Դելֆյան պատգամախոս, Դելփիք քաղաքի Ապոլլոնի տաճարի պատգամախոսը՝ Պյութիա քրմուհին։

Ապոլլոնի տաճարի ավերակները

Առասպել խմբագրել

Մոտալուտ պատերազմների հավանական ելքը և զանազան կնճռոտ հարցերի պատասխաններն իմանալու նպատակով հույները դիմում էին Դելփյան պատգամախոսին։ Վերջինս գուշակությունից առաջ խմում Էր Կասոտիդա աղբյուրի ջուրը, ծամում դափնու տերև, նստում ոսկյա եռոտանու վրա և, որպես Ապոլլոն աստծո կամքի արտահայտիչ, պատրանքների մեջ զանազան ձայներ հանում։ Քրմերն այդ ձայները մեկնում էին մշուշապատ ու երկիմաստ։ Տերոդոտը հայտնում է, որ Լյուդիայի արքա Կրեսոսը մ․ թ․ ա․ 546 թվականին դիմել է Դելփյան պատգամախոսին՝ իմանալու, թե ինչով կավարտվի իր պատերազմը պարսիկների դեմ։ Դելփյան պատգամախոսը պատասխանել է․

  Տալիս գետը դուրս կգա ափերից և կկործանի մեծ թագավորությունը։  

Պատերազմում Կրեսոսը պարտվել է, պարսիկները նվաճել են նրա թագավորությունը։ Քրմերը հայտարարել են, թե գուշակությունը կատարվել է, քանի որ Դելֆյան պատգամախոսը կոնկրետ չի նշել, թե որ թագավորությունն էր կործանվելու։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 328