Անթրոպոլոգիայի ազգային թանգարան (Մեխիկո)

Անթրոպոլոգիայի ազգային թանգարան, (իսպ.՝ Museo Nacional de Antropología), Մեքսիկայի և Լատինական Ամերիկայի կարևորագույն և ամենաշատ այցելուներ ունեցող թանգարաններից մեկն է։ Գտնվում է Չապուլտեպեկ զբոսայգում՝ Պասեո դե լա Ռեֆորմա պողոտայի և Մահաթմա Գանդի փողոցների մոտ։ Թանգարանն ունի էական հնագիտական և մարդաբանական արժեքներ Մեքսիկայի նախակոլումբյան ժառանգությունից, ինչպիսիք են քարե արևը (կամ ացտեկների քարե օրացույցը) և 16-րդ դարի ացտեկական Xochipilli արձանը[2]։

Անթրոպոլոգիայի ազգային թանգարան
Musee National Anthropologie-Entree.jpg
Mexico - DF 2013 - panoramio (64).jpg
Տեսակազգային թանգարան, թանգարանի շենք և հնաբանական թանգարան
ԵրկիրFlag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]
ՏեղագրությունՄեխիկո և Miguel Hidalgo?
ՎայրPrimera Sección del Bosque de Chapultepec? և Չապուլտեպեկ զբոսայգի
Ղեկավարության նստավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՀասցեBosque de Chapultepec և Av. Paseo de la Reforma11560Պասեո դե լա Ռեֆորմա պողոտա
Հիմնադրվել է1964
Այցելուներ2 000 000 մարդ
ՏնօրենՖելիպե Սոլիս
Կայքmna.inah.gob.mx(իսպ.) և mna.inah.gob.mx
Map
Map

ՃարտարապետությունԽմբագրել

Շենքը նախագծվել է 1964 թվականին Պեդրո Ռամիրես Վասկեսի, Ջորջ Կամպուզանոյի և Ռաֆայել Միխարեսի կողմից։ Շենքն ունի գեղեցիկ ճարտարապետական լուծում ցուցասրահներով, բակի լճակով, ընդարձակ տարածքում բարձրացող մեկ սյունի վրա հենված հովանոցով, որը հայտնի է որպես "el paraguas" (իսպաներեն՝ հովանոց), որի շուրջ տարածվում է արհեստական կասկադը։ Սրահները կապված են զբոսայգիներով, որոնցից շատերն ունեն բացօթյա ցուցադրություն։ Թանգարանն ունի ցուցադրությունների 23 սենյակներ և զբաղեցնում է 79.700 քառակուսի մետր տարածք (գրեթե 8 հա)։

Սրահների թեմատիկանԽմբագրել

ԱնվանումԽմբագրել

Պատմության ազգային թանգարանը (Museo Nacional de Historia), որը տեղակայված է Չապուլտեպեկ ամրոցի տարածքում, ուսումնասիրում և Նոր Իսպանիայի տարածաշրջանը և ժամանակակից Մեքսիկան մինչև 20-րդ դար, և այս կառույցը չպետք է շփոթել Անթրոպոլոգիայի ազգային թանգարանի հետ։

Այնուամենայնիվ, երկու թանգարանները կառավարող վարչական մարմինը Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտն է (Instituto Nacional de Antropología e Historia)։

Ցուցադրությունների պատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. «Terra, Diana Magaloni, nueva directora del Museo Nacional de Antropología e Historia - Museos - Arte y Cultura»։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-03-ին։ Վերցված է 2015-07-24 

Արտաքին հղումներԽմբագրել