Քվինտուս Էննիուս
Քվինտուս Էննիուս[3] (լատին․՝ Quintus Ennius; հուլիսի 16, մ. թ. ա. 239, Rudiae, Լեչե[2] - հոկտեմբերի 8, մ. թ. ա. 169, Հռոմ, Հռոմեական Հանրապետություն), հին հռոմեացի պոետ։
Քվինտուս Էննիուս լատին․՝ Ennius Quintus[1] | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 16, մ. թ. ա. 239 |
Ծննդավայր | Rudiae, Լեչե[2] |
Մահացել է | հոկտեմբերի 8, մ. թ. ա. 169 (70 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Հռոմեական Հանրապետություն |
Գերեզման | Tomb of the Scipios |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, գրող, Ancient Roman historian և annalist |
Ծնողներ | հայր՝ անհայտ, մայր՝ անհայտ |
Quintus Ennius Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԷննիուսը ծնվել է մ.թ.ա. 239 թվականին Ռուդիա քաղաքում[4]։ Ծագումով հույն էր։ Մ.թ.ա. 204 թվականին Մարկոս Պորկիոս Ավագը նրան Հռոմ է բերել Սարդինիայից, որտեղ նա զինվորական ծառայություն է անցել։ Մայրաքաղաքում Էննիուսը զբաղվել է մանկավարժությամբ և շուտով, իր գրական տաղանդի և մարդամոտ բնավորության շնորհիվ, արժանացել է բազմաթիվ նշանավոր հռոմեացիների համակրանքին, որոնք սկսել են այդ ժամանակ հասկանալ պոեզիայի ուժը։
Մ.թ.ա. 189 թվականին Մարկ Ֆուլվիյ Նոբիլիորը, մեկնելով Էտոլիա, իր հետ տարել է Էննիուսին, որպեսզի վերջինս հետագայում կարողանա գովերգել իր սխրագործությունները։ Էննի Քվինտուսը մ․թ․ա․ 184 թվականին որդու շնորհիվ ստացել է հռոմեական քաղաքացիություն։ Էննիուսը մահացել է մ.թ.ա. 169 թվականին՝ հոդատապից, քանի որ, ըստ Հորացիոսի վկայության, սիրում էր իր բանաստեղծական տաղանդը խրախուսել Վակխայի պարգևներով։
Ստեղծագործություն
խմբագրելԷննիուսի բոլոր ստեղծագործությունները մեզ են հասել հատվածներով։ Երկրորդ Պունիկյան պատերազմի դարաշրջանը Էննիուսին ոգեշնչել է երգելու իրեն հյուրընկալած ժողովրդի փառահեղ սխրանքները։ Նրա փառքի գլխավոր հիմնաքարը այդ էպոպեան է, որը Էննիուսն անվանել է «Annales» (տարեգրություն. վաղ քերականագետները դրան տվել են «Romaïs» անվանումը)։ Ըստ երևույթին՝ Էննիուսը «Annales»-ի վրա աշխատել է իր կյանքի մեծ մասը, ինչը լուսաբանել է բազմիցս՝ լրացնելով ամեն հրատարակությունը նոր իրադարձություններով։ Ենթադրվում է, որ «Annales»-ը բաղկացած է եղել 18 գրքից՝ 1500-1800 բանաստեղծությամբ յուրաքանչյուրում, որոնք պատկերում էին հռոմեացիների պատմությունը՝ Էննիուսի՝ Իտալիա ժամանումից սկսած մինչև մ.թ.ա. 178-175 թվականները։ Մեզ հասել է ընդամենը 600 բանաստեղծություն, այդ պատճառով պոեմի գնահատականի, նրա ծավալի ու բովանդակության որոշման ժամանակ մենք պետք է հիմնվենք գլխավորապես հին գրողների վկայությունների վրա։
Ըստ երևույթին՝ Էննիուսն իր աշխատանքի համար հավաքել է լայնածավալ նյութեր՝ հասարակական և մասնավոր տարեգրությունների, ընտանեկան ավանդույթների և այլնի տեսքով, և ցանկացել է ստեղծել գեղարվեստական էպոպեա, ինչպիսին Հոմերոսինն է[5]։ Այդ վերջինը հատկապես բացահայտվում է պոեմի նախաբանից, որտեղ Էննիուսը պատմում էր, որ երազում տեսել է Հոմերոսին, որտեղ նա Էննիուսին պատմել է տիեզերքի ու անդրաշխարհի գաղտնիքները, որ իր՝ Հոմերոսի հոգին, լինելով սիրամարգի մարմնում, հիմա տեղափոխվել է Էննիուսի մարմին։
Հոմերոսի հետ նմանությունն արտահայտվել է նրանով, որ Էննիուսը իր պոեմը գրել է հեկզամետրերով՝ առաջին անգամ այդ չափը մտցնելով հռոմեական գրականության մեջ։ Առաջին փորձերը ամենուր չեն հաջողվել, ինչը արտահայտվել է «Annales»-ի վերաբերյալ Մոմզենի խիստ կարծիքով։ Էննիուսը իր ուժերը փորձել է գրականության տարբեր ուղղություններում։ Պահանված 22 դրամաների հատվածներից պարզ է դառնում, որ ողբերգությունների սյուժեները նա առավելապես վերցրել է «Տրոյական պատերազմը» միֆից և մշակման ժամանակ ոգեշնչվել է նաև Եվրիպիդեսի ստեղծագործություններով, որի սկեպսիսը արձագանք է գտել նրա հոգում։
Էննիուսը ազատորեն է վերաբերվել հունական բնօրինակներին և, ըստ երևույթին, փորձել է դրանք հարմարեցնել հռոմեական բեմի պահանջներին։ Օրինակ՝ Եվրիպիդեսի «Իֆիգենիա» ստեղծագործությունից աղջիկների երգչախումբը Էննիուսը փոխարինել է զինվորական երգչախմբով։ Էննիուսի՝ հռոմեական կյանքի մասին պատմող ստեղծագործություններից պահպանվել է միայն մեկ պիես` «Սաբինացիների առևանգումը»։ Էննիուսի կատակերգություններից մնացել են ընդամենը երկուսը։ Տերենտիուսը նրան դասել է այն հեղինակների շարքին, որոնք իրենց ստեղծագործություններում համատեղել են մի քանի հունական բնօրինակների տեսարաններ։
Վերոնշյալ սիցիլիացի փիլիսոփայի հայացքների հետևորդը լինելով՝ Էննիուսը՝ իր «Epicharmus» դիդակտիկ բանաստեղծության մեջ ներկայացրել է նրա մատերիալիստական և բնափիլիսոփայական ուսմունքը։ Համանման ռացիոնալիստական ուղղությամբ է գրված նաև «Euhemerus — sacra historia» շարադրությունը, որը աստվածների ծագման մասին տեսակետներ է արտահայտում. այն պահպանվել է Լակտանտիոսի մշակումներում։ Այս փիլիսոփայության հումորային հավելումն է խոհանոցային կյանքի մասին դիդակտիկ «Անուշեղեն» («Hedyphagetica») պոեմը, որից պահպանված հատվածում թվարկված են տարբեր ձկնատեսակներ։ Էննիուսը գրել է նաև երգիծանքներ և էպիգրամաներ։ Վերջիններիս միջոցով նա հռոմեական գրականություն է ներմուծել դիստիկոնները։
Նրա ստեղծագործություններում գեղարվեստական ոճի պակաս է զգացվել, բայց նրա անվիճելի տաղանդը մեծ ազդեցություն է թողել հետագա բանաստեղծների (օրինակ՝ Վերգիլիոսի) վրա։ Էննիուսը բարձր գնահատականի է արժանացել հատկապես Վիտրուվիոսի և Ցիցերոնի կողմից։ Ավլուս Գելլիուսի վկայությամբ՝ դեռ 2-րդ դարում «Annales»-ից որոշ հատվածներ արդեն օգտագործվում էին հրապարակային ընթերցումների ժամանակ։
Քվինթիլիանուսը ասել է.
Մենք պետք է հարգենք Էննիուսին, ինչպես հարգում ենք հինավուրց սուրբ պուրակները, ահռելի բազմադարյա կաղնիները, որոնք ոչ այնքան գեղեցիկ են, որքան պատկառելի[6]։ |
Քվինտուս Էննիուսը թաղվել է Սցիպիոնների գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Энний Квинт (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
- ↑ 2,0 2,1 2,2 А. М—н Энний, Квинт (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XLа. — С. 848.
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 4, էջ 59, «Քվինտուս Էննիուս» հոդված
- ↑ Smith (1852), p. 359. "Rudiae is celebrated as the birthplace of Ennius."
- ↑ Aicher (1989), pp. 22732.
- ↑ Most of this section is drawn from the 1911 edition of the Encyclopaedia Britannica
Գրականություն
խմբագրել- Малеин А. И., Энний, Квинт // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քվինտուս Էննիուս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 59)։ |