Ֆուտբոլի Ֆրանսիայի լիգայի գավաթ

Ֆուտբոլի Ֆրանսիայի լիգայի գավաթ (ֆր.՝ Coupe de la Ligue), ֆրանսիական ֆուտբոլային գավաթային մրցաշար[1]։ Ֆրանսիայի լիգայի գավաթը անցկացվում է 1994 թվականից ի վեր[2] և ի տարբերություն Ֆրանսիայի գավաթի, լիգայի գավաթին կարող են մասնակցել միայն Ֆրանսիայի բարձրագույն 3 դիվիզիոններում հանդես եկող պրոֆեսիոնալ ակումբները։

Ֆրանսիայի լիգայի գավաթ
Coupe de la Ligue
Ֆուտբոլի Ֆրանսիայի լիգայի գավաթ
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Հիմնվել է 1994
Ակումբների քանակ 42
Միջազգային առաջնություններ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա
Ներկայիս չեմպիոն Պարի Սեն-Ժերմեն (7-րդ տիտղոս)
Ամենատիտղոսավոր թիմ Պարի Սեն-Ժերմեն (7 տիտղոս)

Ֆրանսիայի լիգայի գավաթի գործող չեմպիոնը Պարի Սեն-Ժերմենն է, որը 2016-17 մրցաշրջանի եզրափակչում 4-1 հաշվով պարտության մատնեց Մոնակոյին՝ նվաճելով իր ռեկորդային 7-րդ լիգայի գավաթը[3]։

Նախորդող մրցաշարեր խմբագրել

Ֆրանսիայի լիգայի գավաթի նման մրցաշար նախկինում անցկացվել են Ֆրանսիայում։ 1953 թվականից 1965 թվականը անցկացվում էր Շառլ Դրագոյի գավաթը, որին մասնակցում էին այն թիմերը, որոնք դուրս էին մնացել մինչև Ֆրանսիայի գավաթի քառորդ եզրափակիչը[4]։ 1953 թվականի Շառլ Դրագոյի գավաթի եզրափակիչը Սոշոյի և Թուլուզի միջև ավարտվեց 3-3 հաշվով և հաղթողը որոշվեց մետաղադրամ նետելով[2]։ Մեկ այլ մրցաշար Ֆրանսիայի լիգայի գավաթ անվանմամբ անցկացվեց 1963 թվականից 1965-ը և 2 տարի անց Շառլ Դրագոյի գավաթի հետ դադարեցվեց[4]։ 1982 թվականին անցկացվեց Ամառային գավաթը[5] և այն շարունակեց անցկացվել մինչև 1994 թվականը Լիգայի գավաթ անվանմամբ[4]։

Պատմություն խմբագրել

 
Ֆրանսիայի լիգայի գավաթի գավաթը

Ֆրանսիայի լիգայի գավաթը սկսեց անցկացվել 1994 թվականից, քանի որ պրոֆեսիոնալ ակումբները դժգոհ էին Ֆրանսիայի գավաթից, քանի որ այս մրցաշարում ցածր դիվիզիոններում հանդես եկող ակումբները տանը խաղալու հնարավորության պատճառով առավելություն ունեին։ Հաղթողները հնարավորություն էին ստանում հանդես գալ ՈՒԵՖԱ Գավաթում (ներկայումս՝ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա)[2]։ Գավաթի առաջին հաղթողը Պարի Սեն-Ժերմենն էր, որը եզրափակչում 2-0 հաշվով պարտության մատնեց Բաստիային։ 1996 թվականին լիգայի գավաթի հաղթողը՝ Մեցի և Լիոնի միջև առաջին անգամ որոշվեց հետխաղյա 11-մետրանոցներով։ Առաջին 3 գավաթների եզրափակիչները անցկացվեցին Պարկ դե Պրենս մարզադաշտում, իսկ 1998 թվականից 2015 թվականը եզրափակիչները անցկացվում էին Ստադ դե Ֆրանսում[6]։ 2016 թվականի սեպտեմբերին հայտարարվեց, որ հաջորդ 3 եզրափակիչները կխաղարկվեն համապատասխանաբար Լիոնում, Բորդոյում և Լիլում[7]։ Ստրասբուրգը և Պարի Սեն-Ժերմենը հաղթել են լիգայի գավաթը և՛ Ստադ դե Ֆրանսում, և՛ Պարկ դե Պրենսում[2]։ 2000 թվականին Գյոնյոնը դարձավ առաջին ակումբը ոչ-բարձրագույն դիվիզիոնից, որ հաղթել է գավաթում[2]։ Ընդհանուր առմամբ լիգայի գավաթը հաղթել է 14 թիմ[4]։ Գործող չեմպիոնը ՊՍԺ-ն է, որը 2017 թվականի եզրափակչում պարտության մատնեց Մոնակոյին[3]։

Հաղթողներ խմբագրել

Թիմ Հաղթող 2-րդ տեղ Հաղթած տարիներ Երկրորդ տեղ գրաված տարիներ
Պարի Սեն-Ժերմեն 7 1 1995, 1998, 2008, 2014, 2015, 2016, 2017 2000
Բորդո 3 3 2002, 2007, 2009 1997, 1998, 2010
Մարսել 3 0 2010, 2011, 2012
Ստրասբուրգ 3 0 1964, 1997, 2005
Մեց 2 1 1986, 1996 1999
Լանս 2 1 1994, 1999 2008
Լավալ 2 0 1982, 1984
Լիոն 1 4 2001 1996, 2007, 2012, 2014
Մոնակո 1 3 2003 1984, 2001, 2017
Մոնպելիե 1 1 1992 1994, 2011
Նանտ 1 1 1965 2004
Սոշո 1 1 2004 2003
Նանսի 1 1 2006 1982
Ռեյմս 1 0 1991
Գյոնյոն 1 0 2000
Սենտ Էտիեն 1 0 2013

Ռեկորդներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «French Football League : League Cup». 2009 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «French Football League : League Cup History». 2008 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
  3. 3,0 3,1 «AS Monaco vs. Paris Saint-Germain - Football Match Report - April 1, 2017 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «France - List of League Cup Finals». www.rsssf.com. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
  5. «France Summer Cup 1982». www.rsssf.com. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
  6. «French Football League : League Cup». 2009 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
  7. «Coupe de la Ligue - Finale à Lyon en 2017, Bordeaux en 2018 et Lille en 2019». leparisien.fr (ֆրանսերեն). 2016-09-01CEST17:08:50+02:00. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել