ թվում՝ մեծ վարդը (հետագայում վերականգնվել է մասամբ), զգալիորեն տուժում են քանդակները։ 1914 թվականի ֆրանսիացի գրող Ռոմեն Ռոլանը հրատարակում է «Pro aris» հոդվածը, որտեղ մեղադրում է գերմանացի զորքերին բարբարոսության մեջ։ Միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցի պաշտպանության օգտին է հանդես գալիս նաև Էմիլ Ժակ-Դալկրոզը։

Տաճարի վերանորոգումը շարունակվում է մինչ օրս։ Եպիսկոպոսական նախկին պալատի տեղում հավաքվել են ռմբակոծությունից վնասված բեկորներ, քանդակների մասեր։

Ճարտարապետություն

խմբագրել
 
Սուրբ Սիքստի պատկերով վիտրաժ

Ռեյմսի Աստվածամոր տաճարը ֆրանսիական գոթիկայի խոշորագույն դրսևորումն է ավելի վաղ կառուցված Փարիզի Աստվածամոր, Ամյենի և Շարտրի տաճարներից հետո։ Աշտարակի բարձրությունը 80մ է։ Տաճարը ամենաներդաշնակն է, չնայած աշտարակները ավարտուն տեսք չունեն։ Ծրագրվել էր յոթ աշտարակ կառուցել՝ սրածայր գմբեթներով։Տաճարը կառուցվել է 9-10-րդ դարերի ռոմանական եկեղեցու տեղում, որը խիստ տուժել էր 1210 թվականի հրդեհից։ 1211 թվականից սկսվել է նոր տաճարի շինարարությունը, որը չի ընդհատվել 20 տարվա ընթացքում։ 1241 թվականին ավարտվել է տրանսեպտի կառուցումը։ Գլխավոր անվակունդի կառուցումը ավարտվել է ավելի ուշ։ 1250 թվականին ավարտվել է գլխավոր՝ արևմտյան ճակատի ձևավորումը քանդակներով։ Անվակունդի ներսում՝ սալահատակին, կա գրություններով լաբիրինթոս, որով վերականգնվում են ճարտարապետների անունները։ Տաճարի երկարությունը 138.69մ է, անվակունդի բարձրությունը՝ 37.95մ։ Կամարաշարը զադարված է տերևային զարդաքանդակներով։

Տաճարի արևմտյան ճակատը կառուցված է ուշ գոթիկայի ոճով։ Ի տարբերություն Փարիզի Աստվածամոր տաճարի՝ աշտարակները ճակատային մասի հետ մեկ ամբողջություն են կազմում։ Պորտալներն ու պատուհանները զարդարված են քարե նուրբ նախշերով։ Երկրորդ հարկի բարձր պատուհանները և կամարաշարը ավելի են ընդգծում ճակատի ուղղահայաց գծերը։ Պորտալները զարդարված են վարդակ պատուհաններով։ Երկրորդ հարկի վերևում ավանդաբար տեղադրված են մեծ չափերով քանդակներ։ Սրաձողով բարձր աշտարակը գտնվում է գլխավոր աբսիդի վերևում։ Տրանսեպտի վերին պատուհանները ծածկված են սև-սպիտակ վիտրաժով։ Գունավոր շատ վիտրաժներ վնասվել են դեռևս 18-րդ դարում։ Արևմտյան ճակատը ընդհանուր առմամբ նման է Փարիզի Աստվածամոր տաճարին, բայց տարբերվում է գերիշխող ուղղահայաց գծերով՝ սուր ձև ունեցող։ Ինքնատիպ են նաև լայն և բարձր պատուհանները, որոնք գրեթե հատվում են իրար։ Կենտրոնական և եզրային ճակատները ունեն բազմաթիվ արկբուտաններ, սյուներ, տարբեր չափերի կամարներ։ Հետաքրքիր են ջրհորդանները, որոնց դուրս ցցված մասերն ունեն ոչխարի, ցլի, վիշապի, անգղի տեսք։

Ռեյմսի տաճարի ճակատները բավականաչափ հարուստ են արձաններով. ընդհանուր առմամբ դրանց թիվը հաշվվում 2303-ի[7][8]։ Դրանց շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հրեշտակները, որոնցից առավել հայտնի է այսպես կոչված «ժպտացող հրեշտակը»։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. archINFORM (գերմ.) — 1994.
  3. The last coronation was that of Charles X, on 29 May 1825
  4. Reims Cathedral page on culture
  5. Historical Aspects of the Reconstruction of Reims Cathedral, 1210-1241, Robert Branner, Speculum, Vol. 36, No. 1 (Jan., 1961), 23.
  6. A Global Chronology of Conflict: From the Ancient World to the Modern Middle East, ed. Spencer C. Tucker, (ABC-CLIO, 2010), 333, 335.
  7. «Sculptures déposées de la cathédrale de Reims au Palais du Tau» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  8. Société des Amis de la Cathédrale

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյմսի տաճար» հոդվածին։