Լոիկ Ռեմի

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Լոիկ Ռեմի (ֆր.՝ Loïc Rémy, հունվարի 2, 1987(1987-01-02)[1], Rillieux-la-Pape), ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող։

Football pictogram.svg
Լոիկ Ռեմի
ֆր.՝ Loïc Rémy
Chelsea 2 West Brom 0 The Blues go marching on (15672771328).jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of France.svg Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 2, 1987(1987-01-02)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Rillieux-la-Pape
Հասակ 184
Քաշ 78
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԱնգլիաՉելսի
Համար 18
Պատանեկան կարիերա
1994-1999 թթ.
1999-2006 թթ.
ՖրանսիաԱՍՊՏՏ Լիոն
ՖրանսիաԼիոն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2008 թթ.
2008
2008-2010 թթ.
2010-2013 թթ.
2013-2014 թթ.
2013-2014 թթ.
2014-ներկա
ՖրանսիաԼիոն
ՖրանսիաԼանս (վարձավճար)
ՖրանսիաՆիցցա
ՖրանսիաՄարսել
ԱնգլիաՔուինզ Պարկ Ռենջերս
ԱնգլիաՆյուքասլ Յունայթեդ
ԱնգլիաՉելսի
12 (0)
10 (3)
68 (26)
68 (27)
15 (6)
26 (14)
19 (7)
Ազգային հավաքական
2007
2007-2008 թթ.
2009-ներկա
ՖրանսիաՖրանսիա (Մ-20)
ՖրանսիաՖրանսիա (Մ-21)
ՖրանսիաՖրանսիա
4 (2)
11 (3)
30 (7)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2 օգոստոսի 2015 (UTC):

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2 օգոստոսի 2015 (UTC)

Ակումբային կարիերաԽմբագրել

Լոիկ Ռեմին ծնվել է Լիոնում գտնվող Կարմիր Խաչի հիվանդանոցում։ Նա իր կարիերան սկսել է «ԱՍՍՊՏ Լիոնի» երիտասարդական թիմում, որը մարզում էր Ռենե Ժան Ժակեն, Էմե Ժակեյի եղբայրը[2]։ Այստեղ նրան գտան «Լիոն» ակումբի սկաուտները, երիտասարդ խաղացողին հրավիրելով իրենց մոտ։

«Լիոն»Խմբագրել

Ակումբի ակադեմիայում լինելուց մի քանի տարի հետո, որտեղ նա սովորել էր Կարիմ Բենզեմայի, Անտոնի Մունիեյի և Հատեմ Բեն Արֆայի հետ, 2006 թվականի հոկտեմբերի 11-ին նա կնքեց իր առաջին պրոֆֆեսիոնալ պայմանագիրը՝ երեք տարի ժամկետով։ 3 օր հետո, հոկտեմբերի 14-ին «Սենտ Էտիենի» դեմ խաղում, հիմնական կազմում, կայացավ նրա դեբյուտը՝ 73-րդ րոպեին նա փոխարինեց Սիլվեն Վիլտորին[3]։ Նույն թվականի նոյեմբերի 11-ին նա խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում, Սեդանի դեմ (1։0) խաղալով 82 րոպե[4]։ 2007-2008 մրցաշրջանում Ռեմին ակումբի հիմնական կազմում խաղադաշտ դուրս եկավ կանոնավոր կերպով։ Չնայած դրան, նա հաճախ խաղադաշտ դուրս եկավ, և, որպեսզի պահպանի խաղային մարզավիճակը, նա Ֆրանսիայի սիրողական առաջնությունում խաղաց «Լիոնի» երկրորդ կազմում։ Հիմնական կազմում հարձակվողը խաղաց ընդամենը 6 խաղ և 2008 թվականի հունվարի 31-ին հանձնվեց վարձակալման «Լանսին»։ Գործարքի մեջ նշված էր, որ «Լանսը» հնարավոր է գնի Լոիկը 8-10 միլիոն եվրոյով[5]։

«Լանս»Խմբագրել

Փետրվարի 9-ին, «Կանի» դեմ խաղում կայացավ Ռեմիի դեբյուտը թիմի հիմնական կազմում։ Նույն խաղում, պրոֆֆեսիոնալ մակարդակում նա խփեց իր առաջին գոլը[6]։ Երկու շաբաթ անց, Ֆրանսիայի գավաթի կիսաեզրափակչում, «Լե Մանի» դեմ խաղում նա խփեց հաղթական գնդակը[7]։ Եզրափակչում, «Պարի Սեն Ժերմենի» դեմ խաղում խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում, սակայն 12-րդ րոպեին լքեց խաղադաշտը վնասվածքի պատճառով։ Լանսը 0։1 աշվով պարտվեց։ Մրցաշրջանի ավարտից հետո նա վերադարձավ «Լիոն»։

«Նիցցա»Խմբագրել

2008 թվականի հունիսի 5-ին Ռեմին տեղափոխվեց «Նիցցա»։ Տրանսֆերի արժեքը կազմեց 8 միլիոն եվրո՝ դառնալով ամենամեծը ակումբի պատմության մեջ[8]։ Դեբյուտը կայացավ 2008 թվականի օգոստոսի 9-ին՝ «Գավրայի» դեմ խաղում, որտեղ իր թիմը պարտվեց 0։1[9]։ Հաջորդ 6 խաղերի ընթացքում Ռեմին խփեց 6 գոլ, որոնցից մեկը իր նախկին ակումբի՝ «Լիոնի» դարպասին։ Ամբողջ մրցաշրջանում խաղացողը խաղաց 36 խաղ և խփեց 13 գնդակ։ Հաջորդ մրցաշրջանում նա առաջին գնդակը խփեց Ֆրանսիայի առաջնության առաջին տուրում՝ «Սենտ Էտիենի» դարպասին։ Մեկ ամիս անց նա 3 խաղ շարունակ խփեց 3 գոլ։ Հունվարի 20-ին, «Օսերի» դեմ տնային հանդիպման ժամանակ 0։1 հաշվով կրած պարտությունից հետո, «Նիցցայի» որոշ երկրպագուներ հայհոյեցին իրենց ակումբի խաղացողներին։ Ռեմին, լինելով դրանցից մեկը, երկրպագուների արածը համարեց «անհանդուրժելի» և սպառնաց ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լքել ակումբը, եթե երկրպագուների արածը կրկնվի[10]։ Այդ մրցաշրջանում Լոիկով հետաքրքրվում էին շատ ակումբներ, որոնց թվում էին «Արսենալը»[11], «Վեսթ հեմ Յունայթեդը», «Ստոք Սիթին»[12], «Միլանը» և «Ֆիորենտինան»[13], նաև «Լիոնն» ու «Բորդոն»[14]։ Այն բանից հետո, երբ «Լիոնի» հետ կնքած պայմանագիրը ավարտվեց, Ռեմին որոշեց մնալ «Նիցցայում»[15], որտեղ անցկացրեց մրցաշրջանի մնացած մասը։

«Մարսել»Խմբագրել

2010 թվականի օգոստոսի 19-ին Ռեմին տեղափոխվեց «Մարսել», կնքելով 5 տարվա պայմանագիր[16]։ Տրանսֆերի արժեքը մնաց չբացահայտված, բայց հայտարարվեց, որ կազմել է շուրջ 15,5 միլիոն։ Ֆուտբոլիստի ներկայացման ժամանակ հայտարարվեց, թե ենթադրվում է, որ Ռեմին ունի սրտի արատ[17]։ Այդ պատճառով անցկացվեցին լրացուցիչ տեստեր[18][19]։ Օգոստոսի 24-ին Լոիկին հետազոտող սրտաբանների կողմից հայտարարվեց, որ խաղացողը առողջ է[20]։ Նոր ակումբում Ռեմին առաջին խաղը անցկացրեց «Բորդոյի» դեմ։ Միայն թե մրցաշրջանի սկիզբը ֆուտբոլիստը բաց թողեց վնասվածքի պատճառով[21]։

«Քուինզ Պարկ Ռենջերս»Խմբագրել

2013 թվականի հունվարի 16-ին Ռեմին տեղափոխվեց անգլիական «Քուինզ Պարկ Ռենջերս», կնքելով 4 ու կես տարվա պայմանագիր[22]։ 2012-13 մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում Ռեմին 14 խաղում խփեց 6 գոլ, որը, միայն թե, չփրկեց իր ակումբին և Քուինզ Պարկ Ռենջերսը գնաց Չեմպիոնշիպ։

«Նյուքասլ Յունայթեդ»Խմբագրել

2013 թվականի օգոստոսի 5-ին անգլիական ակումբ «Նյուքասլ Յունայթեդի» պաշտոնական կայքում հայտարարվեց, որ թիմը մեկ տարով վարձակալել է «Քուինզ Պարկ Ռենջերսի» հարձակվող Լոիկ Ռեմիին[23]։

«Չելսի»Խմբագրել

2014 թվականի սեպտեմբերի 13-ին, Անգլիայի առաջնության չորրորդ տուրում Լոիկը առաջին խաղը անցկացրեց Չելսիում, «Սուոնսի Սիթիի» դեմ խաղի երկրորդ խաղակեսում դուրս գալով փոխարինման։ Նույն խաղում նա Չելսիում խփեց իր առաջին գոլը։ Խաղն ավարտվեց 4։2՝ հօգուտ Չելսիին։

Միջազգային կարիերաԽմբագրել

Ռեմին իր միջազգային կարիերան սկսել է Ֆրանսիայի մինչև 20 և 21 տարեկանների հավաքականում։ Մինչև 20 տարեկանների թիմի հետ 2007 թվականին մասնակցել է Տուլոնի մրցաշարին, որտեղ 2 գնդակ է խփել Ճապոնիայի և Կոտ դ’Իվուարի դարպասներին։ Նույն թվականի նոյեմբերի 15-ին մինչև 21 տարեկանների թիմում՝ Հայաստանի դեմ խաղում կայացավ Ռեմիի դեբյուտը։ 2008 թվականի մայիսի 25-ին, Շվեդիայում անցկացվող մրցաշարի ժամանակ Նիդերլանդների դեմ խաղում՝ երիտասարդական թիմում Լոիկը խփեց իր առաջին գոլը։ 2008 թվականի հոկտեմբերին, Եվրոպայի երիտասարդական առաջնության ժամանակ Գերմանիայի դեմ երկու որոշիչ խաղերին Լոիկը դուրս եկավ խաղադաշտ։ Երկու խաղերի արդյունքում Ֆրանսիայի հավաքականը 1։2 հաշվով պարտվեց և դուրս մնաց առաջնությունից։ Այս խաղերը Ռեմիի համար երիտասարդական հավաքականում դարձան վերջինը։ 2008 թվականի մարտի 24-ին Թիերի Անրիի վնասվածքի պատճառով Ռեմին առաջին հրավիրվեց ազգային հավաքական մասնակցելու Անգլիայի և Մալթայի դեմ ընկերական խաղերին։ Ռեմին խաղադաշտ դուրս եկավ Մալթայի դեմ խաղում, 54/րդ րոպեին փոխարինելով Սամիր Նասրիին։ 2010 թվականի հոկտեմբերի 9-ին, Եվրո 2012-ի ընտրական փուլում, Ռումինիայի դեմ խաղում, Լոիկը ազգային հավաքականում խփեց առաջին գոլը։

ՎիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

Թարմացվել է 2 օգոստոսի 2015 [24][25][26]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Ազգային գավաթ Լիգայի գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լիոն 2006-07 6 0 0 0 0 0 1 0 0 0 7 0
2007-08 6 0 0 0 1 0 1 0 0 0 8 0
Ընդհանուր 12 0 0 0 1 0 2 0 0 0 15 0
Լենս (վարձավճար) 2007-08 10 3 0 0 2 1 12 4
Նիցցա 2008-09 32 11 1 0 3 0 36 11
2009-10 34 14 1 1 1 1 36 16
2010-11 2 1 0 0 0 0 2 1
Ընդհանուր 68 26 2 1 4 1 74 28
Օլիմպիկ Մարսել 2010-11 31 15 1 0 2 0 7 2 0 0 41 17
2011-12 29 12 3 1 3 4 6 2 1 1 42 20
2012-13 8 0 0 0 0 0 4 2 12 2
Ընդհանուր 68 27 4 1 5 4 17 6 1 1 95 39
Քուինզ Պարկ Ռենջերս 2012-13 14 6 0 0 0 0 14 6
2014-15 2 0 0 0 0 0 2 0
Ընդհանուր 16 6 0 0 0 0 16 6
Նյուքասլ Յունայթեդ (վարձավճար) 2013-14 26 14 1 0 0 0 27 14
Չելսի 2014-15 21 7 2 1 2 0 4 1 29 9
2015-16 0 0 0 0 0 0 0 0 1 0 1 0
Ընդհանուր 21 7 2 1 2 0 4 1 1 0 30 9
Ամբողջը կարիերայում 221 83 9 3 14 5 23 7 2 1 268 100

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

Հավաքական Մրցաշրջան Ընկերական Մրցաշարեր Ամբողջը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Ֆրանսիա 2009 1 0 0 0 1 0
2010 2 0 3 1 5 1
2011 7 2 4 1 11 3
2013 1 0 3 0 4 0
2014 6 2 3 1 9 3
Ամբողջը կարիերայում 17 4 13 3 30 7

Ռեմիի խաղերը և գոլերը հավաքականումԽմբագրել

Տարեթիվ Հակառակորդ Հաշիվ Ռեմիի գոլերը Մրցույթ
1 2  Նիգերիա 0։1 Ընկերական խաղ
2 11  Նորվեգիա 1։2 Ընկերական խաղ
3 3  Բելառուս 0։1 Եվրո 2012 (ընտրական փուլ)
4 9  Ռումինիա 2։0 1 Եվրո 2012 (ընտրական փուլ)
5 12  Լյուքսեմբուրգ 2։0 Եվրո 2012 (ընտրական փուլ)
6 17  Անգլիա 2։1 Ընկերական խաղ
7 9  Բրազիլիա 1։0 Ընկերական խաղ
8 29  Խորվաթիա 0։0 Ընկերական խաղ
9 3  Բելառուս 1։1 Եվրո 2012 (ընտրական փուլ)
10 6  Ուկրաինա 4։1 Ընկերական խաղ
11 9  Լյուքսեմբուրգ 1։0 Ընկերական խաղ
12 10  Չիլի 1։1 1 Ընկերական խաղ
13 6  Ռումինիա 0։0 Եվրո 2012 (ընտրական փուլ)
14 7  Ալբանիա 3։0 1 Եվրո 2012 (ընտրական փուլ)
15 11  Բոսնիա և Հերցեգովինա 1։1 Եվրո 2012 (ընտրական փուլ)
16 11  ԱՄՆ 1։0 1 Ընկերական խաղ
17 15  Բելգիա 0։0 Ընկերական խաղ
18 22  Վրաստան 3։1 Մունդիալ 2014 (ընտրական փուլ)
19 11  Ավստրալիա 6։0 Ընկերական խաղ
20 15  Ֆինլանդիա 3։0 Մունդիալ 2014 (ընտրական փուլ)
21 15  Ուկրաինա 0։2 Մունդիալ 2014 (ընտրական փուլ)
22 5  Նիդերլանդներ 2։0 Ընկերական խաղ
23 27  Նորվեգիա 4։0 1 Ընկերական խաղ
24 1  Պարագվայ 1։1 Ընկերական խաղ
25 8  Ճամայկա 8։0 Ընկերական խաղ
26 25  Էկվադոր 0։0 Մունդիալ 2014
27 4  Գերմանիա 0։1 Մունդիալ 2014
28 4  Իսպանիա 1։0 1 Ընկերական խաղ
29 7  Սերբիա 1։1 Ընկերական խաղ
30 14  Հայաստան 3։0 1 Եվրո 2016 (ընտրական փուլ)

Արդյունքում՝ 30 խաղ / 7 գոլ, 16 հաղթանակ, 9 ոչ-ոքի, 5 պարտություն

ՁեռքբերումներԽմբագրել

 «Լիոն»

 «Մարսել»

 «Չելսի»

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել