Իփիգենիա (հին հունարեն՝ Ἰφιγένεια), հին հունական դիցաբանության մեջ հայտնի է որպես Ագամեմնոնի և Կլիթեմնեստրայի դուստրը և Միկենների արքայադուստրը։

Իփիգենիա
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
Սեռիգական
Երևի համընկնում էԻֆանասսա
Սպանված էԱգամեմնոն
ՀայրԱգամեմնոն[1]
ՄայրԿլիթեմնեստրա[1]
Քույր/ԵղբայրChrysothemis?, Էլեկտրա, Օրեստես, Laodice? և Իֆանասսա
Թաղման վայրhero shrine of Iphigeneia in Megara?[2]
 Iphigeneia Վիքիպահեստում

Ըստ առասպելի՝ Ագամեմնոնը վիրավորում է Արտեմիս աստվածուհուն Տրոյա ուղրորվելու ճանապարհին՝ սպանելով վերջինիս նվիրված եղնիկին։ Արտեմիսը չի թողնում նրան շարունակել ճանապարհը մինչև նա չզոհաբերի իր դստերը՝ Իփիգենիային, Ավլիսում։ Ըստ մի վարկածի՝ Իփիգենիան մահանում է Ավլիսում, մեկ այլ վարկածի համաձայն՝ նրան փրկում է Արտեմիսը[3], և նա ուղևորվում է Տավրոս, որտեղ հանդիպում է եղբորը՝ Օրեսթեսին[4]։

Անուն խմբագրել

«Իփիգենիա» նշանակում է «ծնված ուժեղ», «ուժով ծնված» կամ «ծնված հզոր սերունդ տալու համար»[5]։

Իֆանասսա խմբագրել

Հոմերոսի Իլիականում Իֆանասսան (Ἰφιάνασσα) Ագամեմնոնի երեք աղջիկներից մեկի անվանումն է[6]։ Իֆանասսա անվանումը հնարավոր է պարզապես Իփիգենիա անվան հին տարբերակը լինի։

Առասպել խմբագրել

Իփիգենիան (նույն ինքը՝ Իֆիմեդը, ըստ առասպելի՝ նրան փրկել է Արտեմիսը[7]) Ագամեմնոնի և Կլիթեմնեստրայի դուստրն է (ըստ Ստեսիքորի և այլոց՝ նրանց խորթ, իսկ Թեսևսի և Հեղինեի հարազատ դուստրը[8])։ Ծնվել է այն տարում, երբ Ագամեմնոնը Արտեմիսին է խոստացել ծնվածներից ամենագեղեցիկ պարգևը[9]։

Երբ հույները ճամփա էին ընկել դեպի Տրոյա և արդեն պատրաստ էին ճանապարհ ընկնել Ավլիսի Բեոտիան նավահանգստից, Ագամեմնոնը (կամ Մենելայոս) անարգում է Արտեմիսին՝ որսի ժամանակ սպանելով Արտեմիսի համար նախատեսված եղնիկին։ Արտեմիսը զայրացած էր Ագամեմնոնի վրա, ինչպես նաև Ատրեոսի, վերջինս նրան չէր զոհաբերել խոստացված ոսկե գառնուկին։ Աստվածուհին դադարեցնում է բոլոր քամիները, և հույների նավատորմը չի կարողանում այլևս ճամփա ընկնել։ Գուշակ Կալհասը հայտնում է, որ կարելի է աստվածուհու հետ հաշտություն կնքել միայն զոհաբերելով Իփիգենիային՝ Ագամեմնոնի դուստրերից ամենագեղեցիկին։ Ագամեմնոնը, Մենելաոսի և զորքի ճնշումների տակ, ստիպված է լինում համաձայնվել։ Ոդիսևսը և Դիոմեդեսը գնաում են Կլիթեմնեստրայի մոտ Իփիգենիայի հետևից, և Ոդիսևսը ստում է, թե նրան կնության են տալիս Աքիլլեսին[10]։ Նրան զոհաբերում է Կալհասը[11]։

Երբ Իփիգենիան հասնում է այնտեղ և ամեն ինչ արդեն պատրաստ է լինում զոհաբերության համար, Արտեմիսը խղճում է Իփիգենիային և վերջին պահին նրա փոխարեն այծ է զոհաբերում (ըստ մեկ այլ վարկածի՝ գառան[12]), իսկ նրան ամպի վրա փախցնում և տանում է Տավրոս[13], փոխարենը զոհասեղանի վրա հորթ է թողնում[14]։

 
Մոզաիկա, 5-րդ դար։ Ձախից աջ՝ Իփիգենիա, Կլիտեմնեստրա, Ագամեմնոն։

Իփիգենիան Տավրոսում խմբագրել

Ըստ վարկածներից մեկի՝ Արտեմիսը Իփիգենիային անմահ է դարձնում[15]։ Ըստ Հեսիոդոսի «Կանանց ցուցակում» և Սթեսիքորի «Օրեսթեսում»՝ նա չի մահանում, այլ Արտեմիսի կամքով վերածվում է Հեկատայի[16]։ Ըստ Եվֆորիոնի՝ նրան զոհաբերել են Բրավրոնում և փոխարինել արջով[17]։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ աստվածուհին նրան բնակեցրել է Սպիտակ կղզում, անվանել Օրսիլոյա և դարձրել Աքիլլեսի կինը[18]։ Ըստ Դիկտիս Կրիտսկիի՝ Աքիլլեսը փրկում է Իփիգենիային և ուղարկում Սկիֆիա։ Աքիլլեսը Իփիգենիային ուղեկցում է մինչև Սպիտակ կղզի[19]։ Տավրացիների Իֆիգենիային երկրպագվում են որպես աստվածուհու[20]։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Իփիգենիան Ագամեմնոնի և Աստինոմայի դուստրն է։ Նրան տավրերը գերի են վերցնում և դարձնում Արտեմիսի, աիսինքն Սելենայի քրմուհի[21]։

 
Իփիգենիան որպես Արտեմիսի քրմուհի։ Անտիկ շրջանի որմնանկար Պոմպեյից։
 
«Իփիգենիա», Անսելմ Ֆոյերբախ, 1862

Մեկ այլ ավելի հայտնի վարկածի համաձայն՝ Տավրոսում Իփիգենիան դառնում է Արտեմիսի քրմուհին և մահապատժի է ենթարկում փոթորկի հետևանքով իր զոհասեղանի մոտ հայտնված թափառականներին։ Այստեղ Իփիգենիային գտնում է իր եղբայր Օրեսթեսը, որը իր ընկեր Պիլադի հետ Դելփյան պատգամախոսի հրամանով ժամանել էր Տավրոս՝ Հունաստան տանելու համար Արտեմիսի նկարը, որը, լեգենդի համաձայն, ընկել էր երկնքից։ Նրանք միասին փախչում են իրենց հայրենիք գողանալով Արտեմիսի նկարը և՝ հաղթելով Տավրոսի թագավոր Ֆոանտի զինվորներին, որոնք հարձակվել էին փախաստականների նավի վրա դեռ նավարկելուց առաջ[22]։ Իփիգենիայի մահվան և գերեզմանի վայրի վերաբերյալ կան տարաձայնություններ։ Վերադառնալով տավրերի երկրից՝ նա ժամանում է Բրավրոն, այնտեղ է թողնում Արտեմիսի փայտե նկարը, գնում է Աթենք և Արգոս (նկարը Բրավրոնից տեղափոխում են Սուսա, իսկ հետո Սելևկոս Ա-ն այն նվիրում է սիրիական Լաոդիկեայի բնակիչներին)[23]։ Օրեսթեսը Ատտիկայում՝ Գալլայում (Բրավրոնի կողքին), տաճար է կառուցում, որտեղ գտնվում է նկարը, Իփիգենիային հետագայում թաղում են Բրավրոնում[24]։ Մեգարյան վարկածի համաձայն՝ Իփիգենիան մահացել է Մեգարայում, որտեղ գտնվում է նրա սրբավայրը[25]։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Արտեմիսի նկարը պահվում է Սպարտայի Արտեմիս Օրթիայի տաճարում[26]։ Նկարը ցուցադրվել է նաև Հռոդոսում[27], Կոմանայում[28], Սիրիայում[29]. Իփիգենիայի արձանը գտնվել է Եգիրում (Աքայա)[30]։ Արտեմիս Իփիգենիայի տաճարը գտնվել է Էրմիոնիում[31]։

Իփիգենիան նույնացվում է նաև Ագամեմնոնի դստեր Իֆանասսայի հետ[32]։

Իփիգենիան աշխարհի քարտեզի վրա խմբագրել

Իփիգենիա անունով ժայռ կա, որը գտնվում է Ղրիմում՝ Բերեգովոյե (քաղաքատիպ ավան) գյուղի սահմաններում, հարևան ժայռը՝ ավելի փոքր, անվանվել է Օրեսթես։

Սյուժեն հին արվեստում խմբագրել

Էսքիլեսի «Իփիգենիան Ավլիդում» ողբերգության մեջ, Սոֆոկլեսի «Իփիգենիան Ավլիդում» ողբերգության, Եվրիպիդեսի «Իփիգենիան Ավլիդում» և «Իփիգենիան Տվրոսում», Պոլիդի նույնանուն ողբերգության, ինչպես նաև անհայտ գրողի նույնանուն ողբերգության, Քվինտուս Էննիուսի և Գնեուս Նևիուսի «Իփիգենիան Ավլիդում» ողբերգության, Ռինֆոնի «Իփիգենիան Ավլիդում» և «Իփիգենիան Տավրոսում» կատակերգության մեջ։

Կերպարը արվեստի մեջ խմբագրել

  • 1617, Սամուիլ Քոսթեր «Իփիգենիա» դրամա
  • 1639-1640, Ժան Ռոտրու «Իփիգենիան Ավլիդում» ողբերգություն
  • 1661, Յոհան Յակոբ Լևե «Իփիգենիա» օպերա
  • 1674, Ժան Ռասին «Իփիգենիա» ողբերգություն
  • 1699, Ռայնհարդ Կայզեր «Իփիգենիա» օպերա
  • 1704, Անդրե Կամպա «Իփիգենիան Տավրոսում» օպերա
  • 1713, Դեմենիկո Սկարլատի «Իփիգենիան Ավլիդում» օպերա
  • 1718, Անտոնիո Քալդարա «Իփիգենիան Ավլիդում» օպերա
  • 1725, Լեոնարդո Վինչի «Իփիգենիան Տավրոսում» օպերա
  • 1728, Կառլ Հենրիխ Գրաուն «Իփիգենիան Ավլիդում» օպերա
  • 1751, Նիկոլո Յոմելի «Իփիգենիան Ավլիդում» օպերա
  • 1757, Ջովաննի Բատիստա Տիեպոլո «Իփիգենիայի զոհաբերությունը» որմնանկար
  • 1763, Թոմազո Տրաետա «Իփիգենիան Տավրոսում» օպերա
  • 1768, Բալդասարե Գալուպպի «Իփիգենիան Տավրոսում» օպերա
  • 1771, Նիկոլո Յոմելի «Իփիգենիան Տավրոսում» օպերա
  • 1774, Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ «Իփիգենիան Ավլիդում» օպերա
  • 1779, Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ «Իփիգենիան Տավրոսում» օպերա
  • 1779, Վինսենթ Մարտին և Սոլեր «Իփիգենիան Ավլիդում» օպերա
  • 1779-1786ներ, Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե «Իփիգենիան Տավրոսում» ողբերգություն
  • 1781, Նիկոլո Պիչինի «Իփիգենիան Տավրոսում» երաժշտական ողբերգություն
  • 1788, Լուիջի Քերուբինի «Իփիգենիան Ավլիդում» օպերա
  • 1806, Սիմոն Մայեր «Իփիգենիան Ավլիդում» օպերա (լիբերտոն՝ Դենզո Ապոստոլոյի)
  • 1924, Ալֆոնսո Ռեյես «Անողորմ Իփիգենիան» դրամատիկ պոեմ
  • 1924, Թերեզա դե լա Պարա «Իփիգենիա» վեպ
  • 1938, Միրչա Էլիադե «Իփիգենիա» դրամա
  • 1941, Գերհարդ Հաուպտման «Իփիգենիան Դելֆիում» դրամա
  • 1943, Գերհարդ Հաուպտման «Իփիգենիան Ավլիդում» դրամա
  • 1949, Անդրե Ժոլիվիե Ռասինի «Իփիգենիան Ավլիդում» ողբերգության բեմադրության համար երաժշտություն
  • 1950, Իլդեբրանդո Պիցետի «Իփիգենիա» օպերա
  • 1968, Ռայներ Վերներ Ֆասիբինդեր «Իփիգենիան Տավրոսում» Գյոթեի ներկայացման հիման վրա
  • 1976, Ռոբերտո Տելեզ Օրոպեզա «Անողորմ Իփիգենիան» օպերա
  • 1977, Միխալիս Կակոյանիս «Իփիգենիա» ֆիլմ (երաժշտությունը՝ Միկիս Թեոդորակիս)
  • 1989, Լեոնարդո Էսպինոզա «Անողորմ Իփիգենիան» օպերա
  • 1992, Բրաուն Ֆոլկեր «Իփիգենիան ազատության մեջ» դրամա

Աստղագիտության մեջ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Любкер Ф. Iphigenia (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 667—668.
  2. Παυσανίας 1.43.1 // Description of Greece (հին հունարեն.)
  3. Nelson, Thomas J. (2022). «Iphigenia in the Iliad and the Architecture of Homeric Allusion». TAPA (անգլերեն). 152: 55–101. doi:10.1353/apa.2022.0007. S2CID 248236106.
  4. Evans (1970), p. 141
  5. Henry George Liddell and Robert Scott, A Greek-English Lexicon, s.v. "Iphigenia" and Rush Rehm, The Play of Space (2002, 188). Karl Kerenyi, aware of Iphigenia's obscure pre-history as an autonomous goddess rather than a mere marriageable girl in the house of Agamemnon, renders her name "she who governs births mightily" (Kerenyi 1959:331).
  6. The three are Chrysothemis, Laodice (the double of Electra) and Iphianassa. In Iliad ix, the embassy to Achilles is empowered to offer him one of Agamemnon's three daughters, implying that Iphianassa/Iphigenia is still living, as Friedrich Solmsen 1981:353 points out.
  7. Гесиод. Перечень женщин, фр.23а М.-У.
  8. Стесихор. Орестея, фр.191 Пейдж = Павсаний. Описание Эллады II 22, 6; Ликофрон. Александра 103 и комм.; Дурид у Цеца в комментарии к Ликофрону. Александра 183; Антонин Либерал. Метаморфозы 27, 1, из Никандра
  9. Еврипид. Ифигения в Тавриде 17-23
  10. Еврипид. Ифигения в Тавриде 24; Ифигения в Авлиде 100; Гигин. Мифы 98
  11. Проперций. Элегии IV 1, 111
  12. Легенды Крыма, 1968, էջ 8
  13. Стасин. Киприи, синопсис; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека, II 16; III 22
  14. Антонин Либерал. Метаморфозы 27, 3
  15. Гесиод. Перечень женщин, фр.23а, ст.21-26 М.-У.
  16. Гесиод. Перечень женщин, фр.23b М.-У. = Павсаний. Описание Эллады I 43, 1; Стесихор. Орестея, фр.215 Пейдж; см. Пиндар. Пифийские песни XI 22
  17. Схолии к Аристофану. Лисистрата 645 // Комментарий Д. О. Торшилова в кн. Гигин. Мифы. СПб, 2000. С.121
  18. Антонин Либерал. Метаморфозы 27, 4
  19. Схолии к Пиндару. Немейские песни IV 79 // Вестник древней истории. 1947. № 1. С.314
  20. Геродот. История IV 103
  21. Цец. Комментарий к «Александре» Ликофрона 183
  22. Легенды Крыма, 1968, էջ 11
  23. Павсаний. Описание Эллады I 33, 1; III 16, 8; VIII 46, 3; Элий Лампридий. Гелиогабал 7, 5
  24. Еврипид. Ифигения в Тавриде 1452—1467
  25. Павсаний. Описание Эллады I 43, 1
  26. Павсаний. Описание Эллады III 16, 7
  27. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека Э VI 27
  28. Страбон. География XII 2, 3 (стр.535)
  29. Цец. Комментарий к «Александре» Ликофрона 1374 // Комментарий Д. О. Торшилова в кн. Гигин. Мифы. СПб, 2000. С.280
  30. Павсаний. Описание Эллады VII 26, 5
  31. Павсаний. Описание Эллады II 35, 1
  32. Щукарев А. Н. (1890–1907). «Ифианасса». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել

  • См. Ликофрон. Александра 180—199.
  • Легенды Крыма / составитель Г. Таран, ред. Е. А. Шахнюк, предисловие М. Ф. Рыльский. — 7-е. — Симферополь: Крым (издательство)|Крым, 1968. — P. 7—10. — 272 p. — 100 000 экз.
  • Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.592-593
  • Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.2. С. 179.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իփիգենիա» հոդվածին։