Ֆուտբոլի Ֆրանսիայի սուպերգավաթ
Ֆուտբոլի Ֆրանսիայի սուպերգավաթ (ֆր.՝ Trophée des Champions), ֆրանսիական ֆուտբոլային մրցաշար՝ կազմված 1 խաղից, որին մասնակցում են նախորդ մրցաշրջանի Լիգա 1-ի և Ֆրանսիայի գավաթի հաղթողները։ Այն համարժեք է այլ երկրներում անցկացվող սուպերգավաթներին։ Գործող չեմպիոնը Պարի Սեն-Ժերմենն է, որը 2017 թվականի Ֆրանսիայի սուպերգավաթում 1-2 հաշվով պարտության մատնեց Մոնակոյին[1]՝ նվաճելով իր 7-րդ սուպերգավաթը։
Ֆրանսիայի սուպերգավաթ Trophée des Champions | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Հիմնվել է | 1995 |
Ակումբների քանակ | 2 |
Ներկայիս չեմպիոն | Պարի Սեն-Ժերմեն (7-րդ տիտղոս) |
Ամենատիտղոսավոր թիմ | Օլիմպիկ Լիոն (8 տիտղոս) |
Հեռուստատեսություն | BeIN Sports |
Պատմություն
խմբագրելՖրանսիայի սուպերգավաթը իր անվանմամբ առաջին անգամ գործածվեց 1995 թվականին, բայց այս ձևաչափով մրցաշարը անցկացվում է 1949 թվականից, երբ 1948-49 մրցաշրջանի Ֆրանսիայի առաջնության հաղթող Ռեյմսը 4-3 հաշվով պարտության մատնեց 1948-49 մրցաշրջանի Ֆրանսիայի գավաթի հաղթող Ռասինգ Փարիզին։
1955 թվականից 1973 թվականը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան անցկացնում էր նմանատիպ մրցաշար՝ Challenge des champions անվանմամբ։ Խաղը սկսեց նորից անցկացվել 1985 թվականին, սակայն այն անցկացվեց ընդամենը 2 տարի՝ իր հայտնի չլինելու պատճառով։ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան 1995 թվականին պաշտոնապես վերականգնեց սուպերգավաթը՝ իր ներկայիս անվանմամբ և ձևաչափով, իսկ առաջին խաղը տեղի ունեցավ 1996 թվականի հունվարին՝ Պարի Սեն-Ժերմենի և Նանտի միջև։ Հաջորդ մրցաշրջանում խաղը չանցկացվեց, քանի որ Օսերը դուբլ ձևակերպելով՝ հաղթելով Ֆրանսիայի առաջնությունը և Ֆրանսիայի գավաթը։ Նմանատիպ իրավիճակ տեղի ունեցավ 2008 թվականին, երբ Օլիմպիկ Լիոնը դուբլ նվաճեց։ Սկզբից որոշվեց խաղը չեղարկել, սակայն վերջին պահին Ֆրանսիայի փոխչեմպիոն Բորդոյին թույլատրվեց մասնակցել հանդիպմանը և վերջինս հաղթեց 5-4 հաշվով հաղթեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[2]։
Ֆրանսիայի սուպերգավաթը անցկացվել է տարբեր մարզադաշտերում։ 2009 թվականի սուպերգավաթը առաջին անգամ անցկացվեց Ֆրանսիայի տարածքից դուրս՝ Մոնրեալի Օլիմպիական մարզադաշտում[3]։ Դրանից հետո այն անցկացվել է նաև Թունիսում, Մարոկկոյում, ԱՄՆ-ում, Գաբոնում և Չինաստանում։
Հաղթողներ
խմբագրելԱկումբ | Հաղթող | 2-րդ տեղ | Հաղթած տարիներ | Երկրորդ տեղ գրաված տարիներ |
---|---|---|---|---|
Օլիմպիկ Լիոն | 8 | 4 | 1973, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2012 | 1967, 2008, 2015, 2016 |
Պարի Սեն-Ժերմեն | 7 | 4 | 1995, 1998, 2013, 2014, 2015, 2016, 2017 | 1986, 2004, 2006, 2010 |
Ռեյմս | 5 | 1 | 1949, 1955, 1958, 1960, 1966 | 1962 |
Սենտ Էտիեն | 5 | 1 | 1957, 1962, 1967, 1968, 1969 | 1970 |
Մոնակո | 4 | 2 | 1961, 1985, 1997, 2000 | 1960, 2017 |
Նանտ | 3 | 4 | 1965, 1999, 2001 | 1966, 1973, 1995, 2000 |
Բորդո | 3 | 4 | 1986, 2008, 2009 | 1968, 1986, 1999, 2013 |
Օլիմպիկ Մարսել | 3 | 2 | 1971, 2010, 2011 | 1969, 1972 |
Նիս | 1 | 3 | 1970 | 1956, 1959, 1997 |
Սեդան | 1 | 1 | 1956 | 1961 |
Ռեն | 1 | 1 | 1971 | 1965 |
Հավր | 1 | 0 | 1959 | – |
Բաստիա | 1 | 0 | 1972 | – |
Լիլ | 0 | 2 | – | 1955, 2011 |
Օսեր | 0 | 2 | – | 2003, 2005 |
Գենգան | 0 | 2 | – | 2009, 2014 |
Ռասինգ Փարիզ | 0 | 1 | – | 1949 |
Թուլուզ | 0 | 1 | – | 1957 |
Նիմ | 0 | 1 | – | 1958 |
Լանս | 0 | 1 | – | 1998 |
Ստրասբուրգ | 0 | 1 | – | 2001 |
Լորյան | 0 | 1 | – | 2002 |
Սոշո | 0 | 1 | – | 2007 |
Մոնպելիե | 0 | 1 | – | 2012 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ligue1.com - French Football League - Trophée des Champions - Season 2017/2018 - Final - AS Monaco / Paris Saint-Germain». www.ligue1.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
- ↑ «LFP.fr - Ligue de Football Professionnel - Trophée des Champions - Palmarès». www.lfp.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
- ↑ «Le Trophée des champions à Montréal». www.arcinfo.ch (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.